Դեկադա, դու ճիշտ ես, որ այս պատճառով շատերն են ամուսնալուծվում, բայց դա ամուսնալուծվելու պատճառ չէ։ Դու նաև ճիշտ ես, որ դրա պատճառով շատ խնդիրներ կարող են առաջանալ ամուսինների միջև։ Բայց դրա համար կա ելք։
Սեքսը ամուսնության անհրաժեշտ բաղադրիչներից է, բայց ոչ ամենակարևորը, կամ՝ այնքան կարևոր, որ դրա պատճառով մարդիկ միմյանցից բաժանվեն։ Երբ փոխհարաբերությունները կառուցված են սիրո և վստահության վրա և կողակիցները անկեղծորեն նպատակարդված են միմյանց հաճույք պատճառել, ապա որքան էլ նրանք անհամապատասխան լինեն սեռական առումով, նրանց ֆիզիկական համատեղելիությունը տարեցտարի ավելի կամրանա։
Եթե դիմացինին սիրում ես քո ամբողջ մտքով ու սրտով, ապա պատրաստ ես նրա հետ միասին հաղթահարել բոլոր տեսակի փորձությունները։ Ու սիրո դեպքում դա ամենամեծ փորձությունը չէ։
Էջանիշներ