Էս ինչքա՞ն եք գրել

գոնե մեկ-մեկ մատներդ հետ գցեք

Չգիտեմ՝ ճիշտ եմ անում, թե չէ, բայց մի երկու գաղտնիք բացեմ

Ուրեմն էդ տարիքի աղջիկների մոտ հիմնականում
խառը վիճակ ա:

Եթե ինքը վերջին կուրսում ա սովորում, լրիվ պատկերացնում եմ արդեն: Խայտառակություն ա, բայց փաստ, որ աղջիկները մտածում են, որ եթե սովորելու ընթացքում չամուսնանան, վերջ, <<տանն են մնալու>>


Իհարկե ինձ համար ծիծաղելի է, բայց փաստ է, որի դեմ ես ոչինչ անել չեմ կարող: Անցնեմ հաջորդ փուլին...

Մի տեղ կարդացի, որ ասում էիր՝ քո ինադու ինչ-որ բաներ է անում: Եթե նաև վստահ էիր, որ քո հանդեպ անտարբեր չի, ուրեմն հաստատ ինադու է: Գիտեմ՝ ինչ եմ ասում

Ծանոթ աղջիկներ կան, որ երբ իրենց սիրած տղայի հետ միաժամանակ ինչ-որ վայրում են լինելու, նախօրոք խնդրում են իրենց ընկերուհիներին, որ այդ հավաքույթի ժամանակ շուտ-շուտ իրենց զանգեն, որ տպավորություն ստեղվի, թե տղա է զանգողը

: Ու ամեն անգամ զանգ գալուց, իրենք պարտադիր հանդիսավոր լքում են դահլիճը՝ ցույց տալու համար, որ գաղտնի զրույց է: Բա՞

Հետոոոոո... ծանոթ աղջիկներից մեկը իր սիրած տղայի ինադու մի ուրիշի հետ էր ուզում ընկերություն անել, բայց ես զայրացա

Միտքը փոխեց, բայց շարունակում է այնպիսի հանգամանքներ ստեղծել, որոնց պարագայում այդ տղան կսկսի խանդել, կգիտակցի, որ կորցնում է այդ աղջկան

: Ինքը շատ երկրպագուներ ունի, բայց, պարզ է, մեկին է սիրում, որն էլ անտարբեր չի, բայց լռում է: Նույնիսկ ամուսնությունից է խոսում... բայց ինչ-որ քայլեր չի ձեռնարկում: Ասածս ի՞նչ ա... գուցե այդ աղջիկն էլ հիմա քեզնից ոչ պակաս վատ վիճակում է: Դու մտածի, թե քո բնավորության ո՞ր գիծը կարող էր նրան վախեցնել կամ չգիտեմ... Գուցե այնքան էլ վճռական չես եղել: Դուխդ՝ տեղը

Էջանիշներ