Վերջապես:
Հոկտեմբերի 2-ին կկայանա Իէն Գիլանի եւ այլ ռոք-լեգենդների ասուլիսը
«Հայաստանը շնորհակալ է ռոքին» նախագծի շրջանակներում ս.թ. հոկտեմբերի 2-ին, ժամը 11:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կկայանա ռոք-երաժշտության գերաստղեր Իէն Գիլանի («Deep Purple» ռոք-խմբի հիմնադիր անդամ) եւ Թոնի Այոմիի («Black Sabbath» ռոք-խմբի հիմնադիր անդամ) ասուլիսը:
Ասուլիսին կմասնակցեն նաեւ Ջոուֆ Դաունսը («Asia» ռոք-խմբի հիմնադիր անդամ), մեծ թենիսի նախկին աստղ Փեթ Քեշը եւ «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի հեղինակ, ավստրալիական «Do Something» բարեգործական կազմակերպության տնօրեն Ջոն Դին:
Մամլո ասուլիսը կարող են լուսաբանել միայն նախապես հավատարմարգրված լրագրողները:
Հավատարմագրվելու համար այսօր զանգեք «Մեդիամաքս»` 54-54-31 հեռախոսահամարով, կամ պատասխանեք այս նամակին` նշելով լրագրողի/օպերատորի անունը:
Ս.թ. հոկտեմբերի 2-ին, ժամը 10:00-ին Կառավարության շենքում ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ Նախագահի անունից «Պատվո շքանշաններ» կհանձնի Իէն Գիլանին, Թոնի Այոմիին, Ջոուֆ Դաունսին եւ Ջոն Դիին: Պարգեւատրումը կարող են լուսաբանել ՀՀ Կառավարությունում հավատարմագրված լրագրողներն ու օպերատորները:
Ս.թ. հոկտեմբերի 2-ին, ժամը 14:00-ին «Օրանժ Թենիս» ակումբում կկայանա Ուիմբլդոնի չեմպիոն, մեծ թենիսի նախկին 4-րդ ռակետ Փեթ Քեշի վարպետության դասը հայ պատանի թենիսիստների համար: Այս միջոցառումը կարող են լուսաբանել բոլոր ԶԼՄ-ները:
Էջանիշներ