Second Chance (16.09.2009), Արծիվ (19.09.2009), Կտրուկ (16.09.2009)
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Տեր Հիսուսը իր խաչի գործով միջնորդ եղավ մարդու համար, որ մեղավոր մարդը Նրա միջոցով Սուրբ Աստծո հետ հաշտվի ու աստվածահաճո կյանքով ապրի: Եւ կյանքի մեջ լինում են դեպքեր, որ մարդը սայթաքելով ընկնում է մեղքի մեջ: Դրա համար Հովհաննես առաքյալը իր առաջին նամակի մեջ գրում է. «Իմ որդյակներ, սա գրում եմ ձեզ, որ չմեղանչեք, բայց եթե մեղանչեք, բարեխոս ունենք Հոր մոտ, Հիսուս Քրիստոս արդարին...»:
Հարգելի Մհեր, պատասխանի նման ոճն ինձ քաջ ծանոթ է: Պետք չէ մեջբերումներ անել Աստվածաշնչից և հետևությունները թողնել ընթերցողին: Ես հստակ հարց եմ տալիս.
բարեխոս և միջնորդ հասկացությունները Ձեզ համար միևնո՞ւյն են (հոմանի՞շ են), թե՞ ոչ: Ակնկալում եմ պատասխան՝ «այո» կամ «ոչ» բառերից մեկի տեսքով:
Շնորհակալություն:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Չամիչ (17.09.2009)
«Հիսուս Քրիստոսին Հավատացողների Եկեղեցու» անդամներին և այլ կրոնական ուղղություն կրողներին՝ կարդացեք «Ոսկեփորիկ 2» էջ 16-26, Սրբերի բարեխոսություն, հիմնավորում և վկայություններ, բազմաթիվ օրինակներ կան:
«Եվ Տերն ասաց. եթե Մովսեսն ու Սամուելն էլ կանգնեն իմ առաջ, իմ սիրտը այս ժողովրդի վրա չի լինելու» Երեմ, ԺԵ(15), 1: Այսինքն՝ Աստծու առաջ ննջեցյալները (Մովսես, Սամուել) կարող են բարեխոսել ապրողների համար:
ars83 (18.09.2009)
Ուշադրություն դարձրեք Մովսեսի ու Սամուելի մասին եղած աստվածաշնչյան պատմություններին, նրանք միշտ ժողովրդի համար կանգնել են Աստծո առջև և խնդրել, որ Աստված ժողովրդին չպատժի, չմերժի ու ողորմություն անի: Եւ Երեմ.15:1-ում նշված հատվածից երևում է, որ այդ ժամանակվա ժողովուրդը Աստծո առաջ մեղանչել ու մեղքի մեջ էր, սակայն Տերը չէր ուզում նրանց ողորմեր: դրա համար էլ ասում էր, որ եթե Մովսեսն ու Սամուելն էլ կանգնեն իմ առաջ, Իմ սիրտը այս ժողովրդի վրա չի լինի: Այստեղ Աստծո միտքը ոչ թե ննջեցյալների բարեխոսության մասին է, այլ, եթե այս ժամանակվա Մովսեսներն ու Սամուելներն էլ կանգնեն Աստծո առաջ, Նա ժողովրդին չէր ողորմի:
Արծիվ (19.09.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ