Դիվի, դե պետք չի ամեն ինչի մեջ վատը տեսնել: Տես, բոլորին չի կարողանում ղեկավարելի դարձնել: Այ օրինակ դու՝ քո սթափ ու պայծառ միտքը պահել ես
Իսկ դա դրական ա, շատ դրական![]()
Դիվի, դե պետք չի ամեն ինչի մեջ վատը տեսնել: Տես, բոլորին չի կարողանում ղեկավարելի դարձնել: Այ օրինակ դու՝ քո սթափ ու պայծառ միտքը պահել ես
Իսկ դա դրական ա, շատ դրական![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
գիտես՞ Չուկ: Քո ասածի մեջ երևի ճշմարտություն կա, որովհետև նույնպիսի զգուշացում էլի եմ ստացել՝ քո ասածի պես - պեսիմիստական դառնալու իմաստով:
…
չգիտեմ… չգիտեմ…որտեղ է ճիշտը ու որտեղ սուտը: Շատ բարդ է բան հասկանալը: մնում է միայն ինքնապաշտպանական բնազդը ու ոչ մեկին չվստահելը: որը իհարկե շատ վատ հոգեվիճակ է:
Շատ լավ է
Դու հայտ ես ներկայացնում մեր շարժման մասնիկ դառնալու, որովհետև մեր շարժումը միակն է ամբողջ երկրում, որտեղ ողջունվում է սեփական տեսակետ ունենալու ու այն արտահայտել կարողանալու իրավունքը: Բազմակարծությունը մեր շարժման հիմնական հենքն ու հիմքն է:
Մի քիչ ցրեմ կասկածներդ: Իրականում շատ հարցերում գործընթացների զարգացումները, արվող քայլերը տեղի են ունենում հենց մեր՝ շարժման մասնակիցներիս կարծիքը հաշվի առնելով: Անշուշտ եղել է, որ ժողովորդին ասվել է «Հիմա գնացեք տներ», բայց իրականում քիչ ինֆորմացված լինելու է արդյունք է համարելը, որ դա մի հոգու՝ Տեր-Պետրոսյանի որոշումն էր: Իսկ ընդհանրապես մեր շարժման կայունության ու հարատև լինելու գրավականը էն ա, որ ամեն մեկս մեր սեփական տեսակետը ունենալով հանդերձ հասկանում ենք, որ քաոսայնությունը կբերի քայքայման, ու որ ուղղորդող է պետք ու ուղղորդողներին հիմնականում վստահում ու այո՛, ենթարկվում ենք, միաժամանակ մեր տեսակետները նրանց հասցնելով ու քննարկման հենք ստեղծելով
Բայց էլի եմ ասում. շատ լավ է, որ քո տեսակետն ունեցող մարդիկ կան: Դա մեր շարժումը ավելի հզորացնում է![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Դիվ ջան, մի քիչ լավատես եղիր
Չուկին էլ 10 տարի է մնում![]()
![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Ներողություն, Դիվի, բայց ես ընդամենը ժողովրդի մասնիկ եմ, շարժման մասնիկ եմ, քաղաքացի եմ, չունեմ որևէ հավակնություն (և/կամ ցանկություն) հիմա կամ 20 տարի անց որևէ պաշտոնի: Ու ընդհանրապես էլի եմ ասում, կարծիք ունենալը ՀԱԿ-ի ու մեր շարժման տեսակետից ամենափայլուն բանն է: Այդ թվում մեր շարժման լիդերներին չվստահելը, այդ թվում ինձ անպատրաստ կամ ոչ հասուն համարելը: Սրան հակազդելու մեր միակ տարբերակը մեր առողջ բանավեճն ու տեսակետների ներկայացումն է լինելու, ինչպես նաև ժամանակը: Եթե մենք փորձեինք «չորով հարկադրել» քեզ ու քո նմաններին մեզ վստահել, ապա մեր շարժումը կլիներ ձևական, ոչ ժողովրդավարական: Էնպես որ նորից ու նորից կրկնում եմ. ուղղակի հրաշալի է, որ քո նման մտածող մարդիկ կան: Մի վստահեք: Չէ որ Տեր-Պետրոսյանն ու մեր մյուս լիդերները Աստված չեն, դուք էլ աղանդավորներ, որ անվերապահորեն վստահեիք, լուռ կուլ տայիք ամեն ասվածն ու արածը: Եթե էդպես լիներ, մենք սպանած կլինեինք ձեր մեջի անհատին, մարդուն, մտածողին, տրամաբանողին:
Թող որ քո վերլուծությունները լինեն ամենաանտրաբանականը, թող որ ես դրանք կարդալուց անկեղծ ծիծաղեմ, օրինակ, բայց թող դրանք լինեն քոնը, քո սեփականը, բազում հարցերի իրար կողքի դնելուց հետո արածդ եզրահանգումները: Դա է մեր ուզածը ու ուղղակի ուրախ եմ, երջանիկ եմ, որ դու լուռ չես համաձայնվում ամեն ինչի հետ, որ դու ընդդիմանում ես![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ