Elmo-ի խոսքերից
Էսօր ամբողջ քաղաքը սանրեցի, ոչ մի տեղ չգտա: Էլ դիսկերի խանութներ, էլ կինոթատրոններ, էլ առևտրի կետեր.. ոչ մի տեղ չկա: Որոշ տեղեր հարցիս վրա մի էնպիսի հայացք են ընդունում ու դեմքիս նայում, քիչ ա մնում ամաչեմ:
Վերջը, մի տեղ ասեցին, որ TotalDVD ամսագրի էս համարի հետ կա: Ճշտեցի, որ էդ ամսագիրը ստանալն էլ է պրակտիկորեն անհնար, եթե միայն մեկ համար է պետք:
Մի տեղ ինտերնետում հայտարարություն գտա, ու գնեցի մեկից 1000 դրամով: Դա ժամը 20:00-ի սահմաններում էր արդեն:
Փաստորեն ամբողջ մայրաքաղաքում մի հատ հիմար, ստվարաթղթի ակնոց գտնելը ավելի դժվար է, քան ասենք շնաձկան լյարդ:
Բոլորին շնորհակալություն օգնության համար:
Բոլոր նրանց, ովքեր ունեն այս ակնոցներից, պինդ պահեք, հանկարծ չկորցնեք, թե չէ իմ օրն եք ընկնելու: Քաղաքով մեկ ոդիսական սկսեք ու հարց է, կգտնե՞ք թե ոչ:
Էջանիշներ