User Tag List

Նայել հարցման արդյունքները: Համարո՞ւմ եք ռուսերենը օտար լեզու:

Քվեարկողներ
87. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    55 63.22%
  • Ոչ

    32 36.78%
Էջ 11 12-ից ԱռաջինԱռաջին ... 789101112 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 151 համարից մինչև 165 համարի արդյունքները՝ ընդհանուր 174 հատից

Թեմա: Ռուսերենը՝ որպես օտար լեզու

  1. #151
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսերենը՝ որպես օտար լեզու

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոլլե՜գա...
    Դու էլ հո չասիր Ժը սյուի մաթեմատիկոս, ուղղակի լեզուները պետք են գալիս, սովորում եմ, համ էլ հետաքրքիրա։

    Ուրեմն էսպես ես որոշում le-երի ու lui-ների հարցը: [me, te, le, la, nous, vous, les]-երը փոխարինում են ուղիղ խնդրին, իսկ [moi, toi, lui, elle, nous, vous, eux, elles]-երը՝ անուղղակի խնդրին: Մանրամասնեմ՝ ուղիղ խնդիր են պահանջում այն բայերը, որոնցից հետո ոչ մի préposition` նախդիր չի դրվում, օրինակ՝ aimer qn: Իսկ անուղղակի խնդիր պահանջում են այն բայերը, որոնք ինչ-որ նախդիր, այնուամենայնիվ, պահանջում են, օրինակ՝ donner à qn: Միջանկյալ ռուսերենը բոլորովին ավելորդ է
    Այ հենց այդպես էլ բացատրածա իմ ֆրանսերենի ինքնուսույցում (Cours de langue et de civilisation françaises): Բայց դե, Հայկ ջան, ախր սա լեզվագետի համար բացատրությունա։ Ես ի՞նչ խոսելիս ընկնեմ, պարզեմ, թե ուղիղ խնդիրա՞, թե՞ անուղղակի։ Մինչև պարզեմ, զրուցակիցս կքնի։
    Հետո բայերը ի՞նչ իմանամ aimer qn, թե՞ donner à qn (մի բան բացատրի, էլի, էդ qn–ը ի՞նչա)։ Երկուսն էլ հայերենում «ու՞մ» հարցին են պատասխանում։ Դու քո լեզվագիտական բարձունքներից ես նայում , քեզ ամեն ինչ հասկանալի է, ռուսերենի կարիք էլ չկա...

    Երևի, նման բաները ժամանակի ընթացքում օգտագործելով են սովորում...

  2. #152
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսերենը՝ որպես օտար լեզու

    Տե՛ս՝ ուղիղ խնդիր պահանջող բայն անուղղակի խնդիր պահանջողից ոնց ես տարբերում... Չէ՛, մի րոպե, ավելի պարզ ասեմ. խնդիրը ուղիղ է, եթե խնդրի ու բայի արանքում ոչ մի préposition չկա. օրինակ՝ aimer quelqu'un, voir quelqu'un, faire quelque chose: Տե՞ս՝ բայից հետո միանգամից գալիս է խնդիրը (quelqu'un, quelque chose): Իսկ անուղղակի խնդիրը հենց նրանո՛վ է անուղղակի, որ ոչ թե ուղղակիորեն է հաջորդում բային, այլ՝ կապված է préposition-ի միջոցով: Parler à quelqu'un, venir de quelque part, avoir peur de quelqu'un, և լիքը ուրիշ նախդիրներ: Ուրեմն՝ հենց բայի ու խնդրի միջև նախդիր ես տեսնում, դա նշանակում է, որ այդ խնդիրն անուղղակի է և պետք է փոխարինվի [moi, toi, lui, elle, nous, vous, eux, elles]-ով: Իսկ եթե նախդիր չկա, խնդիրը փոխարինվում է [me, te, le, la, nous, vous, les]-ով:
    DIXI
    carpe noctem

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Yevuk (07.08.2009)

  4. #153
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսերենը՝ որպես օտար լեզու

    Իմ կարծիքով շատ անիմաստ հարց է (եթե իհարկե հարցը ուղղված է հայերին)։
    Բա էլ ի՞նչ լեզու է, եթե ոչ օտար։

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tanamasi (07.08.2009)

  6. #154
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսերենը՝ որպես օտար լեզու

    Rammstein Իհա՛րկե: Եթե հայի համար ռուսերենն օտար լեզու չէ, ուրեմն հայերե՛նն է օտար լեզու: Մարդ ընդամենը մեկ մայրենի լեզու կարող է ունենալ:
    DIXI
    carpe noctem

  7. #155
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսերենը՝ որպես օտար լեզու

    Կարծում եմ այստեղ ազգապաշտպանական , մայրենիի հարցը չէ, այլ այն որ սեփական անձը ինչպես է ընկալում ռուսերեն լեզուն : Ես ռուսերենը օտար չեմ համարում, քանի որ ունեմ կիսառուսական կրթություն, ռուսերեն գրականություն ավելի շատ եմ գերադասում, մտածում եմ հիմնականում ռուսերեն: Բայց դա չի նշանակում , որ հայերենը դժվար է ինձ համար կամ չգիտեմ: Շատ լավ էլ գիտեմ : Խոսք անգամ չի կարող գնալ դասակարգման մասին, կամ որն է ավելի հարազատ: Իհարկե հարազատ է մայրենի լեզուն՝ հայերենը :
    Чеширский КотЭ

  8. #156
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսերենը՝ որպես օտար լեզու

    Եթե իմ մտքերն ու երազները (ոչ երազանքները) ռուսերենով չեն, ուրեմն՝ օտար լեզու է…
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  9. #157
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսերենը՝ որպես օտար լեզու

    Դե՜... Ես, օրինակ, հակված եմ կարծելու, որ երազների խոսակցությունները ընթանում են սուբլինգվիստիկ մակարդակում, այսինքն՝ ոչ թե խոսքերով, այլ՝ պատկերացումներով և այլն: Չնայած գաղափարը շատ լավն է: Ինչ վերաբերում է մտքերին, ապա դրանք մեծապես պայմանավորված են այն միջավայրով, որտեղ ապրում ես: Ես Ֆրանսիայում (զուտ ֆրանսախոս միջավայրում) մեկ շաբաթ մնալուց հետո առավոտյան ինձս ինձ բռնացրի, որ հատակին «ժիմ» անելիս մտքումս ֆրանսերեն եմ հաշվում... Եվ ընդհանրապես՝ ցանկացած լեզվով լավ խոսելու համար պետք է նախ սկսես մտածե՛լ այդ լեզվով, և ոչ՝ հայերեն մտածել ու հետո թարգմանել:
    DIXI
    carpe noctem

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հիդրոգեն (16.12.2010)

  11. #158
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսերենը՝ որպես օտար լեզու

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե՜... Ես, օրինակ, հակված եմ կարծելու, որ երազների խոսակցությունները ընթանում են սուբլինգվիստիկ մակարդակում, այսինքն՝ ոչ թե խոսքերով, այլ՝ պատկերացումներով և այլն: Չնայած գաղափարը շատ լավն է: Ինչ վերաբերում է մտքերին, ապա դրանք մեծապես պայմանավորված են այն միջավայրով, որտեղ ապրում ես: Ես Ֆրանսիայում (զուտ ֆրանսախոս միջավայրում) մեկ շաբաթ մնալուց հետո առավոտյան ինձս ինձ բռնացրի, որ հատակին «ժիմ» անելիս մտքումս ֆրանսերեն եմ հաշվում... Եվ ընդհանրապես՝ ցանկացած լեզվով լավ խոսելու համար պետք է նախ սկսես մտածե՛լ այդ լեզվով, և ոչ՝ հայերեն մտածել ու հետո թարգմանել:
    Ճիշտ ես:
    Ես մտորումներն ի նկատի ունեի, երբ ասելիքդ միայն դու ես լսելու
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  12. #159
    Կայրվես.... Passion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2008
    Գրառումներ
    19
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսերեն լեզուն որպես օտար

    Չնայած ռուսներին չեմ սիրում, բայց դե Ես որ ռուսերենը օտար չէի համարի կոնկրետ ինձ համար, քանի որ շատ ազատ կարող եմ հաղորդակցվել ու մտածել այդ լեզվով:

  13. #160
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2008
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսերենը՝ որպես օտար լեզու

    Ուղղակի զարմանում եմ, ինչպես կարելի է պնդել, որ Ռուսերենը Օտար լեզու չի: Այդ լեզվի լավ իմացությունը դեռ բօլօրօվին չի նշանակում, որ այն օտար չէ, ու առհասարակ, կարծում եմ, որ մեր լեզուն պետք է մի փոքր ավելի հարգենք:

    Այս հարցի շուրջ կարող եք կարդալ հոդվածս` հետրյալ բլոգում. http://hayastanyerkir.blogspot.com/

    "Մտորումներ մեր լեզվի, խոսքի ու ազգային արժանապատվության մասին

    Վերնագիրս տեսնողն անմիջապես կմտածի, որ սա հերթականն է այն հրապարակախոսական ընդզումներից` ընդդեմ օտարամոլության ու հանուն մեր լեզվի մաքրության: Սակայն այդպես չէ: Ուզում եմ անդրադառնալ ոչ թե հայոց լեզուն օտարաբանություններից մաքրելուն, որոնք անխուսափելի են զանկացած լեզվում, և որոնցից հայերենը առավելագույնս զուրկ է, այլ մեր լեզվի և ինքներս մեր նկատմամբ հարգանքին, ավելի ճիշտ` դրա բացակայությանը: Քայլեք Երևանով և կհամոզվեք, որ ճիշտ եմ ասում: Այցելեք հիմնարկներ, խոսեք մարդկանց հետ, մտեք սրճարաններ, և էլի կհամոզվեք, որ ասածս ճիշտ է:


    Ինչու, ասացեք խնդրեմ, ինչու պիտի Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում ռուսերեն ցուցանակները եթե ոչ գերազանցեն, ապա գոնե իրենց թվով չզիջեն հայերեններին: “Покупаю волосы… Крашу волосы, делаю меллировку…” Մի՞թե այդ ծառայություններից օգտվողները, կամ իրենց մազերը վաճառել ցանկացողները հայերեն չգիտեն: Ոչ, գիտեն… Ուղղակի հայերեն գրելը “պրեստիժնի” չէ: Հայերենը գործածել չցանկացողների հետ վեճերի ժամանակ նրանց բերած հիմնական հիմնավորումներից մեկն է լինում` “ռուսերենը ավելի հարուստ լեզու է”: Խորին հիացմունք եմ տածում ռուսերենի հարստության ու գեղեցկության նկատմամբ (ի դեպ, այդ լեզվին շատ լավ տիրապետում եմ): Սակայն չեմ ուզում երկարացնել և խոսել նաև մե՛ր դարավոր ոսկեղենիկ լեզվի ճոխության, Նարեկցու ու Չարենցի մասին: Այցելեք հայ գրականության ցանկացած դասախոսություն և կլսեք այդ ամենը: Եւ նույնիսկ եթե մի կողմ դնենք Նարեկացուն ու Չարենցին, մի՞թե մեր լեզուն այդաստիճան աղքատ է, որ դրանով հնարավոր չէ արտահայտել այն պարզագույն միտքը, որ ոմն մեկը ցանկանում է գնել մեկ ուրիշի մազերը, կամ դրանք ներկել, կամ այլ փորձությունների ենթարկել…" (Շարունակությունը տես բլոգում)

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yeghoyan (26.09.2009), Ուլուանա (15.05.2009)

  15. #161
    Սկսնակ անդամ Նալբանդյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.11.2008
    Հասցե
    Մոսկվա
    Տարիք
    36
    Գրառումներ
    49
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ռուսերենը՝ որպես օտար լեզու

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ այստեղ ազգապաշտպանական , մայրենիի հարցը չէ, այլ այն որ սեփական անձը ինչպես է ընկալում ռուսերեն լեզուն :

    Ինձ համար ռուսերենը ոտար եր մոտ 5 տարի առաջ, երբ մի բան հասկանալու համար մի քանի ռուսերեն-հայերեն-ռուսերեն թարգմանություններ էի անում մտքում, բայց որ այդ թարգմանություների կարիքը էլ չէի զգում ու սկսեցի միանգամիզ ռուսերեն մտածել,ռուսերեն գրականություն կարդալ, այդ ժամանակից ռուսերենը օտար լեզու չեմ համարում: Հիմա ինձ համար օտար լեզուն անգլերենն է:

  16. #162
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուսերենը՝ որպես օտար լեզու

    Ռուսերնը բնականաբար օտար լեզու է սակայն մեր համար ֆունկցիոնալ է :
    Հակված եմ կարծելու ,որ բոլր այլալեզու գովազդները կարող են լինել դա կոնյուկտուրայի խնդիր է :Շատ կզարմանայի օրինակ ,որ Երևանում շատ տարածված լիներ չինական լեզվով գովազդները:
    Վերջին խմբագրող՝ Մեղապարտ: 07.08.2009, 14:58:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  17. #163
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուսերենը՝ որպես օտար լեզու

    հարցադրումը անգամ աբսուրդ է:
    եթե օտար չէ, ապա ինչ՞ է ՝ մայրենի՞ է:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (07.08.2009), Ձայնալար (07.08.2009)

  19. #164
    Սկսնակ անդամ Ilona-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.09.2009
    Գրառումներ
    44
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուսերենը՝ որպես օտար լեզու

    Իհարկե օտար լեզու է

  20. #165
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուսերենը՝ որպես օտար լեզու

    Ռուսերենը ինձ համար ոչ օտար է, ոչ էլ մայրենի…
    Օտար լեզուն ինձ համար անգլերենն է, ֆրանսերենը, գերմաներենը և այլն…
    Իսկ մայրենին՝ հայերենը
    Մայրենի լեզուն զգում ես, իսկ օտարը՝ ոչ, իսկ ռուսերենը ավելի հակված է 1-ին տարբերակին, բայց միայն մասամբ…

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    One_Way_Ticket (26.09.2009)

Էջ 11 12-ից ԱռաջինԱռաջին ... 789101112 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռուսերենը որպես երկրորդ պետական լեզու
    Հեղինակ՝ anslov, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 96
    Վերջինը: 17.12.2020, 02:16
  2. Ինչպես սովորել օտար լեզու
    Հեղինակ՝ Progart, բաժին` Լեզուներ
    Գրառումներ: 42
    Վերջինը: 16.07.2017, 22:11
  3. Ո՞վ ինձ հետ լեզու կսովորի
    Հեղինակ՝ Նոյեմ, բաժին` Լեզուներ
    Գրառումներ: 65
    Վերջինը: 12.12.2014, 23:49
  4. Գրառումներ: 17
    Վերջինը: 16.07.2010, 21:26
  5. Գրառումներ: 8
    Վերջինը: 08.07.2010, 14:40

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •