Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
Ի դեպ փորձված տվյալներով Վիվասելիի 3Գ-ն ավելի լավնա, իսկ վերջին 2 շաբաթը ավելիա լավացել, գոնե մեր թաղում նկատում եմ, հիմա տունը 3-5 խազ բերումա, ի տարբերություն նիլայնի 1 խազի: ժամանակին իրար հավասար էին համարյա:
Մի հայտնի անեկդոտ կա, էն որ մի մարդասպանի ասում են, 4 հոգի տեսել ա, թե ոնց ես սպանել, ինքն էլ ասում ա, ուզում ե՞ք 1500 հոգի բերեմ, որ չի տեսել:
Հիմա էդ ա, ես ասում եմ տեղ եմ տեսել, որ Վիիվայի 3Գ-ն ուղղակի 0 ա, բաց երնքի տակ չի բռնում, ընդ որում ոչ թե մի տեղ եմ տեսել, այլ երկու` մեկը 2-րդ, մեկը` 5-րդ մասիվում: Դու ասում ես փորձել ես ու բռնում ա: Վստահ եմ` ամբողջ Երեւանը չես փորձել, բոլոր թաղամասերը հատ-հատ չես մտել փորձել: Համ մեր տանն էլ ա Բիլայնից լավ բռնում Վիվան, բայց մեկ-երկու տեղը դեռ չափանիշ չի:
Մեկ էլ ի լրացում ասեմ, որ չնայած Բիլայնի 3Գ-ն շատ դեպքերում ավելի թույլ ա Վիվայինից, բայց այնուամենայնիվ չեմ տեսել, որ բացարձակ 0 լինի (չհաշված էն մի դեպքը Կոմիտասի պողոտայի, որը, կարծեմ, ուղղվել ա):

Ոչ մեկին չեմ արդարացնում կամ չեմ վարկաբեկում, երկուսի 3G-երն էլ վատն են: