Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Պատասխան 1. Օգտվիր ոչ թե տրանսլիտի փոխարկիչից, այլ հայերեն գրելու ավելի հարմար տարբերակից, ինչպիսին է ֆորումում ներկցված «Գրել հայերեն» համակարգը, hayeren.am կայքի տրամադրած գործիքները, առանձին ծրագրերը (ինչպիսին է KDWin-ը):

Պատասխան 2. Եթե դու համաձայն չես մեր այս որոշման հետ, դա մեծ հաշվով ոչինչ չի փոխվում: Ակումբում արդարացիորեն ընտրվել է գրառումները ջնջել չթույլատրելու հնարվորությունը, ավելին, գրառման հեղինակները որպես կանոն չեն կարող մոդերատորներին խնդրել իրենց գրառումը ջնջելու մասին, խնդրելու դեպքում որպես կանոն կմերժվեն, ինչպես որ մինչև այսօր մերժվել են բազումները: Տրված է պայման, կանոն, մեր մոտ այսպես է: Ուզում եք ընդունեք, չեք ուզում՝ մի ընդունեք: Պայմանը չի փոխվելու:
Առաջին պատասխանի համար շնորհակալություն, երկրորդի համար էլ՝ ես քո տեղը լինեի էդ տոնով չէի պատասխանի: Ամեն անգամ պետք չի էլի առավելություն ցուցադրել կամ անհարկի սեփականատիրական դիրքերից հանդես գալ, թե ուզում եք ուզեք, չեք ուզում մի ուզեք: Ընդունիր որ անկատկ պատասխան է:
Լավ կանես չինովնիկական տոնդ փոխես, հետագա անհարկի զրույցներ չծավալելու համար:

Հ.Գ. Երեվի սրանից հետո որև թերության մասին չնշեմ կամ առաջարկություն չանեմ, որովհետև կարծես թե «թագավորը մերկ է» վիճակն է...