Փորձեմ օրինակով բացատրել «եռաչափ ուղեղի բարդույթը»
Եկեք պատկերացնենք, որ գոյություն ունեն արարածներ, որոնք ապրում են միաչափ տարածության մեջ, այսինքն` նրանք ապրում են ուղիղ գծի վրա: Հիմա պատկերացնենք, որ այդ գծի վրա մենք հերթականությամբ նշել ենք որևէ A, B և C կետեր: Որպեսզի այդ արարածները կարողանան A կետից գնալ C կետ, նրանք ստիպված են հատել B կետը, այսինքն` անցնել B կետի վրայով (այդ արարածները պարզապես չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է կետի մի կողմից անցնել մյուսը` առանց այդ կետի վրայով անցնելու):
Հիմա պատկերացնենք, որ գոյություն ունեն արարածներ, որոնք ապրում են երկչափ տարածության մեջ, այսինքն` հարթության վրա: Եթե մենք վերոհիշյալ ուղիղ գիծը տեղադրենք հարթության մեջ և նրա վրա նշենք նույն A, B և C կետերը, ապա երկչափ տարածության վրա ապրող արարածները կարող են A կետից C կետ գնալ` շրջանցելով B կետը (այսինքն` ի տարբերություն միաչափ տարածության արարածների` երկչափ տարածության արարածները պատկերացում են, թե ինչպես կարելի է կետի մի կողմից անցնել մյուսը` առանց այդ կետի վրայով անցնելու): Սակայն եթե մենք այդ հարթության վրա գծենք մի շրջան և նշենք շրջանի կենտրոնը, ապա այդ դեպքում որպեսզի երկչափ տարածության վրա ապրող արարածները շրջանի դրսից կարողանան գնալ դեպի շրջանի կենտրոն, նրանք ստիպված են անցնել շրջանագիծի վրայով, այսինքն` հատել այն (այդ արարածները պարզապես չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է շրջանի դրսից անցնել շրջանի մեջ` առանց հատելու շրջանագիծը):
Հիմա գանք եռաչափ տարածության վրա ապրող արարածներին, և մասնավորապես վերցնենք մարդուն: Մարդը շատ լավ պատկերացնում է, թե ինչպես կարելի է ուղղի A կետի վրայից մատը վերցնել ու դնել C կետի վրա` առանց դիպչելու կամ հպվելու B կետին, և նույն կերպ պատկերացնում է, թե ինչպես կարելի է մատը շրջանից դուրս գտնվող կետի վրայից վերցնել և դնել շրջանի կենտրոնին` առանց դիպչելու շրջանի օղակին: Սակայն մարդը չի պատկերացնում, թե ինչպես կարելի է գնդի դրսից անցնել գնդի մեջ` առանց հպվելու կամ հատելու գնդի մակերևույթը: Դա շատ լավ կարող են պատկերացնել քառաչափ տարածության վրա ապրող արարածները, սակայն ոչ մենք:
Վերջին խմբագրող՝ Լեո: 06.10.2009, 21:45:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
լաաաավն ա էլի տիեզերքը,,,, ու զարմանում եմ,, ոնց են գիտնակաների մեծ մասը աթեիստ,, եթե գիտեն, որ կա մարդու գիտակցությունից վեր,, գերբնական մի գաղափար՝ ՏԻԵԶԵՐՔ,,
Lion (06.10.2009)
Ասեմ ինչ կապ ուներ:
Օրինակում նշել էի, որ եռաչափ տարածության արարածները (մասնավորապես մարդիկ) չեն կարող պատկերացնել, թե ինչպես կարելի է մատը մտցնել գնդի մեջ առանց գնդի մակերևույթը հատելու (օրինակ գնդակի մեջ հնարավոր չէ մատ մտցնել, մինչև չպատռես այն): Բայց դա անհնար չէ, դրա ձևը շատ լավ գիտեն քառաչափ տարածության արարածները
Նույն կերպ դու (նաև ես) չենք կարող պատկերացնել, թե ինչպես կարող են երկու երևույթ իրար նկատմամբ ապագայում լինել, բայց դա դեռ չի նշանակում, որ չեն կարող: Այլ հարց է, որ մենք չենք պատկերացնում![]()
Վերջին խմբագրող՝ Լեո: 06.10.2009, 21:58:
Lion (06.10.2009)
Լավ, ռազ իզուրա - իզուր: Ես ֆիզիկա էնքան գիտեմ, ինչքան դու ՀԺՊ: Բայց ուղղակի... մի տեսակ չհամոզեցիր, էլի![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ