User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 618 հատից

Թեմա: Չեմպիոնների Լիգա 2009/2010

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ h.s.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Գրառումներ
    630
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չեմպիոնների Լիգա 2009/2010

    Մենամարտից առաջ. Մուրինյոն արդեն նշել է հիմնական կազմը


    Այսօր կայանալիք Չեմպիոնների Լիգայի առաջին տուրի երկրորդ օրվա հանդիպումներում, անկասկած, «Ինտեր» – «Բարսելոնա» մրցավեճը առանձահատուկ է։ Մրցավեճից առաջ երկու ակումբների գլխավոր մարզիչները խոսել են այս խաղից ունեցած իրենց ակնկալիքների մասին։

    Ժոզե Մուրինյո, «Ինտեր».
    «Սա միայն առաջին խաղն է։ Չեմ ուզում մտածել, որ «Բարսելոնան» է ֆավորիտը։ Էտո՛Օն միշտ էլ լավ է տրամադրվում խաղերից առաջ ու նա ծնվել է հաղթելու համար։ Նա սիրում է ֆուտբոլ խաղալ ու երբ նա խաղադաշտում է, նա կարծես ուրիշ մարդ է դառնում։ Նա լքել է «Բարսելոնան», բայց համոզված եմ, այն մինչ այժմ նրա սրտում է։ Չեմ կարծում, որ այս հանդիպումը ինչ-որ գերբնական նշանակություն ունի նրա համար. նա կխաղա այնպես, ինչպես միշտ է խաղում։ Նա ապացուցելու ոչինչ չունի. բոլորս գիտենք նրա հնարավորությունները։ Գվարդիոլան երջանիկ է, որ ունի Իբրահիմովիչին, ես երջանիկ եմ, որ ունեմ Էտո՛Օին, իսկ Էտո՛Օն երջանիկ է այստեղ, Միլանում։ Մենք խաղալու ենք «Բարսելոնայի» դեմ, այլ ոչ թե Իբրահիմովիչի։ Ամեն դեպքում, միշտ էլ հաճելի է հանդես գալ լավագույն ֆուտբոլիստների դեմ։ Հիմա ես ձեզ կասեմ թիմի մեկնարկային կազմը այս հանդիպման համար ու կհեռանամ. Ժուլիո Սեզար, Մայկոն, Սամուել, Լուսիո, Կիվու, Ստանկովիչ կամ Մունտարի, Ձանետի, Տիագո Մոտա, Սնեյդեր, Միլիտո ու Էտո՛Օ»։


    Պեպ Գվարդիոլա. «Բարսելոնա»
    «Այս խաղը չի որոշի, թե որ թիմը կհաղթի այս խաղում։ Սա շատ ծանր խումբ է, որտեղ ընդգրկված 4 ակումբներն էլ խաղում են ազգային առաջնություններում։ Հաճելի է հյուրընկալվել Իտալիայում։ Նախորդ մրցաշրջանում մենք իտալական ակումբի հետ այդպես էլ չխաղացինք։ Անձամբ ինձ համար շատ հաճելի է հանդիպել Ժոզե Մուրինյոյի հետ, ով հաղթել է երեք տարբեր երկրներում։ Մենք պետք է լավ խաղանք, որ հաղթենք։ Ժոզեն նշեց այն 11-ի անունները, ովքեր այսօր դուրս են գալու խաղադաշտ, բայց ես դա չեմ անի։ Ես ցանկանում էի ձեռք բերել Իբրահիմովիչին, որովհետև գիտեի, որ նա հաղթողի հոգեբանություն ունի։ Հուսամ, ես այսօր Էտո՛Օին ողջունելու հնարավորություն կունենամ։ Կցանկանաի շնորհակալություն հայտնել նրան 5 հոյակապ մրցաշրջանների համար, որ նա անցկացրեց «Բարսելոնայում»»։

    Նշենք, որ միլանյան ակումբի կազմում այսօր բացակայելու են Էստեբան Կամբիասոն ու Մարկո Մատերացին, համապատասխանաբար, ծնկի ու ազդրի վնասվածքների պատճառով։ Հարցականի տակ է նաև Ստանկովիչի մասնակցությունը հանդիպմանը. նա մրսած է…

    «Բարսելոնային» չեն կարողանա օգնել Բոյան Կռկիչն ու Ռաֆա Մարկեսը։
    armsport.am

    Սպասում եմ Բարսայի հաղթանակին

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լեո (16.09.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Չեմպիոնների լիգա 17-18
    Հեղինակ՝ Յոհաննես, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 27.05.2018, 01:07
  2. Չեմպիոնների Լիգա 2010/2011
    Հեղինակ՝ Yellow Raven, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 600
    Վերջինը: 31.05.2011, 09:22
  3. Պրեմիեր Լիգա (England) 2009-2010
    Հեղինակ՝ Ապե Ջան, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 23.11.2009, 16:56
  4. Չեմպիոնների լիգա - 2008-2009
    Հեղինակ՝ Սերխիո, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 1011
    Վերջինը: 03.06.2009, 23:24
  5. Չեմպիոնների Լիգա
    Հեղինակ՝ BOBO, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 280
    Վերջինը: 31.08.2007, 10:07

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •