Չուկ, Գալաթեա շնորհակալություն վիկտորինայի համար, դուք էլ մեզնից շատ չարչարվեցիք:
Բարի գիշեր![]()
Չուկ, Գալաթեա շնորհակալություն վիկտորինայի համար, դուք էլ մեզնից շատ չարչարվեցիք:
Բարի գիշեր![]()
Cannibal (23.07.2009)
Շնորհավորում եմ բոլորին
Շնորհակալություն Գալաթեային ու Չուկին խաղը վարելու համար, լավ հարցեր էին![]()
I may be paranoid but no android!
Cannibal (23.07.2009)
Վա՞յ, ես անցա:
Շնարհակալություն, Գալաթեա, Չուկ: Շատ լավ խաղ էր, ապրեք
:
DIXIcarpe noctem
Չուկը չի վարել, Չուկին շնորհակալություն մի ասեք![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Շնորհակալություն բոլորի և կազմակերպիչներին և խաղացողներին![]()
Cannibal (23.07.2009)
Խաղի երկրորդ փուլը կկայանա հուլիսի 24-ին, ժամը 21։00-ին։
Ավելի մանրամասն տեղեկություններ կստանաք մինչև խաղը։
Շնորհակալություն։
Ապրի Տիմբական
Անհամբեր սպասում եմ 2-րդ փուլին![]()
Իսկ ես այսօր և վաղը չեմ կարող մասնակցել, տեղ ունեմ գնալու....գուցե շաբաթ անենք, հը՞![]()
Շնորհավորում եմ բոլորիս, հատկապես Timbaka-ինՇատ շնորհակալություն կազմակերպիչներին
Չմտածեք, թե անտարբեր եմ վիկտորինայի նկատմամբ և նոր եմ իմանում արդյունքները: Իմացել եմ հենց նույն օրը, ուղղակի հեռախոսով էի մտել ու չէի կարողանում գրել, իսկ երեկ զբաղված էի..
helium ջան, ճիշտն ասած ես էլ վաղը և մյուս օրը չեմ կարող... միգուցե ժա՞մը փոխենք
Մեկ էլ թյուրիմացություններից խուսափելու համար անամոթաբար խոստովանեմ, որ 7-րդ գրքի հարցերին պատասխանել եմ եղբորս օգնությամբ![]()
տեսաք, դա 2 հոգի ե, իսկ խոլոդիլնիկինը միայն ես եմ պատասխանել, պատասխանել ե 1 հոգի, միայն ես
Վերջին խմբագրող՝ Dayana: 24.07.2009, 13:08:
Քայլ առ քայլ ՝հազարամյակից հազարամյակ
Xaladilnick մասնակիցը հարցերին չի պատասխանել, նրա փոխարեն պատասխանել ես դու, խաղի կեսից որոշել ես խաղին մասնակցել նաև երկրորդ նիկով, փորձ է արվել պատրանք ստեղծել, թե հարցերին պատասխանել է Xaladilnick-ը: Հետագայում դու ինձ ասել ես, որ հարցերին պատասխանել է Xaladilnick-ը, որովհետև քո գրանցումը դեռ չէր հաստատվել: Իրականում Xaladilnick խաղին մասնակցելու հայտ էր ներկայացրել 21.07.2009 թ.-ին, մինչդեռ դու ակումբում գրանցվել ես 22.07.2009թ. 20:59 րոպեին (հիշեցնեմ, որ խաղին մասնակցելու հայտի վերջնաժամկետն էր 22.07.2009 20:00, բացառություն է արվել միայն մեկ մասնակցի՝ Հովհաննեսի համար): Սա հիշեցնում է հետևյալ պատմությունը, որ ինչ-որ մեկը խաղում հաղթելու համար գրանցվում ու գնում է լավ գիտակի մոտ, որպեսզի վերջինս իր փոխարեն հաղթի, իսկ վերջին պահին գիտակը մտածում է, իսկ ինչու՞ ես չհաղթեմ ու արագ գրանցվում է: Հաշվի առնելով այս ամենը, ինչպես նաև այն հանգամանքը, որ վիկտորինան ի սկզբանե նախատեսված էր ակումցբիների համար, վիկտորինայի երկրորդ փուլին մասնակցության իրավունքից զրկվում է Xaladilnick@, մասնակցելու իրավունք ես ստանում դու՝ զուտ սպորտային հետաքրքրության, այլ ոչ հաղթելու համար: Քո ստարտային միավորները լինելու է 0: Որոշումը վերջնական է, բեկանման ենթակա չէ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ուշադրություն
Վիկտորինայի երկրորդ փուլը կանցկացվի այսօր (24.07.2009թ.) երեկոյան ժամը 21:00-ին:
Վիկտորինայի կանոններում, հաշվի առնելով նախորդ փուլի փորձը, մտցվել են որոշ փոփոխություններ: Այսպես, նախատեսված էր երկրորդ փուլի հարցերի պատասխանների համար տալ 3 րոպե ժամանակ, բայց հաշվի առնելով բողոքները, որ 5 րոպեն էլ է քիչ, ու նաև հաշվի առնելով, որ երկրորդ փուլը պետք է ավելի բարդ լինի, որոշվեց, որ այս փուլի հարցերից յուրաքանչյուրի համար կտրվի 4 րոպե ժամանակ:
Պատասխանները պետք է անպայման ուղարկվեն հայերեն տառերով: Տրանսլիտով (օտար լեզվի տառերով հայերեն) պատասխանները պարզապես չեն դիտարկվի: Հավատարիմ մնանք ակումբի սկզբունքներին:
Հարցերն այս փուլում 10-ի փոխարեն կլինեն 7-ը, որպեսզի խաղն ավելի արագ ավարտվի (սա նույնպես արվել է, հաշվի առնելով նախորդ փուլի փորձը): Այս փուլում ճիշտ պատասխանը կգնահատվի 15 միավոր, թերի պատասխանը 7.5 միավոր:
Հետաքրքիր ու հաճելի խաղ եմ ցանկանում![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Գալաթեա (24.07.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ