Հարցը դրված է այնպես, թե իբր Հայաստանը ասում է Թուրքիային, որ սահմանի բացումը գերձեռնտու չէ Հայաստանին, այլ փոխադարձ հավասարաչափ ձեռնտու համաձայնություն պետք է լինի: Իմ կարծիքով, հարցը գերձեռնտու է Հայաստանի իշխանություններին (անհատներին) ու բիզնեսմեններին և ոչ՝ ժողովրդին (հասարակության մասը կազմող անհատներին), ինչպես նաև՝ այլ երկրներին, որոնց համար Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը ուղղակիորեն կապված է բիզնեսի հետ (մակրոմակարդակով), ապա նաև Թուրքիայի` Եվրամիություն մտնելու հարցի հետ, քանի որ Հայաստանի հետ ունեցած անհամաձայնությունները պատճառներից մեկն է, որ Թուրքիան չի կարողանում մտնել Եվրամիություն:
Բայց ստացվում է, որ իրականում գերձեռնտու է Թուրքիային՝ ի տարբերություն Հայաստանի այն հարթությամբ, որ ձեռնտու է հենց թուրք ժողովրդի համար՝ նախ Եվրամիություն մտնելու համար, երկրորդ հերթին Հայաստանում հաստատվելու (կոպիտ ասած՝ գրավելու) համար: Թուրքիան պարզապես «թանկացնում» է իրեն՝ հասկանալով, որ հայ բիզնեսմեններն ու անհատ իշխանավորներն իրենց նպատակին հասնելու համար երկիր էլ կծախեն:
Ինչու՞ են Արևմտյան Եվրոպայի որոշ երկրներ ուզում, որ Թուրքիան մտնի Եվրամիություն: Ես կբերեմ մի շատ էլեմենտար օրինակ, որը միակը չէ:
Իտալական Ս. գործարանում փաթեթավորվում է Կ. ապրանքանիշով մակարոն: Փաթեթավորման բոլոր պարագաներն արտադրվում են Թուրքիայում: Բելգիայում Դ. գործարանում եվրոպատուհանները փակցվում են նույնպես Թուրքիայում արտադրված փայտաթղթով՝ երկուսն էլ ցածր վարձատրվող աշխատուժի և Թուրքիայում պետական մակարդակով բիզնես-առավելությունների պատճառով: Հետևաբար արտադրված ապրանքը պետք է ներմուծվի Եվրոպական երկրներ, ինչն առաջացնում է բարդություններ, քանզի օրական հարյուր-հազարավոր կոնտեյներներ են մտնում Հոլանդիայի (Ռոտերդամի) և Բելգիայի (Անտվերպենի) նավահանգիստ: Այդ ամբողջ ապրանքը պետք է մաքսազերծվի: Իսկ եթե Թուրքիան մտնի Եվրամիություն, մաքսազերծման (ներմուծում-արտահանում) փոխարեն կաշխատի պարզեցված ինտրակոմունալ մատակարարման (intracommunal supply)՝ ցանկացած երկու կամ ավելի Եվրամիության երկրների բիզնեսմենների համագործակցման համար շատ հարմար համակարգը:
Ինչևէ, ցանկացողներին կարող եմ մանրամասնել:
Ստորև իմ կողմից անձամբ լուսանկարված մի թաղամաս (նիդերլանդերեն՝ Սխարբեկ կամ ֆրանսերեն՝ Սկարբեկ) Բրյուսելում (որը միակը չէ այլ հազարավոր թաղամասներից մեկը)՝
![]()
Վերջին խմբագրող՝ Hay_XY: 04.10.2009, 01:41:
Հակոբ Գեւորգյան (04.10.2009)
Հետաքրքիր է, շատ հետաքրքիր, նայել պաշտոնական հաղորդագրությունը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ա1+
--------------
,,,
Նշելով, որ ինքն էլ մեկն է մեր հարյուր հազարավոր այն հայրենակիցներից, ովքեր ամեն օր արթնանում են հայացքն Արարատին ուղղած կամ ակամա ընդվզում որևէ համատեքստում 1915 թիվը լսելիս, Նախագահ Սերժ Սարգսյանը եվրոպահայ համայնքի ներկայացուցիչներին հրավիրել է բաց երկխոսության հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ու դրա հեռանկարների շուրջ:
,,,
---------------
Ուղեղի լվացման հասարակ մի օրինակ՝ երկու տող:
Hay_XY (04.10.2009)
Հակոբ Գեւորգյան (04.10.2009)
տենց բան մի ասա… սփյուռքը երկիր չի որ տեղեկատվություն լինի կամ չլինի… մեր սփյուռքը հիմնականում ապրում են դեմոկրատական երկրներում որտեղ ինֆորմացիայի հոսքը ազատ է և պատճառաբանել թե տեղեկատվությունը քիչ է, ամոթ է դա սփյուռքի պրոբլեմն է … ինտերնետում բոլոր ընդդիմադիր կայքերը մատչելի են, այն էլ ավելի լավ ինտերնետ կապով… ի՞նչն է խանգարում դրանցից օգտվելուն… սա մեկ… և երկրորդ սփյուռքի TV-ն այսօր ողողված է քյաբաբի, նպարատների ու բազմատեսակ ռեկլամներով ու սերիալներով, որի մեղքը միայն սփյուռքի վրա է … դրանք Հայաստանի կառավարության կողմից չեն վերահսկվում… այնպես որ "Պարզապես սփյուռքում տեղեկատվությունը շատ քիչ է , եղածն էլ կեղծիք" արդարացում չի… ես էլ եմ սփյուռքում ԱՄՆ LA
Freeman (07.07.2010)
Միքիչ անցնենք առաջ: Այսօր արդեն Նյու Յորքում էր (ասում են, ոչ ոք չի տեսել):
Դաշնակաները «պիկետ» էին կազմակերպել անձրևի տակ:
Չեմ ուզում ակումբի տեսքը գցեմ, դրա համար էլ մենակ նկարների հղումները կտամ:
Ի դեպ, կռիվ չի եղել:
http://img188.imageshack.us/img188/9736/img3246k.jpg
http://img23.imageshack.us/img23/8304/img3248j.jpg
http://img23.imageshack.us/img23/4007/img3249j.jpg
http://img200.imageshack.us/img200/2435/img3250w.jpg
http://img21.imageshack.us/img21/8231/img3251o.jpg
http://img59.imageshack.us/img59/8388/img3254x.jpg
http://img22.imageshack.us/img22/2472/img3256w.jpg
http://img12.imageshack.us/img12/8504/img3257u.jpg
http://img22.imageshack.us/img22/6504/img3258p.jpg
http://img197.imageshack.us/img197/2347/img3260j.jpg
http://img59.imageshack.us/img59/1333/img3261t.jpg
http://img200.imageshack.us/img200/8141/img3264v.jpg
http://img59.imageshack.us/img59/5148/img3266r.jpg
http://img194.imageshack.us/img194/6289/img3267bx.jpg
http://img194.imageshack.us/img194/8034/img3268t.jpg
http://img12.imageshack.us/img12/8015/img3269z.jpg
http://img12.imageshack.us/img12/5299/img3270wf.jpg
http://img200.imageshack.us/img200/5899/img3272kb.jpg
http://img12.imageshack.us/img12/2408/img3273di.jpg
http://img59.imageshack.us/img59/281/img3274o.jpg
http://img34.imageshack.us/img34/4726/img3275lw.jpg
http://img12.imageshack.us/img12/2586/img3278j.jpg
http://img34.imageshack.us/img34/905/img3279b.jpg
http://img12.imageshack.us/img12/5020/img3280f.jpg
http://img34.imageshack.us/img34/8155/img3281l.jpg
http://img8.imageshack.us/img8/9049/img3282k.jpg
http://img8.imageshack.us/img8/5830/img3283o.jpg
http://img12.imageshack.us/img12/7154/img3285e.jpg
http://img121.imageshack.us/img121/913/img3286.jpg
http://img59.imageshack.us/img59/6655/img3290.jpg
http://img269.imageshack.us/img269/1256/img3291b.jpg
http://img200.imageshack.us/img200/3104/img3292k.jpg
http://img269.imageshack.us/img269/2456/img3297x.jpg
http://img8.imageshack.us/img8/3096/img3298iq.jpg
http://img59.imageshack.us/img59/3994/img3299t.jpg
http://img269.imageshack.us/img269/1858/img3300nu.jpg
http://img269.imageshack.us/img269/862/img3301hg.jpg
http://img35.imageshack.us/img35/8052/img3302z.jpg
Ambrosine (04.10.2009), Hay_XY (04.10.2009), Kuk (04.10.2009), Ribelle (04.10.2009), Հակոբ Գեւորգյան (04.10.2009)
քիչ առաջ հեռուստացույցով դիտում էի Սարգսեանի այցը Ֆրանսիա. ժողովրդի հետ զրույցի ժամանակ, մեկը դեմ–առ–դեմ կանգնեց եւ ասաց,–Այդ բանը մի արա՛. Սարգսեանն էլ իր հերթին իբր թե հարցը կրկնեց,–դուք դե՞մ եք։ Խեղճ մարդը կրկին ասաց որ դեմ է պայմանագրին…
Մի խոսքով, Հայ ազգը դեմ է այս պայմանագրին։ Սարգսեանը կարող է հանգիստ վերադառնալ Հայաստան. սփյուռքում ապրող հայերի չեն, չէ ա։![]()
Աշխարհում առաջին հայալեզու բլոգը. իմ կարծիքը նախկին Բրիտանական գաղութ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
Պետք ա բոյկոտեր ու լտպին նախագահ չէ ճանաչեր? Վաբշե մասնավորապես ամերիկայի սփյուռքում տեղեկությունները շատ հարմար են ընդիմության համար: Մեր ծանոթներն ամերիկայում մեզ միշտ հարցնում են.
-Իրոք վիճակն էտքան վատ ա Հայաստանում?
Մենք շշմած ենք մնում... Երաժշտասերներ, Սերժ Թանկյանը բան չի ասել Հայ-Թուրքական հարաբերությունների կապակցությանբ? Սերժը հանդիպեր հետը թույն կլիներ...![]()
Էս սերյոժան աշխարհի որ երկրում մարդամեջ ա դուրս գալիս, թքում են վրե՞ն: ես էլ գիետի՝ մենակ Հայաստանում ա տենց:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Սերժ Սարգսյանի այցը Ֆրանսիա՝ պարզապես փայլուն ձևով ներկայացված մեր հեռուստաընկերությունների կողմից
Hay_XY (04.10.2009)
Հոկտեմբերի 3-ին, երեկոյան ժ. 5-ին, ‘Նյու Յորք Պլազա'-ի դահլիճում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում ունեցավ հայ համայնքի տարբեր կազմակերպությունների ղեկավարների հետ, իսկ դրսում, թեեւ անձրեւային եղանակ էր, հայ համայնքը կազմակերպել էր բողոքի ակցիա, որի մասնակիցները ցուցապաստառներով եւ ելույթներով իրենց բողոքն էին հայտնում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման դեմ:
Ակցիայի մասնակից, ամերիկահայ գրող-դրամատուրգ եւ բեմադրիչ, ՀՀ Գրողների միության անդամ Հրանտ Մարգարյանը կիսելով իր կարծիքը ասաց.‘ Անկեղծորեն ասեմ, ես անչափ վրդովված եմ, եւ ոչ միայն ես` այլ ազգովի, այն առումով, որ մենք Պատմություն կփոխինք, այն էլ վատ իմաստով: Արձանագրութուններում տեղ գտած բոլոր հարցերը, ըստ իս, պարտադրված են արեւմուտքի կողմից, եւ մենք իրավունք չունենք ազգովին մոռանալու, ջնջելու մեր անցյալը: Մենք պատասխանատու ենք, որպես սերունդ անցյալի նկատմամբ` ապագան կառուցելու, այլ ոչ թե քանդելու
Ռոբերտ Կարապետյան
Նյու Յորք. Լուսանկարները` Ռոբերտ Կարապետյանի
Ի ԴԵՊ
Ռոբերտ Կարապետյանը, որպես ֆոտոլրագրող ցանկություն է հայտնել ներկա գտնվելու Սերժ Սարգսյանի եւ հայ համայնքի հանդիպմանը, բայց իրեն ասել են, որ հարկավոր է ՀՀ դեսպանատան թույլտվությունը: Երկու օր անընդմեջ զանգահարելուց, ներկայանալուց հոտո, դեսպանատան ներկայացուցիչ Սրբուհի Պողոսյանը ասել է, որ հանդիպումը լինելու է նեղ շրջանակով,եւ որ Ռոբերտ Կարապետյանի մասով հարցում են ուղարկել Երեւան:
Եվ իհարկե, Ռոբերտ Կարապետյանին թույլ չեն տվել մասնակցել հանդիպմանը:
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
Hay_XY (04.10.2009)
Ես քաղաքականության թեմաներում աշխատում եմ չգրեմ, բայց էս թեմայի շուրջ ուզում եմ ասեմ, որ դուք ամենքդ դատեք ըստ ձեզ՝ Հայաստանի բնակիչների, էս հարցի շուրջ, սփյուռքից լավ է դատելը, նրանք չեն առաջնորդվում Հայաստանի քաղաքացիների շահերով և կարող են միայն ազգային հարցերից խոսել, բայց մենք այստեղի բնակիչներս այս հարցին պիտի նայենք ըստ երկրի ներսի, եթե դեմ ենք, ուրեմն դա վնաս է մեզ, եթե կողմ ենք ուրեմն օգուտ է մեզ, սփյուռքը չպիտի խառնվի Հայաստանի Հանրապետության քաղաքականությանը, իմ կարծիքով: Երևանցին չի կարող որոշել Վանաձորի համար որն է լավը, և հակառակը, ամենքս մեր քաղաքի հոգսերով ենք ապրում, նույնը և պետության հարցում, այս պետության բարօրությունից առաջին օգտվողը մենք ենք լինելու, իսկ հետո նոր սփյուռքը, իսկ վատ վիճակից թերևս միայն մենք են ք տուժում և ոչ երբեք սփյուռքը, այսքան բան, չեմ ասում ես ինչ կարծիք ունեմ, չնայած քվեարկել եմ, բայց կարծիքների բանավեճի մեջ չեմ ուզում մտնել, ուղղակի դեմ եմ արտահայտվում սփյուռքի կարծիքին մեծ տեղ տալուն, շատ կներեք, բայց եկեք այստեղ ապրեք, նոր իրավունք ունեցեք խառնվելու այս երկրի գործերին:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ