Խորհուրդ եմ տալիս կարդալ այդ նույն Սինան Օհանի մի ավելի մեծ վերլուծություն, որի վերնագիրն է՝ Подписание Цюрихских протоколов чревато негативными последствиями для Турции - эксперт
Նաև ցեղասպանության և սփյուռքի վերաբերյալ:
Չեմ հասկանում, ինչպես այս ֆորումի բնակիչները կարող են իրենց միլլիոն անգամ ավելի խորատես ու հեռատես համարել, քան նույն Նալբանդյանն ու ՍՍ-ն: Լավ, կարծիքներ ունենք, համաձայն չենք(ենք), բայց լրիվ էշերի տեղ դնել չի կարելի, էլի: Նույնիսկ եթե դուք նրանց համարում եք թշնամի՝ առավել ևս չի կարելի:
Կարող ա նրանք իշխանափոխության մասին չեն մտածե՞լ, կարող ա չե՞ն սպասել Արցախի հարցի նոր ալիքին, կարող ա չե՞ն հասկանում սփյուռքի վիճակն ու անելիքը, կարող ա՞ չգիտեն ինչ ունեն կորցնելու...Մենք նրանց պարզ պատասխանները չունենք, այդ ուրիշ բան, բայց դա չի նշանակում , որ պիտի հիմա 3 միլլիոն խորհուրդ տանք՝ միակ ճիշտերը:
Նրանք դա էլ գիտեն, որ հիմա ամեն հայ իր անձնական կարծիքը պիտի հայտնի, առանց ԱՄԵՆ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ բան իմանալու, միայն մակերեսային գիտելիքներով:
Ու կանեն այն, ինչ սկսել են: Եվ լավ կլինի:
Էջանիշներ