User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 50 հատից

Թեմա: Ֆրանկոմանների ակումբ :)

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. "Ակումբի" Ֆրանկոմանների Ակումբ :)

    Քանի չգիտեի, իմ ականջին էլ էր սիրուն թվում: Հիմա զզվում եմ գրեքե: Ամենասիրունը գերմաներենն ա,,,,,,,, գնացի գերմաներենի թեմա բացելուււ

  2. #2
    Սկսնակ անդամ Sayuri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2009
    Հասցե
    Ֆռանսիա
    Տարիք
    46
    Գրառումներ
    60
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. "Ակումբի" Ֆրանկոմանների Ակումբ :)

    Ամեն լեզու գեղեցիկ է յուրովի,ու իմ կարծիքով լեզուն գեղեցիկ է երբ այն հնչում է մաքուր,(Երբեևե լսելեք ոնցեն ռուսները խոսում ֆռանսերեն?) նույն հայերենը կարելի է նենց աղավաղել որ անտանելի լինի լսել, նույննել ֆռանսերենի հետ :Ֆռանսերենը ինտուիցիաի լեզու է,ու դրանով շատ նման ռուսերենին,ինչևե գեղեցիկ ֆռանսերենը ամեն մեկի բանը չի:

  3. #3
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. "Ակումբի" Ֆրանկոմանների Ակումբ :)

    լեզուն գեղեցիկ է երբ այն հնչում է մաքուր
    Չէ, իմ կարծիքով, երբեմն լինում են շատ սիրունիկ ու հավեսիկ ակցենտներ:

    Ֆռանսերենը ինտուիցիաի լեզու է,ու դրանով շատ նման ռուսերենին,
    Հմմ, ի՞նչ նկատի ունես «ինտուիցիայի լեզու» ասելով: Որ անհնա՞ր է քերականական կանոններն անգիր անել, ու պետք է լեզուն զգա՞լ ճիշտ խոսելու համար: Եթե այո, խնդրում եմ նշիր մի լեզու, որը դու գիտես, ու որը համարում ես «ոչ ինտուիցիայի լեզու» (իհարկե, համապատասխան հիմնավորմամբ):

    Ամեն լեզու գեղեցիկ է յուրովի,ու իմ կարծիքով լեզուն գեղեցիկ է երբ այն հնչում է մաքուր,(Երբեևե լսելեք ոնցեն ռուսները խոսում ֆռանսերեն?) նույն հայերենը կարելի է նենց աղավաղել որ անտանելի լինի լսել, նույննել ֆռանսերենի հետ :Ֆռանսերենը ինտուիցիաի լեզու է,ու դրանով շատ նման ռուսերենին,ինչևե գեղեցիկ ֆռանսերենը ամեն մեկի բանը չի:
    Ահա, գեղեցիկ հայերենն էլ:

  4. #4
    Սկսնակ անդամ Sayuri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2009
    Հասցե
    Ֆռանսիա
    Տարիք
    46
    Գրառումներ
    60
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. "Ակումբի" Ֆրանկոմանների Ակումբ :)

    Մեջբերում Velvet Bride-ի խոսքերից Նայել գրառումը
    Հմմ, ի՞նչ նկատի ունես «ինտուիցիայի լեզու» ասելով: Որ անհնա՞ր է քերականական կանոններն անգիր անել, ու պետք է լեզուն զգա՞լ ճիշտ խոսելու համար: Եթե այո, խնդրում եմ նշիր մի լեզու, որը դու գիտես, ու որը համարում ես «ոչ ինտուիցիայի լեզու» (իհարկե, համապատասխան հիմնավորմամբ):
    Հա, դու ճիշտ հասկացար ինչ նկատի ունեի "ինտուիցիայի լեզու"( ամեն դեպքում ես եմ դա տենց անվանում): Ես գիտեմ անգլերեն, որը համարում եմ ոչ ինտուիցիայի լեզու,որպես հիմնաորում կարողեմ բերել մի օրինակ: անգլերենում չկան բառերի feminin /mascուlin, ֆրանսերենում դա առկէ ամեն բառի համար,և հավատացնում եմ , 10 ֆռանսիացուց 9 քեզ չեն բացատրի թե, ոնց են տարբերում "le jour" և "la nuit" : Ինչ վերաբերվում է ռուսերենին,կան կանոններ, բայց իրենց բացարուտյունների բազմատիվ լինելու պատճարով,այդ կանոնների մեջ շատերը խճճվում են , ու ասում օրինակ "Мое день рожденья". Ես լեզվագետ չեմ , ու դա է պարճարյ որ ես խոսում եմ ինտուիցիաի մասին:

  5. #5
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. "Ակումբի" Ֆրանկոմանների Ակումբ :)

    Ես գիտեմ անգլերեն, որը համարում եմ ոչ ինտուիցիայի լեզու,որպես հիմնաորում կարողեմ բերել մի օրինակ: անգլերենում չկան բառերի feminin /mascուlin, ֆրանսերենում դա առկէ ամեն բառի համար,և հավատացնում եմ , 10 ֆռանսիացուց 9 քեզ չեն բացատրի թե, ոնց են տարբերում "le jour" և "la nuit" :
    Իսկ ես բացարձակապես համաձայն չեմ: Քո բերած մի օրինակը շատ քիչ է հիմնավոր համարելու համար: Ես անձամբ անգլերեն գիտեմ և խոսում եմ լեզվական հոտառությամբ (նույնիսկ գրավոր հարցաշար լրացնելիս ավելի շատ զգում եմ), ու դա միշտ էլ այդպես է դառնում, երբ լեզվի հետ շատ ես շփվում և ինքնըստինքյան այլևս չես փորձում քերականական կանոնները մտաբերել խոսելու ընթյացքում (որը ես հիմա անում եմ գերմաներեն խոսելիս):

    Հնարավոր է՝ LE jour-ի և LA nuit-ի բացատրությունը կա, բայց դա կկարողանան տալ թերևս թունդ լեզվաբանները: Ֆրանսերենի գոյականների սեռը որևէ կանոնի չի ենթարկվում: Միայն կան որոշ վերջավորություններ, որոնք ԳՐԵՔԵ միշտ բառը սարքում են կամ արական (-ment, -age և այլն), կամ իգական (-tion, -sion և այլն), իսկ ռուսերենում գոյականի սեռը, որպես կանոն, որոշվում է բառի վերջին տառով: Իսկ ֆրանսիացիները և ցանկացած այլ անձ իր մայրենի լեզվի լեզվական կանոնները սովորաբար կպահպանի, որովհետև դա, կարելի է ասել, իր գեների մեջ է արդեն:

  6. #6
    Սկսնակ անդամ Sayuri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2009
    Հասցե
    Ֆռանսիա
    Տարիք
    46
    Գրառումներ
    60
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. "Ակումբի" Ֆրանկոմանների Ակումբ :)

    Մեջբերում Velvet Bride-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես բացարձակապես համաձայն չեմ: Քո բերած մի օրինակը շատ քիչ է հիմնավոր համարելու համար: Ես անձամբ անգլերեն գիտեմ և խոսում եմ լեզվական հոտառությամբ (նույնիսկ գրավոր հարցաշար լրացնելիս ավելի շատ զգում եմ), ու դա միշտ էլ այդպես է դառնում, երբ լեզվի հետ շատ ես շփվում և ինքնըստինքյան այլևս չես փորձում քերականական կանոնները մտաբերել խոսելու ընթյացքում (որը ես հիմա անում եմ գերմաներեն խոսելիս):
    Դու անվանումես դա հոտառություն, ես' ինտուիցիա,ոմանք ել դրան ասում են լեզվական տրամաբանուտյուն "Роза пахнет розой хоть розой назови ее хоть нет" )

    Մեջբերում Velvet Bride-ի խոսքերից Նայել գրառումը
    Հնարավոր է՝ LE jour-ի և LA nuit-ի բացատրությունը կա, բայց դա կկարողանան տալ թերևս թունդ լեզվաբանները: Ֆրանսերենի գոյականների սեռը որևէ կանոնի չի ենթարկվում: Միայն կան որոշ վերջավորություններ, որոնք ԳՐԵՔԵ միշտ բառը սարքում են կամ արական (-ment, -age և այլն), կամ իգական (-tion, -sion և այլն), իսկ ռուսերենում գոյականի սեռը, որպես կանոն, որոշվում է բառի վերջին տառով: Իսկ ֆրանսիացիները և ցանկացած այլ անձ իր մայրենի լեզվի լեզվական կանոնները սովորաբար կպահպանի, որովհետև դա, կարելի է ասել, իր գեների մեջ է արդեն:
    "Լե " ի ու "Լա " ի բացատրությունը կա , բայց լեզուն սովորելիս այդ բացատրության մեջ հնարավոր է կորել (ինչպես ապարանցին , ինտերնետում),դրա համար գործի է անցնում ինտուիցիան, կամ ել հոտառությունը: Անկախ գեներից,անգամ նրանք ում գեների մեջ չկա ֆրանսերենը կարողանում են ժամանակի ընտացքում զգալ "լե" թե "լա" ...Իսկ ռուսերենում ինչպես ասումեի , կան շատ բացառութուուններ,ու ելի միաջն սովորելով կանոնները "On n'est pas sorti de l'auberge"

  7. #7
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. "Ակումբի" Ֆրանկոմանների Ակումբ :)

    Ես չեմ էլ առարկում, որ կա լեզվական հոտառություն կամ ինտուիցիա կոչվածը: Ուղղակի դա բոլոր լեզուներին էլ բնորոշ է:

  8. #8
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. "Ակումբի" Ֆրանկոմանների Ակումբ :)

    Մեջբերում Velvet Bride-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի չգիտեի, իմ ականջին էլ էր սիրուն թվում: Հիմա զզվում եմ գրեքե: Ամենասիրունը գերմաներենն ա,,,,,,,, գնացի գերմաներենի թեմա բացելուււ
    Չէի ասի… Ես, որ ժամանակին ֆրանսերեն չգիտեի, հավանում էի այդ լեզուն, իսկ հիմա, որ համալսարանում արդեն կարգին անցնում եմ ավելի ու ավելի եմ հավանում, շա՜տ գեղեցիկ լեզու է… Իսկ այ գերմաներենը, չէի հավանում, հիմա էլ անցնում եմ, իհարկե ոչ այնպես, ինչպես ֆրանսերենը, բայց մեկ է, չեմ հավանում, գեղեցիկ չի հնչում, շատ կոպիտ է…

    Հ.Գ. Իմիջիայլոց, Velvet Bride, մենք կարծես նույն համալսարանում ենք սովորում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շնորհավորանք Ակումբ ֊ 12
    Հեղինակ՝ CactuSoul, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.03.2018, 18:52
  2. «32 ատամ» ակումբ
    Հեղինակ՝ Cleopatra, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 234
    Վերջինը: 15.05.2015, 17:55
  3. Շնորհակալություն ակումբ.ամ-ին
    Հեղինակ՝ movsal08, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 14.12.2011, 23:21
  4. www.ակումբ.am
    Հեղինակ՝ Սահակ, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 02.12.2010, 14:23
  5. Ռոք ակումբ
    Հեղինակ՝ HardRock, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 419
    Վերջինը: 02.10.2009, 11:51

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •