Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
Սկզբի համար, ճիշտ ու առանց «՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞»-ների գրել սովորել է պետք: Պետք է այն բաժնում, որտեղ ուզում եք մոդերատոր դառնաք, ունենաք ավանդ(մտավոր ավանդի մասին է խոսքը: Արժեքավոր գրառումներ և այլն): Պետք է տվյալ բաժնի գծով ունենաք համապատասխան գիտելիքներ: Պետք է վայելեք մնացած անդամների վստահությունն ու ձեր խոսքը հեղինակավոր լինի նրանց մոտ: Այդ ժամանակ ադմինիստրացիան ձեր մեջ կտեսնի պոտենցիալ մոդերատորի: Մոդերատորի թափուր տեղի համար կառաջարկի ձեր թեկնածությունը ու քվեարկություն կբացվի: Առանձին դեպքերում նաև առանց դրա կնշանակի մոդերատորի պաշտոնում:
Կարճ ասած պետք է բարձրագույն կրթություն ունենամ էլի կամ էլ նորին գերազանցության երաշխավորությունը: Հա վերջում էլ ասեմ որ ինձ գրել պետք չէ սովորեցնել ես շատ լավ գիտեմ թե որտեղ ոնց և ինչ գրեմ ու ասեմ որ կարիք էլ չունեմ մոդերատոր դառնալ պարզապես մի քանիսին հաջողվել է մոդերատոր դառնալ ու աջ ու ձախ անտեղի միավորնել տալ: