Եվվ մեկ անգամ ուզեցա անդրադառնալ մի ծրագրի, որին դեռ շատերը համարում եմ անտիվիրուս։ Խոսքս Կասպերսկի "անտիվիրուսի" մասին է։
Ինքս նկատել էի , որ
1. ՆՕԴ-ը նրանից մի քանի անգամ ավելի օպերատիվ է արձագանքում նոր վիրուսների հայտնվելու
2. Նույնիսկ քիչ հայտնի Ավաստը վերջերս տարածված ԿԻԴՈ վիրուսից շատ ավելի լավ պաշտպանեց, քան այնքան սիրված Կասպերսկին։
10 օր առաջ մեկի համակարգչից (անտիվիրուսը Ավաստ) ջնջեցի նոր վիրուս (Ավաստը չէր բռնել)։
Հետաքրքրության համար որոշեցի ստուգել, արդյո՞ք որևէ անտիվիրուս դրան բռնում է։
Արդյունքները
Անտիվիրուսները, որոնք այդ պահին բռնում էին վիրուսին - AVG, Avira, NOD32, Norman, Sophos և VirusBuster
Անտիվիրուսները, որոնք այդ պահին տեղյակ չէին նման վիրուսի մասին (գրում եմ միայն հայտնիները) - Bitdefender, DrWeb, F-Prot, F-Secure, Kaspersky, Panda, Symantec
Վիրուսը պահեցի մոտս և 3 օր առաջ որոշեցի ևս մեկ ստուգել նույն վիրուսը․
Ավաստը միանգամից փորձեց ջնջել (ապացուցելով, որ օպերատիվ են աշխատում), իսկ Կասպերսկին ու Symantec-ը դեռևս "ուղտի ականջում քնած են", ավելի ճիշտ Կասպերսկին ինչպես միշտ աշխատում է առաջին հերթին գովազդի, հետո նոր վիրուսներ բռնելու ուղղությամբ։
Հ․Գ․
Համենայն դեպս հենց հիմա մեկ անգամ էլ կստուգեմ։ Արդյունքները կհրապարակեմ։
Էջանիշներ