Պարզ ա, Լիլ ջան

: Ճիշտ ես, ամենակարևորը հենց բարեհնչյունությունն ա (դե մի քիչ էլ անուններ թարգմանելու ավանդույթներ կան՝ որոշ անուններ, բայց ստեղ դրանցից չկա): Ինձ ուրիշ բան էլ ա հետաքրքրում. նշանակություն ունեցող անունների թարգմանությունը: Այսինքն՝ բառախաղը փոխանցելու ե՞ս, թե՞ թողնելու ես նույն անգլերենը: Ինձ թվում ա՝ ավելի լավ ա փոխանցել, մանավանդ որ էն Դասատուրից հետո հաստատ գիտեմ, որ ընտիր կարաս անես էդ

:
Մեկ էլ էսօր գիրքն էի կարդում, Ռոնը ասեց "By Merlin", ես էլ մտածեցի, թե արժե՞ր, օրինակ, էդ թարգմանել «Մեռլինի արև», թե՞ «հանուն Մեռլինի» կամ «Մեռլինով եմ երդվում»: «Մեռլինի խաթր»... «Մեռլին ըլնեմ»

: Սենց բաներ հաճախ եմ հանդիպել, էլի: Ես իմ մեջ սրանց ասում եմ «Հայաֆիկացման երկրորդ աստիճան»

:
Էջանիշներ