Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
4650 -ը հասկացանք, բայց 3450 կամ 4350 -ը 9600-ից ճիշտ ա սթրիմ պրոցեսսորներով առավել են, բայց չեն հասնում: Թոզին էլ չեն հասնում:
Սամոն քարտ ընտրելուց մի 200 հոդված էր կարդացել ու բացատրում էր ինձ: Դուրս ա գալիս, որ հիշողությոնա արագությունն ու սթրիմ պրոցեսսորների քանակը դեռ ծրագրային ապահովվածության նկատմամբ չի կարողանում դոմինանտ դեր գրավել:
Ավելի պարզ՝ Nvidia-ն իրա դրայվերներով ու աքսելերատորներով հրաշքներ ա գործում, ու քարտերի էֆեկտիվությունը մի քանի անգամ բարձրացնում ա: Բոլոր հարգի խաղ-արտադրողները էդ աքսելերատորների համար են խաղեր գրում: Օրինակ նույն Phys-X մոդուլը մորթ ա անում: Մառախուղ ա , քամի ա, տերևներ են բան են, սաղ CPU -ն ինքն ա աքսելերացնում, իսկ մնացած դինամիկ գրաֆիկան՝ GPU-ն: Դե դիր ու մի քանի անգամ շատ սթրիմ պրոցեսսորներ հավաքի, մեկ ա զուգահեռ աշխատանքի էֆեկտին չես հասնի:
AMD -ն դրան ի պատասխան որոծել ա ինտեգրացված GPU+CPU սարքի: Եթե ճգնաժամը չխանգարի կսարքի, ու էդ ժամանակ Nvidia-ն կզիջի դիրքերը:
Իսկ հիմա լավ ա Nvidia գնել:
Մո ջան, 4350-ի գները ստեղ մոտ 22.000 են, 9600-ինը՝ մոտ 55.000: Անհամեմատելի բաներ են: 4650-ը 32.000-ով կարելի ա առնել, իսկ էդ հաստատ ավելի արագ ա, քան 9600-ը, սեփական փորձիցս գիտեմ, պլյուս՝ լիքը տեստեր: Ստեղ կոնկրետ խնդիր կար՝ նվազագույն փողով լավագույն քարտը առնել: Տենց 20.000-ի կարգի քարտերի մեջ 4350-ն ա ամենալավը: Կարելի ա, իհարկե, 9400 առնել, նոր մտքովս անցավ, մոտավորապես նույն գինն են: 9400-ը համարյա միշտ ավելի արագ ա DX9-ի տակ, իսկ 4350-ը շատ ավելի լավն ա DX10-ի տակ: Իսկ դրայվերների պրոբլեմը էնքան էլ մեծ չի, ինչքան թվում ա: Հա, Nvida-ն ավելի լավն ա էդ առումով, ավելի հաճախ ա թարմացնում ու սխալներն էլ քիչ են, բայց AMD-ի դրայվերներն էլ էդքան ահավոր չեն, ես, համենայն դեպս, սաղ կյանքս Nvidia եմ ունեցել, հիմա AMD ա, ու հարմարության տարբերություն չեմ զգում:

Phys-X-ի մասին մի քիչ սխալ գիտես: Ֆիզիկան սենց թե նենց CPU-ն էր միշտ իրականացնում, բայց հիմա Nvidia-ի դրայվերների մեջ բան են ավելացրել (հենց էդ Phys-X-ի պլատֆորմը, էլի), ու 8800-ից բարձր սերիաները կարողանում են ֆիզիկան հենց վիդեոքարտի ուժերով հաշվել: Իսկ լավ վիդեոքարտի զուտ չոր հաշվողական հզորությունը էսօր ցանկացած պրոցեսորի հզորությունից մեծ ա: AMD-ն էլ համարժեք մի բան ունի, ուղղակի հիմա շատ հում ա:

Բայց միանշանակ ասել, որ հիմա ավելի լավ ա Nvidia առնել, ճիշտ չի: Պիտի գին-արագություն հարաբերությանը նայես: 4000 սերիան շատ լավն ա (մանավանդ 4800-ներն ու 4700-ները), էնքան լավը, որ Nvidia-ն միշրջան խուճապահար ամեն շաբաթ գներն էր իջացնում, որ մրցակցությանը դիմանա: Հիմա բալանսը համեմատաբար վերականդնվել ա: