Ջաղինյանը «Շարմով» մտավ հայկական հեռուստատեսություն ու ապականեց այն: Այսօրվա մեր հեռուստատեսության «հումորային» լինելը առաջին հերթին «Շարմի» ամենաթող գործունեության արդյունքն է, իսկ «Նոր հայերը» նրանց գործը շարունակեցին: Երևի թե ոչ մի երկրում ԿՎՆշիկները նման հաջողության չեն հասել, որքան Հայաստանում, և այդտեղ ոչ մի լավ բան չկա, որովհետև ՈՒՀԱ-ն իրականում ցածրակարգ միջոցառում է՝չնայած շատերիս համար ժամանակին սիրելի ու հետաքրքիր է եղել: Հեռուստատեսությամբ այդպիսի մարդկանց մասնակցությամբ հաղորդումների ավելացումը կարող է խոսալ միայն տվյալ հեռուստաընկերության որակի անկման մասին:
Շատ ուրախ եմ, որ Ջաղինյանը մեկնել է Մոսկվա: Հուսով եմ, որ նա իր հետ կտանի «Շարմի» ողջ կորիզը:
Պետք չէ ամաչել, որ Ջաղինյանն այդպիսին է ներկայացնում հային Ռուսաստանում; Ռուսները լավ էլ գիտեն ինչպիսին են հայերը; Այսուհետ Ջաղինյանը նրանց խնդիրն է;
Էջանիշներ