Մեջբերում _DEATH_-ի խոսքերից Նայել գրառումը
Մի բան էլի հարցնեմ, ինչքանով ինձ ա հայտնի մարդու աչքը վարկյանում 24 կադր ա ընկալում, այսինքն մնացածը միայն ենթագիտակցական մակարդակով են ազդում, բայց չգիտես թե ինչի ինձ թվում ա ուրիշ ազդեցություն էլ ա թողնում մարդու վրա: Որովհետև նույն բանը ձայնային ալիքների մասին էին պնդում գիտնականները, մարդու ականջը ամենաշատը 18-20 KHz ա ընկալում, դրանից բարձ իմաստ չունի, դրա համար աուդիո սիդիները 22 KHz-ով են: Բայց վերջին հետազոտություններից պարզ դարձավ, որ մենակ "թելիկների" տատանումը չի ու մարդը շատ լավ առանձ ոչ մի սարքավորում տարբերություն զգում ա 22 Khz-ի ու 48 KHz-ի մեջ, ինչքան ավելի բարձր ա սպեկտրը էնքան ավելի բնական ա հնչում:
Դու հավանաբար խառնում ես դիսկրետիզացիայի հաճախականությունը ձայնի հաճախականության հետ: Ամեն ինչ ճիշտ է, մարդը լսում է միայն 18-20 KHz դիապազոնը (լինում են իհարկե բացառություններ, բայց շեղումները չնչին են չեն): Իսկ քո նշած 48 KHz-ը, դա անալոգային->թվային ձևափոխման դիսկրետիզացիայի հաճախությունն է: