Հակառակը:
Ես օրինակ ձեր սև դոզից հետո հանգստանում եմ Սինան Օհանի հետ:
Դրական
Բացասական
Կարծիք չունեմ
Հակառակը:
Ես օրինակ ձեր սև դոզից հետո հանգստանում եմ Սինան Օհանի հետ:
Հա, Տատ ջան, դու հանգստացի: Լավ հանգստացի, որ հեսա Ղարաբաղն էլ տանք, հետաքրքիր կինոներ կնայես Հայաստանի մասին ու կմտնես ստեղ կգրես, որ Հ.Հ. ամենախելացի մարդիկ էձիկն ու սերոժն են: Քե՞զ ինչ կա, ոտդ ոտիդ գցած սեմչկա կչրթես ու հեռուստացույցով կնայես, թե ոնց են ստեղ մարդկանց գնդակահարում հրապարակայնորեն, հետո ոնց են էդ մարդկանց հարբած ու ծակված բոմժ անվանում, ոնց են խոճկոր անվանում, ոնց են արյունը համեմատում կոլայի ու բենզինի հետ, ոնց են մարդու մարմինը ստվերի հետ համեմատում, հետո ոնց են իրական մեղավորները ազատության մեջ կայֆավատ անում, իսկ անմեղ մարդիկ բանտերում տարիներ անցկացնում, ու էս ամեն ինչը, որա սում եմ, արվում ա պետական մակարդակով, ամենավերին օղակների անմիջական հրամաններով: Այ էս ամենը ու էլի նման շատ բաներ նստի նայի հեռուստացույցով, հետո էլ մտի ակումբ ու ասա, որ ամենախելացի հայը էձիկն ա, որ ինչ անում են ճիշտ են անում, լավ ա լինելու:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Հայկօ (13.10.2009)
Էլի ընկա՞ր ծայրահեղության մեջ:
Ամենաներով խոսելն իմ ժանրը չէ:
Հո չե՞մ ասում՝ լրիվ ճիշտ ա ասում թուրքը, համաձայնվի: Ասում եմ՝ կարդա, չի խանգարի:
Բացի ՀԱԿի մամուլից ու Հայլուրից ուրիշ բան էլ կա աշխարհում:
Վախ, որ պատկերացրեցի, ոնց եմ իմ պուճուր տելեվիզորի առաջ սեմուշկա չրթելու 10 օրից...![]()
Տատ, էդքան գրածներիցս մենակ էդ ամենա-ն տեսա՞ր, բա մնացա՞ծը: Մնացածի մասին ասելիք չկար, էդ ամենան վերցրիր ու պատասխանեցիր հա՞: Ինչ որ ասում եմ՝ փաստեր են, ամոթ էլ ա դրանց հետ կապված աղբյուրներ նշելը, էդ բոլորի համար էլ պարզ ա: Խայտառակ ձևով կեղծված ընտրություններ, մարտի մեկ, բռնոթւյուններ տարբեր տեսակի, տեռոր և այլն: Սրանք ի՞նչ կապ ունեն հայլուրի կամ ՀԱԿ-ի մամուլի հետ:
Վերջին խմբագրող՝ Kuk: 13.10.2009, 19:31:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Հայկօ (13.10.2009)
Տատ ջան, չեմ լարվում, ի սեր Աստծո: Ի՞նչ լայն հորիզոն: Աչքներիս առաջ ծախում են երկիրը, ցեղասպանությունը, գլորվում ենք անդունդ, հասկանո՞ւմ ես, մեր մաշկի վրա զգում ենք էդ ցավերը, էդ որ գլորվելուց ստեղ-ընդեղ ենք խփվում, իսկ դու ասում ես՝ լայն հորիզոն, խելոք են, լավ ա լինելու, այ կտեսնեք...: Տատ, մեզ ասում են՝ Ղարաբաղի հարցը կապ չունի էս արձանագրությունների հետ, բայց Թուրքիան մեռավ արդեն նստատեղը ճղելով, որ Ղարաբաղըմինչև չտաք, մնացածի մասին մոռացեք: Հիմա ինչի՞ Ադրբեջանն իրան պատեպատ չի տալիս, եթե էդ արձանագրությունների մեջ իրոք չկա Ղարաբաղը տալու խնդիր, ուրեմն պետքա հիմա Ադրբեջանը ոտուձեռ ընկած նենց աներ, որ էդ արձանագրություններում մտցվեր Ղարաբաղի հարցը, բայց ինչպես տեսնում ենք՝ ոչ մի նման աղմուկ չկա, եթե լիներ, գոնե ակումբում մի քսան անգամ գրված կլիներ, մի հիսուն էջ էլ քննարկված, բայց չկա նման բան, մենակ խախանդ ասել ա, որ ինքը վստահում ա եղբայրական Թուրքիային, էսքան բան, հլը որ: Թուրքիան էլ ասում ա՝ Ղարաբաղը տալու եք Ադրբեջանին, մերոնք էլ ասում են՝ տենց բան չկա գրված, բա որ չկա, ինչի՞ են ասում, ինչի՞ եմնք էլ նույն ձևով սուտ-սուտ չենք ասում՝ Արարատը հետ ենք վերցնելու մեզ, է եթե տենց սուտ կարելի ա օրը մի քանի անգամ պաշտոնապես հայտարարել, եկեք մենք էլ հայտարարենք էլի, ի՞նչ պակասն ենք:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Տալիս ա:Հիմա ինչի՞ Ադրբեջանն իրան պատեպատ չի տալիս
Թուրքիան ասում է տալու եք ( մի հատ հիշիր, էլ ինչեր է ասել Թուրքիան միշտ ու դեռ շատ կասի):Թուրքիան էլ ասում ա՝ Ղարաբաղը տալու եք Ադրբեջանին, մերոնք էլ ասում են՝ տենց բան չկա գրված,
Բայց տենց բան իրոք չկա գրված:
Հիմա նոր է սկսվելու ասելը, գրելն ու անելը: Երկու կողմից էլ սադրանքներ պիտի թափվեն, հակառակորդի նյարդերի դիմացկայնությունը փորձվի: ես հույս ունեմ, որ մեր սադրանքներն էլ չեն պակասի:
Նրանք ասում են՝ տալու եք, ու մենք արդեն կորցրեցինք մե՞զ: Թող ասեն: Գրված չի: Նույնիսկ գրվածը միշտ չի օրենք, իսկ ասվածն ու վախեցրածը...
Հիմա մենք պիտի ասենք՝ սահմանը բացելու եք սենց թե նենց, այ դա ՝ գրված է: Սպասե՞նք, մինչև ՍՍ կասի :
Միայն տեսեք, թե ինչ ավեր է սարքում մեր սեփական շարքերում միայն այդ ասածը՝ «Ղարաբաղը տալու էք, թե չէ...»:
Թե չէն սահմանի բացումն է՞: Բայց դուրս եկավ, որ էդ սահմանի բացումը ավելի շատ ուրիշներին է պետք, քան ՝ մեզ: Հիմա նրանք էլ կասեն՝ էդ ի՞նչ ֆոկուսներ ես անում, Էրդողան: Կամ էլ չեն ասի: բայց մենք չպիտի հիմա հիստերիկայի մեջ հավատանք սպառնացող խոսքերին: Առաջին և վերջինը չեն:
Մեր կողմն էլ պիտի այդպիսի մի բան ասի: Մոտավորապես՝ « Մենք հուսով ենք, որ ցեղասպանության նորակոչ հանձնաժողովը շուտով կհասնի պատմական ճշմարտության հաստատմանը, բացահայտելով հայերի, ինչպես նաև ասորիների, հույների և քրդերի վերացման ու հետապնդման փաստերը Օսմանյան կայսրության մեջ և կավարտվի ցեղասպանության համաշխարհային ճանաչմամբ»:
Եվ թող Թուրքիայի մտավորականությունը սկսի պառակտվել, ժողովուրդը՝ փողոց դուրս գալ, քրդերը՝ զարթնել: Միայն մի ասելուց, որ ինքներս էլ գիտենք՝ չի լինելու: Եվ ինձ մեկ է, թե ով կսկսի այդպիսի բաներ ասել՝ ՍՍ, Լևոնը, թե դաշնակը:
Իսկ պարզ չէ՞, որ այդպիսի գործողությունները ոչ մի ղեկավար երբեք չի բացահայտի նախօրոք, չէ որ դա անելու բան չի:
Արարտը՞: Միշտ տարակուսանքով եմ վերաբերվել «ծովից ծով հայաստան» լոզունգներին: Մարդ էլ տենց բան մտածի այսօր՞: Բայց հիմա մտածում եմ՝ այո, ասել պետք է, նյարդայնացնելու, համբերությունից հանելու համար, թող ագրեսսիվ խոսքեր ասեն ի պատասխան՝ միայն իրենց վնաս, ադմինը կպատժի:
Պառակտել է պետք Թուրքիան, էնքա՜ն թույլ տեղ ունեն: Ո՞նց չենք սովորում իրենցից, սովետից...
Տատ, ցավդ տանեմ, սերժի ասածների վրա թքած ունեմ, քեզ էլ խորհուրդ կտամ նույն վերաբերմունքը դրսևորել: Ի՞նչ սերժ, այ ընկեր, սերժը փետրովարի 26 թե 27-ին Հրապարակում ասում էր՝ սաղ իմ քույրիկ եղբայրիկներն են, մի քանի օր հետո էդ քույրիկ եղբայրիկներին ջարդուփշուր արեց, գնդակահարեց, էդ օրը դառավ սևով նշվող ողբերգության օր: Ես չեմ սպասել ու չեմ էլ սպասի, որ սերժը ասի. այ տենց մարդիկ փետրվարին էլ էին սպասում, որ սերժը ասի, սերժն էլ եկավ ասեց՝ իմ քույրիկ եղբայրիկներն են, հետո դրեց գնդակահարեց իրա քույրիկ եղբայրիկներին ու մինչև էսօր իրանց խոճկոր ու բենզին ա անվանում, կոլա ու ստվեր, էս չի՞ սերժի ասածը, չեք հոգնե՞լ, չեք ձանձրացե՞լ, չեք վիրավորվո՞ւմ, վսյո՞, կորցրել ե՞նք մեր ինքնսիրությունը, էս ա՞ մեր ազգի դեմքը, թասիբը: Ամոթ ա, Տատ ջան, տարիքով, խելացի, բանիմաց կին ես, հաճախ նույնիսկ ինձ վատ եմ զգում, որ հետդ հոգնակիով չեմ խոսում, բայց դու սենց բաներ ե՞ս գրում, ի՞նչ սս, այ Տատ ջան, սս-ն վաղուց թքել ա ազգիդ արյան վրա, հիմա էլ շարունակում ա թքել ազգիդ հերոսների, ազգիդ համար զոհվածների արյան վրա, ու դու սպասում ես, որ սերժը բան ասի՞, ու դու ասում ես, որ սերժն ու իրա դրած էձիկը ազգի համար մտածող, հեռուն տեսնող դեմքեր ե՞ն: Դու, որ Լևոնին հին տաշտակ ես անվանում՝ մոռանալով, անտեսելով, թքած ունենալով, որ Լևոնը Հայրենիքդ ա անկախացրել, էն հայրնեիքդ, որ ես ասում եմ՝ քո համար օբյեկտ ա, ոչ ավելին, դու չես ընդունում, այ էդ հայրենիքդ ա անկախացրել, այ էդ հայրենիքիդ համար հողեր ա ազատագրել, այ էդ Լևոնին հին տաշտակ ես ասում, բայց ցեղասպանություն ուրացող, մարտի մեկի արյամբ իշխանության եկող, Ղարաբաղ ծախողին ասում ես՝ հեռատես ա, ազգի մասին մտածող ա, ճիշտ ա անում, լավ ա լինելո՞ւ: Տատ, էս, որ ասում եմ՝ ազատագրել ա, անկախացրել ա, խնդրում եմ, հիմա մի գրառում էլ չավելացնես՝ էդ մեկը ժխտելով՝ իբր ինքը չի արել, ժողովուրդն ա արել, հերոսներն են արել, դու պատմություն կարդացած կլինես, տեսած կլինես, որ ասում են՝ էսինչի օրոք, էսինչը ազատագրեց, էսինչը գրավեց, այ էդ պատմություն գրողներն էլ էին էդքանը հասկանում, որ էդինչը մենակով չի արել էդքան բանը, բայց նաև գիտակցում էին, որ էդիչը մեծ դեր ա ունեցել, որ էդինչը չլիներ էնինչը լիներ, կարողա տենց չլիներ: Հիմա դու էդքանը հին տաշտակ ես անվանում, իսկ էսքանը լավ ապագայի հեռանկա՞ր: Ճիշտ ե՞մ հասկանում, Տատուշ ջան: Մենակ չասես՝ Կուկ, մի լարվ: Չեմ լարվում, սիրելիս, լուրջ՝ չեմ լարվում: Մենակ անկեղծ հարցնում եմ՝ դու իրո՞ք էդքան կյանքի փորձով հանդերձ, էդքան բան տեսնելով հանդերձ սա համարում ես լավ ապագայի հեռանկար: Տատ, աչքներիս առաջ Թուրքիան ասում ա՝ Ղարաբաղը կտաք, կանենք գրվածը, չեք տա, ջհանդամին տաք, խորհրդարանին կասենք, չի վավերացնի, իսկ դու ասում ես՝ թուրքը շատ բան ա ասել, մենք էլ կարանք ասենք, կսադրենք, չգիտեմ ինչ: Ի՞նչ սադրել, Տատ, արդեն մի անգամ ասեցի, էլի եմ ասում, բա ինչի՞ մենք էդ գրվածից դուրս, գրվածից ավել բաներ չենք հայտարարում, արի մենք էլ հայտարարենք, բայց ո՞նց, ո՞նց մեր նախագեյին ասենք, որ հայտարարի, չենք կարա, որտև նախագահ չունենք, որտև չենք ընտրել, որ ասենք, հենց ասենք, կասի՝ դուք ինձ ընտրել ե՞ք, ձեր շնորհիվ ե՞մ եկել, որ ինձ ասում եք, ես եկել եմ իմ հաստավիզների շնորհիվ, իրանց շահերի համար էլ անում եմ ու անելու եմ, դուք ո՞վ եք, որ ինձ ասեք, ու ստեղ մենք բերաններս ջուր կառնենք, մեր Գառնիի համով ջուրը: Տատ, ու էդ քո մուգ գրածը՝ գրվածը միշտ չի, որ ուժ ա ունենում, ու լավ ա, որ միշտ չի, որտև էդ նույն ձևով քո սիրելի դաշնակների գրած այ է՜ն պայմանագիրը, էն որ Նորտընը դրել էր ակումբում առանձին թեմայով, այ էդ պամանագիրը որ գործեր, ես էլ քո նման տուրիստ կլինեի Հայաստանում, ես էլ քո նման սեմչկա չրթելով կնայեի, թե ստեղ ինչ ա կատարվում, իմ համար էլ Հայաստանը կլիներ ոչ թե հայրենիք, այլ օբյեկտ:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ժողովուրդ ջան, էս ի՞նչ պանիկայի մեջ եք: Եթե անձնական հակակրանք եք տածում նախագահի և նրա վարչախմբի նկատմամբ, դա դեռ պանիկա ստեղծելու առիթ չէ: Էս կարգի ծայրահեղ կոչեր լսելով մնում է հավաքել բոլոր իրերը ու փախնել Հայատանից:
Այստեղ կարծես առաջնորդողը ոչ թե իրական մտահոգությունն է, այլ խոցված ինքնասիրությունը: Եթե նախագահը իմ նախընտրածը չէ, ապա նա իմ նախագահը չէ, հետևաբար նախագահի ցանկացած գործողություն լինի ճիշտ կամ սխալ պետք է քարկոծվի: Այսպիսի մոտեցմամբ շատ հեշտ կարելի է կորցնել սթափ օբյեկտիվությունը: Եկեք մի բան չմոռանանք, պանիկան վարակիչ է:
Ցանկացած գործողություն անելիս մի պահ մտածենք, բխու՞մ է այն արդյոք ագային շահերից թե ոչ:
Տեսնես երբևէ մենք համախմբվելու՞ ենք թե ոչ:![]()
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Ընկեր Չամիչ, ինձ համար ազգային շահը դա ժողովրդի շահն է, ժողովրդի կամարտահայտությունն է, դրա հնարավորությունը, դրա տված արդյունքները, ուրիշ ազգային շահ չկա, մնացածը անձնական շահեր են: Իհարկե, եթե նախագահն ընտրված չէ, ուրեմն իր գործողությունները ազգային շահերը չեն, ուրեմն ինքն իսկզբանե ազգային շահերի հիման վրա չէ, որ դարձել է նախագահ: ի՞նչ պանիկա, ի՞նչ ա նշանակում պանիկա: Ես թքած ունեմ ամենասթափ մտածողության ու ամենաօբյեկտիվ մարդու վրա, ով կասի, որ կապ չունի՝ նխագահը լեգիտիմ է, թե ոչ, նախագահը ժողովրդի կողմից ընտրված է, թե ոչ:
Ու աշխատեք կոռեկտ արտահայտվել, եթե կոնկրետ իմ գրառումն եք մեջբերում, ուրեմն կոռեկտ արտահատվեք, պանիկան ո՞րն ա, խառնում եք, հա՞, ոնց որ: Բա վարակիչը՞: Իսկ դու չե՞ս կարծում, որ քո՝ ջեքսոնական ֆանատիզմը կարող է վարակիչ լինել, ինչպես սպիդը սեռական հարաբերության ժամանակ: Սա պանիկա չի, սա սթափ ու օբյեկտիվ դատողոթւյուն ա, իրականությունը տեսնել ա, ոչ թե պառտակել, հուսալ, որ մինչև վերջ չենք կոտորվի, չենք վերանա, այլ ներկայիս նման կշարունակենք գոյատևել ստրկացած ու բթացած՝ հայլուրանման տխմարություններով:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Հայեր, քոռի դար ա՞, եչմ հասկանում: Մարտի մեկին էլ պանիկա չկար, մարտի մեին էլ իրար խառնվելու առիթ չկար, բայց կար սերժին, հա հա, հենց սերժին, Հ.Հ. տարածքում բնակություն հաստատած ամենագիտուն անձնավորությանը լսելու առիթ, լսեցինք, եկավ Եհովայի վկայի նման ասեց քույրիկ-ապերիկ, ու սկսեց գնդակահարել, հետո էդ արյան վրով քայլելով, մի հատ էլ ցելաֆա հետևից քարշ տալով եկավ հաստատվեց էդ անտեր աթոռին ու սկսեց ծաղրել, ստորացնել անմեղ զոհերին, դե ի՞նչ կարիք կա իրար խառնվելու, ամեն ինչ նորմալ ա, ի՞նչ պանիկ ա, ինչ բան, ոնց ստրուկ կայինք էս տասը տարում, տենց էլ կշարունակենք, բնազդ ա արդեն, հենց մեկը բողոք ա բարձրացնում, չի ուզում համակերպվի, մեզ հետ ստրականա, կասենք՝ պանիկյոռ ա, կանցնենք առաջ: Հայլուրի տաթոյի սև չուլկին վկա, որ ոչ մեկս չենք տեսել, չէր երևում տաղավարում, բայց էդ կապ չունի, ակրևորը, որ կա, կարևորը, որ էսօր՝ էս պահին՝ կոնկրե՛տ էս պահին Ղարաբաղը մերն ա: Ու մեկը լինի հարցնի՝ ո՞նց ա մերը, կհիշեք մութուցուրտը, չեկով հացը, մազութը:
Էհ, ուրացող ըլնեմ, ես չեմ կարա, ժող, թող պանիկյոր լինեմ, բայց էս քաքերը չեմ արդարացնի, մեջը չմարսված՝ ուտելու զանգված չեմ փնտրի ու չեմ գտնի:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Հարգելի Կուկ, այդպիսի պետություն չկա, որտեղ նախագահը ընտրվի ձայների բացարձակ մեծամասնությամբ: Անգամ Ամերիկայի նման գերտերության նախագահը ընտրվում է ձայների տոկոսային չնչին առավելությամբ: Բայց արի ու տես, որ չընտրված նախագահի կողմնակիցների մտքով իսկ չի անցնում ընտրված նախագահին ոչ լեգիտիմ կոչել:
Եթե չի ընտրվել այն թեկանծուն, որին դուք եք ձայն տվել, դա դեռ չի նշանակում, որ նախագահը լեգիտիմ չէ:
կոռեկտ արտահայտվելու կոչեր անելուց առաջ փորձեք ինքներդ օրինակ ծառայել:Ու աշխատեք կոռեկտ արտահայտվել, եթե կոնկրետ իմ գրառումն եք մեջբերում, ուրեմն կոռեկտ արտահատվեք, պանիկան ո՞րն ա, խառնում եք, հա՞, ոնց որ
Կարող եք առանձին թեմա բացել Ջեքսոնի ֆատանիզմին նվիրված, այտեղ կփորձեմ պարզաբանել, թե որն է ֆանատիզմը իսկ որն է արվեստի երկրպագու լինելը:Իսկ դու չե՞ս կարծում, որ քո՝ ջեքսոնական ֆանատիզմը կարող է վարակիչ լինել, ինչպես սպիդը սեռական հարաբերության ժամանակ:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Տատ (14.10.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ