Հայկօ-ի խոսքերից
Dragon, անմտածված սահմանումներ մի տուր: Մեր նախնիները էդքան խելոք էին, թող վիզ դնեին գյոզալական Կիլիկիան պահեին, ոչ թե կառչեին էս մի մեշոկ քարից: Մի անգամ ենք ապրում, ես իմ մի անգամ ապրելը չեմ ուզում վատը լինի, ու մանավանդ՝ չեմ ուզում, որ երեխեքս էլ տենց շարունակեն: Լավ ապրելը իմ համար էլ գերնպատակ չի, բայց սենց ապրելուց փախնելը հաստատ նպատակներիս վերևի հորիզոնականներում ա: Ինձ սենց պետություն պետք չի, որ ամեն ձև քաղաքացու օդերը փակում ա, ամեն ձև կլպում ա, կզցնում ա, սպանում ա, հետո էլ հենց գալիս ա իրան ծառայելու վախտը, հանկարծ հիշում ա, որ իրան պարտք ես, ու էդ երկու տարուց հետո ավելի ուժեղ ա շարունակում կզցնել ու կլպել: Մինչև հիմա թեկուզ մի հատ դրական բան չեմ տեսել էս պետության կողմից՝ ուղղված իմ՝ Էսինչ Էսինչյանիս բարօրությանն ու ապահովվածությանը, ինչու՞ պիտի ես մտածեմ էս պետության մասին: Նորից եմ ասում՝ ես ստեղ ոչ մեկի ոչ մի բան պարտք չեմ: Պարտքով վերցնում ես ինչ-որ օգտակար կամ լավ բան ու հետո վերադարձնում ես: Ինձ ոչ ոք օգտակար կամ լավ բան չի տվել, ես եմ ստեղծել իմ համար դրանք մեծ դժվարություններով, ու էդ նույն պետությունն էլ ամեն կերպ ուղղակիորեն կամ անուղակիորեն խոչնդոտել ա ինձ:
Էջանիշներ