Մեջբերում urartu-ի խոսքերից Նայել գրառումը
Սեռժը շատ լավ գիտակցում է, որ արտաքին լեգիտիմությամբ երկար իշխանություն չես պահի, հնարավոր է, որ իր այս քայլով նա ուզեցել է աշխարհին հաճոյանալ, բայց դրա փոխարեն նրա դեմ է դուրս եկել գրեթե ողջ սփյուռքը, որը կազմում է մեր ազգի 80 տոկոսը, ու հենց ետ նույն սփյուռքը շատ ավելի մեծ վտանգ կարող է ներկայացնել Սեռժի համար, քան ասենք արևմուտքի երկրները, մինչև ես ամենը, Սեռժին ու նրա նախորդին նույնպես լեգիտիմ չի ակրելի համարել, բայց թե ետ արևմուտքի համար ոչ տաք էր, ոչ էլ պաղ էր: հիմա ասածս էնա, որ նա ուզումա ինչ որ բան փոխի էս երկրի համար լավ առումով: Հա ինձ մի հարցել է հետաքրքրւմ, եթե Լևոնը էտքան մտահոգված է իր ազգի անվտանգության համար, ինչու այս հարցում այսքան պասիվ դիրք է բռնել, ու բեմը զիջում է այլ ուժերին, դա ինչով կբացատրես
Նախ հարց է, երկար կպահի, թե կարճ: Պարզ է, որ իր հաշվարկներն ունի, որոնք նաև պայմանավորված են այդ նույն Սփյուռքի մինչ այժմ ունեցած կրավորական կեցվածքով ու ոտի չկանգնելու պոտենցիալով: Իսկ մնացածը, թե ինչքանով են հաշվարկները սխալ կամ ճիշտ, ցույց կտա ժամանակը:

Ինչ վերաբերվում ա Լևոնին, ապա
1. Ես նրա քարտուղարը չեմ, որ նրա անունից խոսեմ,
2. Ես իմ տեսակետն էս թեմայում էլ 100 անգամ ասել եմ, որ էս պահին ունեցած ռեսուրսով սրա դեմն առնելն արդեն անհնար ա (ռեսուրս ասելով նկատի ունեմ ոտքի կանգնող մարդկանց քանակը), ու ստեղ մի կողմ քաշվելու հարց չի, այլ հավայի վայնասուն չբարձրացնելու հարց ա: