User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Սիրտ-անոթային համակարգ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Սիրտ-անոթային համակարգ

    Այս թեմայում հնարավորինս մատչելի ձևով կխոսենք սիրտ-անոթային համակարգի անատոմիայի, ֆիզիլոգիայի և առավել տարածված հիվանդությունների մասին: Կօգտվեմ ձեռքիս տակ եղած գրականությունից և իմ գիտելիքներից: Եթե կլինեն թեմային վերաբերվող հարցեր, սիրով կպատասխանեմ:

    Սիրենք ու առողջ պահենք մեր սրտիկները:

    Մարդու սիրտը անըդհատ «աշխատում է» օրգանիզմի համար առանց հանգստի: Իր «աշխատանքային կարիերայի» ընթացքում սիրտը հաղթահարում է մեծ քանակությամբ արգելքներ, պատնեշներ` զանազան սթրեսներ, ինֆեկցիաներ, զարկերակային գերճնշում, իշեմիկ հիվանդություն, ալկոհոլի ու ծխախոտի չարաշահում, տարբեր հոգեբանական վիճակների հետևանքով ի հայտ եկող դժվարություններ և այլն:

    Մարդու օրգանիզմի նորմալ գործունեության ապահովվում է արյան մշտական շրջանառությամբ: Անոթային համակարգով դեպի մեր հյուսվածքները արյան շրջանառությունն իրականացվում է համակարգի «պոմպը» հանդիսացող սրտի ռիթմիկ կծկումների շնորհիվ: Եվ, ընդհանրապես, չկա այլ «պոմպ», որն ունակ լինելու աշխատել այնքան ինտենսիվ ու երկար, որքան սիրտը: Նրա կարևորագույն ֆունկցիան արյան մշտական շրջանառության միջոցով հյուսվածքներին անհրաժեշտ քանակությամբ թթվածնով և սննդային նյութերով ապահովումն է, ինչպես նաև նյութափոխանակության արգասիքների (հյուսվածքին ոչ պիտանի և նաև վնասակար նյութերի) դուրս բերումը հյուսվածքներից:

    Եվ այսպես…
    Սիրտը խոռոչավոր օրգան է: Սրտի խոռոչը միջնապատով բաժանված է երկու մասի՝ աջ և ձախ մասերի, որոնք զուտ ֆունկցիոնալ առումով, ելնելով որոշակի սկզբունքներից կարելի է դիտարկել միմյանցից «առանձին»: Իրենց հերթին վերը նշված աջ և ձախ մասերը բաժանվում են յուրաքանչյուրը երկու հատվածի՝ նախասիրտ և փորոք: Աջ մասը՝ աջ նախասրտի և աջ փորոքի, և ձախը՝ ձախ նախասրտի և ձախ փորոքի: Նախասրտերի և փորոքների միջև տեղակայված են նախասիրտ-փորոքային փականները, որոնցից աջ նախասրտի և աջ փորոքի միջև տեղակայված փականը կոչվում է եռփեղկանի, իսկ ձախ նախասրտի և ձախ փորոքի միջև տեղակայված փականը՝ միտրալ փական (ի տարբերություն առաջինի, վերջինս ունի երկու փեղկ): Փականների ֆունկցիան արյան ներսրտային (սրտի խոռոչում) շրջանառության կարգավորումն է՝ միայն նախասրտերից դեպի փորոքներ արյան հոսքի ապահովումն է և հակառակ ուղղությամբ՝ փորոքներից նախասրտեր, հոսքի արգելքը:

    Եվս երկու փականներ ապահովում են արյան հետագա հոսքը փորոքներից դեպի անոթներ: Առաջինը թոքային զարկերակացողունի փականն է՝ տեղակայված թոքային զարկերակացողունի սրտի աջ փորոքից սկսման («դուրս գալու») սկզբնամասում: Երկրորդը աորտայի փականն է՝ տեղակայված աորտայի սկզբնամասում (հիմքում): Թոքային զարկերակացողունի փականն ապահովում է արյան հոսքը աջ փորոքից դեպի թոքային զարկերակացողուն, որի միջոցով թթվածնով աղքատ արյունը հոսում է դեպի արյան փոքր շրջանառություն՝ թոքեր, որտեղ այն հարստացվում է թթվածնով, հետագայում թոքերի անոթային համակարգով վերադարձվում սիրտ, ավելի ստույգ՝ ձախ նախասիրտ:

    Ձախ նախասրտից արյունն անցնում է ձախ փորոք, որտեղից այն աորտայի միջոցով (կարգավորվելով աորտալ փականով) արտամղվում է արյան մեծ շրջանառություն՝ հյուսվածներին թթվածնով և անհրաժեշտ այլ նյութերով մատակարարելու և հյուսվածքներից նյութափոխանակային արգասիքները հեռացնելու նպատակով: Արյան մեծ շրջանառությունն ավարտվում է ստորին և վերին սիներակներով, որոնք արդեն թթվածնով աղքատ արյան հոսքն ապահովում են հյուսվածքներից դեպի աջ նախասիրտ:

    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 02.08.2009, 11:18:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (15.08.2009), FactorX (15.08.2009), Ungrateful (02.08.2009), Բիձա (15.08.2009), Հայկօ (02.08.2009), Մանուլ (25.09.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սիրտ VS Ուղեղ
    Հեղինակ՝ FactorX, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 21.12.2012, 22:15
  2. Ունեմ հարուստ սիրտ, բայց գրպանումս փող չկա...
    Հեղինակ՝ Հենո, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 56
    Վերջինը: 09.09.2008, 09:27
  3. 4-րդ համակարգ
    Հեղինակ՝ Չամուռ, բաժին` Ֆիզիկա
    Գրառումներ: 79
    Վերջինը: 30.08.2008, 19:29
  4. Լիդե՞ր, թե՞ համակարգ
    Հեղինակ՝ Fedayi, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 15.04.2008, 12:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •