Չի կարելիՕճառը մաշկի թթվային՝ մանրէասպան միջավայրը դարձնում է հիմնային, հետևաբար մաշկը խոցելի է դառնում զանազան մանրէների նկատմամբ: Հա, պետք է մաքուր պահել, բայց ցանկալի է օճառ հնարավորինս քիչ օգտագործել, հատկապես պզուկոտ տարածքներում: Օճառն առաջին հերթին ձեռքերի համար է նախատեսված:
Ինչ վերաբերում է պայքարելուն... Կախված է նրանից, թե ինչ պզուկներ են: Եթե սովորական պատանեկան պզուկներ են, կարելի է օգտագործել սալիցիլաթթվի 2-3 տոկոսանոց լուծույթ: Օրը երկու անգամ բամբակով քսում ես պզուկոտ մասին, սպասում, որ չորանա:
Բայց ինչպես նշեց Jarre-ը, պատճառները կարող են տարբեր լինել, և եթե դու հասունացման տարիքում չես, ցանկալի է, որ նախ պատճառը պարզես: Իսկ դա կարող է տարբեր լինել՝ սկսած էնդոկրին և նյութափոխանակային խանգարումներից, վերջացրած աղիների դիսֆունկցիայով:
Էջանիշներ