Որ մարդ լինեին… որ քթի ծայրից ու կազնինոների սեղանների ծայրից էն կողմ տեսնեին… քիչ կթալանեին, պետական ծառայողների աշխատավարձը կարգին կբարձրացնեին, կաշառակերության վերջը կտային, օրենքով կաշխատեին, Ղարաբաղն էլ իր հարակից շրջաններով կսահմանեին ազատ տնտեսական գոտի։ Ղարաբաղի տարածքում բոլոր տնտեսվարող սուբյեկտներին, գյուղացիներին կազատեին բոլոր հարկերից։ Լիքը մարդ կգնար կլցվեր այնտեղ։ Բոլորի իրավունքները հավասարապես կպաշտպանեին չոր օրենքով, Ղարաբաղը կզարգանար գոնե մի 10 տարի, էդ ժամանակ նոր հարկերը մանրից թող մտցնեին։ Սաղ աշխարհը կտեսներ որ Ղարաբաղի համար այսպես լավ է։ Ազերներին էլ կասեին ուր են ձեր փախստականները, թող գան, ապրեն Ղարաբաղում, թույլ ենք տալիս։ Անվտանգությունն էլ երաշխավորում ենք, Ղարաբաղի քաղաքացու իրավունքները լրիվ պաշտպանված են… Դժգոհություններ կա՞ն… Բայց դե որ մարդ լինեին… իշխանավորները, որ դատարկ գլուխներով ու լիքը ախորժակով դարձել են երկրի տեր ու քայքայում են երկիրը…
Էջանիշներ