Տղեք լավ էլի, իշխանություն պահելու համար տանգ քշողնրը կարող ա սերժանտների հրամանը կատարեն հայ ժողովրդին գնդակահարեն, որ իրանց փողերը չպակասի։
Բայց Արցախը հանձնելու համար սեփական ժողովրդի վրա տանգ քշող չի լինի, հուսամ նույնիսկ քրեածին էլէմենտները կգիտակցեն, որ դա անող չի լինելու։
Մարտի 1ին, որ Արցախի հարց չեր կանգնած, նույնիսկ այդ ժամանակ դրանում համոզված չեն եղել սերժանտները ու հաբռքիստները, որ ոստիկանությունը ու բանակը հանուն իրենց իշխանության կկատարեն ժողովրդին գնդակահարելու հրամանը, դրա համար էլ հատուկ իրենց սափրագլուխներին են ներդրել...
Եթե հայությունը իշխանափոխության սահմանադրական ճանապարհը իսկապես անհնար համարի ու կորցնի հույսը, որ հող հանձնողին կարող է ստիպել հրաժարական տալ, ապա դա դեռ չի նշանակում, որ նման դավաճանությունից խուսափելու համար իշխանափոխությունը այլևս անհնար է։
Նման իրավիճակում տեղի են ունենում ռազմական հեղաշրջումները, ինչպես 1998ին եղավ։
Այն փաստը, որ 1999ի պառլամենտի սպանդը ու նաև Մարտի 1ի սպանդը փոձում էին արդարացնել հող հանձնելու պատճառներով, խոսում է դրա մասին, որ այդքան պլոճիկ չունեն, որ իրենց իրական ցանկությունները իշխանություն պահելը ցույց տան ու փորձում են հիմնավորել ամեն ինչը հայկական հողերի առևտրով։
Այսինքն հայկական հողերի առ ու վաճառքի դեպքում ծայրահեղությունները ու արյունահեղությունը շատ հավանական է ու շատերի համար նույնիսկ ընդունելի, իսկ եթե զուտ իշխանություն պահելու համար հրաման տան մարդկանց վրա տանգ քշելու, ոչ մի տանգ էլ չի քշվի։
Իզուր չի ասվում որ ԼՏՊի անձը ինչքան էլ նա լավ, արդար նպատակներով պայքարի այսօրվա իշխանությունների դեմ, վարկաբեկված է հողեր հանձնելու պատճառով ու այդ հիմքի վրա նրա ու նրա կողմնակիցների դեմ միամիտ գեներալիտետին միշտ հնարավոր է լարել, պնդումներով, թե գալիս է որ հողերը տա։
Իզուր չէին շշուկները, որ Արցախից են մարդ բերել, որ Մարտի 1 անեն - դա պրոպագանդա ու ուղեղների լվացում է, որի դեմ միջոց ընդիմությունը դեռ չի գտել ու 98ին ԼՏՊն չուներ միջոց հասնելու հասարակությանը, որ չի պատրաստվում հող հանձնել թուրքերին, այլ իր բանակցույթունները միջազգային գերտերությունների հետ են, որոնց զոհասեղանին հայ ժողովրդին չի կարելի դնել։
Եթե ընդիմությունը իսկապես ցույց տա, որ իրենով հող ԹՈՒՐՔԵՐԻՆ հանձնելը հնարավոր չի սերժանտների զանգը հնչած կլինի։
Էջանիշներ