User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2387 հատից

Թեմա: Քաղաքական լրահոս

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ urartu-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.08.2009
    Գրառումներ
    341
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    «Գոյություն չունեցող նախապայմանների» գինը. Ալիևը կոչ է անում թյուրքական աշխարհի միավորմանը և Զանգեզուրի (Սյունիքի) վերադարձին
    Վերլուծությունը` Արիս Ղազինյանի
    «ԱրմենիաՆաուի» թղթակից
    Published: 08 Հոկտեմբեր, 2009

    * Article tools
    * printable version
    * email to friend
    * comments (3)
    * share the article

    Մինչ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փորձում էր բացատրել արտերկրի իր հայրենակիցներին, որ Երևանի ու Անկարայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին օգոստոսի 31-ին նախաստորագրված արձանագրություններում ոչ մի թուրքական նախապայման չկա, նրա ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևը գտնվում էր Երևանից ընդամենը 100 կմ հարավ` բարձրաձայնելով թուրքական հավակնությունները հայկական հողերի նկատմամբ:

    Այդ հայտարարությունները հնչեցին թյուրքալեզու պետությունների 9-րդ գագաթնաժողովում: Եվ բնավ պատահական չէր, որ գագաթնաժողովի անցկացման վայր էր ընտրվել հին հայկական Նախիջևանը, որը բոլշևիկները հանձնել էին Խորհրդային Ադրբեջանին:
    Նման արմատական հայտարարություններով հանդես գալուց առաջ Ադրբեջանի նախագահն իր պարտքը համարեց կրկին հիշեցնելու, թե «Նախիջևանը բնիկ ադրբեջանական հող է և Ադրբեջանի` Թուրքիային սահմանակից միակ տարածքը»:

    Ապա Ալիևը ներկայացրեց իր անմահ հոր ու նրա եղբայրների մասին «նաղլը»:

    «Ալիևները միշտ հիշել են Զանգեզուրի լեռնային կածանների մանր ու մեծ քարերը, որ քերծում էին նրանց ոտքերը, այդ խոտերը, ծառերն ու թփերը, որ կշտացնում էին, պատսպարում: Նրանք փախչում էին հայերից: Երկարթափառումներից հետո Նախիջևանը նրանց ավետյաց երկիր թվաց»:

    Սրտաճմլիկ պատմությունը Նախիջևանի ու անմոռանալի Հեյդար Ալիևի մասին խորապես հուզել էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին:

    «Հեյդար Ալիևն ու Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը (Թուրքիայի առաջին նախագահը) երազում էին թյուրքալեզու ժողովուրդների միասնության մասին,- ասաց նա կերկերուն ձայնով: - Մեր նախնիներն իշխել են ընդարձակ տարածքների վրա` Միջերկրական ծովից մինչև Ալթայ, և թողել են մեզ մեծ արժեքներ: Կարծում ենք` ժամանակն է, որ դրանք լայնորեն ներկայացվեն ամբողջ համաշխարհային հանրությանը…»:

    Իսկ Ալիևն անցավ Հայաստանի Սյունիքի մարզի` Զանգեզուրի մասին մտորումներին:

    «Ժամանակին Ադրբեջանի պատմական, բնիկ տարածքի` Զանգեզուրի շրջանի անջատումը նրանից ու դրա միացումը Հայաստանին, աշխարհագրական առումով մասնատեց մեծ թյուրքական աշխարհը: Այսպիսով, թյուրքական աշխարհի` որպես միասնական ընտանիքի գործունեությունը, դադարեցվեց տասնամյակներով»:

    Գագաթնաժողովի աշխատանքների արդյունքում ստորագրվել է Նախիջևանի հռչակագիրը և Համաձայնագիր թյուրքալեզու պետությունների համագործակցության միություն ստեղծելու մասին:

    Այդ փաստաթղթերի ստորագրումից հետո Ալիևն ասել է. «Ընդունած որոշումների ու ձեռնարկած քայլերի շնորհիվ մենք այսօր ավելի ամրապնդեցինք թուրքական կապը: Թեև աշխարհագրական առումով մեր արանքում է Զանգեզուրը` հին ադրբեջանական տարածք, որ ներկայումս գտնվում է Հայաստանի վերահսկողության տակ»: («Զանգեզուր» ասելով` նա նկատի ունի Հայաստանի Սյունիքի մարզը

    «Կարող են բացվել բոլոր ճանապարհները, հաղորդակցության բոլոր միջոցները, տարածաշրջանի բոլոր երկրները կարող են փոխշահավետ համագործակցություն ծավալել: Սակայն ճիշտ է նաև, որ քանի դեռ մեր հողերը գրավված են, Հայաստանի ու Ադրբեջանի միջև անհնար է որևէ համագործակցություն»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
    հլը էս ոչխարի հավակնություններին նայեք
    Վերջին խմբագրող՝ Chuk: 09.10.2009, 02:28: Պատճառ: Մեջբերման շտկում
    У человека в жизни может быть два основных поведения: он либо катится, либо карабкается.
    Владимир Солоухин

  2. #2
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    «Ողբերգական և դժբախտ իրադարձություններ են տեղի ունեցել». Թուրքիայի նախագահը Ցեղասպանության մասին

    Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro թերթին, որում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և Հայոց ցեղասպանության հարցին:

    Լրագրողի հարցին, թե թուրքերն արդյոք պատրա՞ստ են անցնել Հայոց ցեղասպանության հարցի քննարկմանը հոկտեմբերի 10-ին Արձանագրությունների ստորագրումից հետո, Գյուլը պատասխանել է. «Մենք ցանկանում ենք ստեղծել պատմաբանների հանձնաժողով, որը կզբաղվի պատմական փաստերի հաստատմամբ»:

    Լրագրողը կրկին հարցրել է, թե արդյոք Գյուլի համար այդ փաստերը հաստատվա՞ծ են, թե՞ ոչ: «Իհարկե: Արդեն հարյուր տարի է, ինչ այդ իրադարձությունները տեղի են ունեցել: Անկասկած, ողբերգական և դժբախտ իրադարձություններ են տեղի ունեցել, սակայն տանջանքները փոխադարձ են եղել: Եթե Ֆրանսիան և Գերմանիան հաշվի չառնեին փաստը, որ իրենց միջև թշնամանքն արդեն անցած բան է, ապա այդ երկրներն այսօր դաշինք չէին կազմի: Մեր գլխավոր նպատակն է, որ այս ողջ տարածաշրջանում տիրի խաղաղություն, հաստատվի համագործակցություն և կայունություն մեր երեխաների ապագայի համար»,- պատասխանել է Թուրքիայի նախագահը

    http://tert.am/am/news/2009/10/08/gulgenocide/
    էսպես չի մնա

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Legolas (08.10.2009)

  4. #3
    Պատվավոր անդամ Zangezur-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Գրառումներ
    1,623
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում urartu-ի խոսքերից Նայել գրառումը
    հլը էս ոչխարի հավակնություններին նայեք
    Սերժը խոսքա տվել երևի, դրա համար դուխով խոսում են.

  5. #4
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    ԶՈՀՎԵԼ Է ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

    Քիչ առաջ ավտովթարից մահացել է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Մելիք Գասպարյանը: Դեպքը տեղի է ունեցել Չարենցավան-Երեւան ավտոմայրուղու վրա: Գասպարյանը եղել է իր Բրաբուս մեքենայով: 58-ամյա Գասպարյանին տեղափոխել են Չարենցավանի հիվանդանոց, սակայն, դժբախտաբար, նրա կյանքը փրկել չի հաջողվել: Մելիք Գասպարյանի հետ մեքենայում է եղել նաեւ Մաքս Գրուպի սեփականատեր, պատգամավոր Խաչիկ Մանուկյանը, ով ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Ի դեպ, 2001թ. պատգամավորի նկատմամբ իրականացվել էր մահափորձ, երբ պայթեցվել էր նրա մեքենան: Մելիք Գասպարյանը ծնունդով Վարդենիսից էր, պատգամավոր էր դարձել ՀՀԿ համամասնական ցուցակով: Նա զբաղվում էր նաեւ գործարարությամբ. շինարարություն էր իրականացնում Երեւանի կենտրոնում:

    Lragir.am

    Հենց սենց լուր եմ կարդում անպայման սկսում եմ կասկածել որ սարքած գործ ա: Երևի ցուցակի հաջորդ համարն էր պետք որ դառնա պատգամավոր թանկ գնով...

  6. #5
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Ժողովուրդ, հետաքրքիր ա չէ՞. Րաֆֆին մանդատը վայր դրեց, հետո ետ վերցրեց ու միացավ դաշնակներին ու իրանց հետ տաքուկ անկյունում կուշտ փորով հացադուլավորների հետ սկսեց ստորագրություն հավաքել… Զարուհի Փոստանջյանին էլ ուղղարկեց ճակատ միլիցեքի հետ կռվելու… ամոթ էլ չի անում… դե ինչ մանդատը եթե Մկանից հետ վերցրեց ծախվելն ինչ ա որ չծախվի


  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (09.10.2009)

  8. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց սենց լուր եմ կարդում անպայման սկսում եմ կասկածել որ սարքած գործ ա: Երևի ցուցակի հաջորդ համարն էր պետք որ դառնա պատգամավոր թանկ գնով...
    իսկ դա սկի հետաքրքիր ա՞: ինձ օրինակ հեչ վեջս էլ չի, թե որ մի հաբռգածն էր հառբած իրա գլուխը կերել: դու էն ասա, որ անմեղ մարդու վնաս տված չլինի

  9. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    ու էն վերևի վիդեոյում որ կնանիքին հայ-հայ ա խփում էն են տվարները, սաղ ըտենց անասուն դեպուտատների կոչված թալանչիների հրամանով ա: Ինչքան դրանք ավելի շատ սատկեն, էտքան ավելի լավ:

  10. #8
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԱԼԻԵՎԸ ԷԼԻ ԿՀԱՆԴԻՊԵՆ

    Երեկ ուշ երեկոյան Քիշնեւում, ԱՊՀ երկրների ղեկավարների վեհաժողովին հանդիպել են Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը: Այս ահնդիպումը յոթերորդն է: Ինչպես հանդիպումից հետո հայտարարել է Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը, կողմերին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները, եւ նրանք ցանկություն են հայտնել կրկին հանդիպել: Ըստ Մերզլյակովի, նրանք իրենց արտգործնախարարներին հանձնարարել են համաձայնեցնել հաջորդ հանդիպման տեղն ու ժամանակը: Նրա խոսքով, կողմերը քննարկել են այն հարցերը, որոնց շուրջ նախկինում համաձայնություն չի եղել:

    lragir.am

  11. #9
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Քլինթոնը կմասնակցի Արձանագրությունների ստորագրման արարողությանը

    10:14 • 09.10.09
    Քլինթոնը կմասնակցի Արձանագրությունների ստորագրման արարողությանը

    ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շաբաթ օրը կայցելի Շվեյցարիա, որտեղ կկայանա հայ–թուրքական Արձանագրությունների ստորգրման արարողությունը։ Ինչպես հայտնում է AFP գործակալությունը, նման հայտարարությամբ է հանդես եկել Եվրասիայի և Եվրոպայի հարցերի գծով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը։

    «Պետքարտուղարը պատրաստվում է սկսել իր Եվրոպական շրջագայությունը Ցյուրիխ այցելությամբ, որտեղ նա կմասնակցի Հայաստանի և Թուրքիայի միջև Արձանագրությունների ստորգրման արարողությանը», – Գորդոնի խոսքերն է մեջբերում AFP գործակալությունը։

    Ամերիկացի դիվանագետի խոսքով՝ Հիլարի Քլինթոնը մեկնելու է Ցյուրիխ, որպեսզի «իր աջակցությունը ցուցաբերի այն գործընթացին, որը, մենք հավատացած ենք, պատմական քայլ է և՛ Հայաստան, և՛ Թուրքիայի համար հարաբերությունները բարելավելու ճանապարհին»։

    Ամերիկացի պաշտոնյան նաև հայտարարել է, որ ստորագրման արարողությանը հրավիրված են նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Բերնար Կուշները և ԵՄ ներկայացուցիչ Խավիեր Սոլանան։

    Tert.am

  12. #10
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,467
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԱԼԻԵՎԸ ԷԼԻ ԿՀԱՆԴԻՊԵՆ

    Երեկ ուշ երեկոյան Քիշնեւում, ԱՊՀ երկրների ղեկավարների վեհաժողովին հանդիպել են Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը: Այս ահնդիպումը յոթերորդն է: Ինչպես հանդիպումից հետո հայտարարել է Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը, կողմերին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները, եւ նրանք ցանկություն են հայտնել կրկին հանդիպել: Ըստ Մերզլյակովի, նրանք իրենց արտգործնախարարներին հանձնարարել են համաձայնեցնել հաջորդ հանդիպման տեղն ու ժամանակը: Նրա խոսքով, կողմերը քննարկել են այն հարցերը, որոնց շուրջ նախկինում համաձայնություն չի եղել:

    lragir.am
    Բավականին հետաքրքիր է Հայաստան–Թուրքիա արձանագրությունների ֆոնի վրա Սարգսյան–Ալիև հանդիպումների ճեպընթացը։ Այն պնդումները, որ Թուրքիայի հետ խաղերը Ղարաբաղի հարցի հետ կապ չունեն, արեն ծիծաղելի են թվում։ Սերժը բավականին խորն է գնացել իր խաղամոլությամբ ու տանուլ է տալիս Հայաստանի բոլոր խաղաքարտերը։
    Ինչևէ, բավականին հետաքրքիր կլինի տեսնել Ղարաբաղի անցումը Ադրբեջանի կազմ բարձր ինքնավարության ստատուսով, երևի պատմության մեջ այսպիսի բանի նախադեպը չի եղել։ Ես արդեն մտովի պատերազմի եմ նախապատրաստվում։ Կարծում եմ մեր սիրելի Պարոն Նախագահը պիտի սկսի ջերմեռանդորեն աղոթել։
    Si vis pacem, para bellum

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (09.10.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. lrahos.tk - Լրահոս
    Հեղինակ՝ Chelovek84, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.09.2012, 17:02
  2. Լրահոս
    Հեղինակ՝ Tig, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.04.2011, 11:19
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •