Հարգելի ադմինիստրացի, ես բացել էի թեմա «Լավ տղա» վերնագրով, բայց իմ թեման ջնջվել է, ինձ էլ տրվել են տուգանային երկու միավորներ... Ինքնագործունթեության համար:
Կներեք, իսկ այդ ո՞ր օրվանից է թեմա բացելը դադարել լինել «ինքնագործունեություն» և ինչու՞, եթե թեման ինքնին ոչ մի կանոն չի խախտում, այն փակվել է, իսկ ինձ տրվել է տուգանային միավորներ...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Արամ (26.07.2009)
Լիոն, եթե ադմինիստրացիայի կողմից նշված թեման չի տեղափոխվել այլ բաժին (շատ դեպքերում, եթե թեման քննարկման ենթակա է, սակայն սխալ բաժնում է բացվում, ադմինիստրացիան այդպես էլ վարվում է), ապա քո կողմից թեմայի տեղափոխությունը, համաձայնվիր, ինքնագործունեություն է: Ինքնագործունեություն է, որովհետև դու՝ ինքդ, թեմա չես բացել, թեման, փաստորեն, տեղափոխել ես:![]()
Վերջիվերջո, հաշվի առ, որ ադմինիստրացիայից լավ դա ոչ ոք չի կարող անել (այս դեպքում՝ տեղափոխել):
Այնպես որ՝ համաձայնվիր, բողոքդ անհիմն է:
Այսինքն ԱՅԴ ԹԵՄԱՆ սկզբունքորեն չպե՞տք է քննարկվեր այս ֆորումում: Ինձ հետաքրքրում էր այդ թեման և ես բացել էի այն, հետագա քննարկումների համար - ուղղակի չեմ հասկանում, թե այն ինչու է փակվել...![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ոչ սկզբունքորեն կքննարկվեր, թե ոչ, դա այլ խնդիր է և այս դեպքում երկրորդային, քանի որ թեման ինքնին սխալ բաժնում էր բացվել և հենց այդ պատճառով էլ փակվել էր: Եթե թեման թեմայի հեղինակի կողմից բացվեր համապատասխան բաժնում և չհակասեր կանոնադրությանը, քննարկման ենթակա լիներ, անպայման կմնար: Բայց հարցն այստեղ սա չէ: Ամբողջ հարցը կայանում է նրանում, որ դու՝ ինքդ, որոշել ես մինի-ադմինիստրություն կատարել՝ փաստացի տեղափոխելով ակումբի ադմինի կողմից փակված թեման այլ՝ ըստ քեզ համապատասխան բաժին
Փաստացի արարքներիս շատ տարածական ու անորոշ մեկնաբանություն եք տալիս և նույնիսկ չենք նշում ակումբի կանոնադրության այն կետը, որը խախտել եմ: Այ հենց սա է օրենքի կամայական կիրառություն, ոչ թե իմ արարքը...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Kita (26.07.2009)
Լիոն, դուք փաստացի այլ ակումբցու կողմից բացված թեման տեղափոխել ես այլ բաժին: Դու ակումբի ադմինիստրացիայի ներկայացուցիչ չես: Տեղափոխելն ինքնին արդեն ինքնագործունեություն է: Անհարկի վիճաբանում ես, պատճառաբանելով, թե դու ընդամենը թեմա ես բացել: Բայց մեկ անգամ էլ եմ կրկնում՝ դու թեմա չես բացել, դու թեմա ես տեղափոխել, որի իրավունքը դու չունես, քանի որ ադմինիստրացիայի ներկայացուցիչ չես: Սրանիս ավել կանոնադրություն՞՞՞՞՞…)
Kuk (26.07.2009)
Գլուխ 1. "Դար" ակումբի կառուցվածքը. 6-րդ պարբերություն
«ԴԱՐ» ակումբի գործունեությունը, նրանում տեղադրված նյութերը չպետք է հակասեն ՀՀ սահմանադրության և օրենքների, ինչպես նաև ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային օրենքների պահանջներին:
Տես` ՀՀ օրենքը "Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին"
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Norton (26.07.2009)
Փաստեմ, որ մեր հարգարժան Լիոնը նորից ընտրել է ****ելու իր սիրելի զբաղբունքը: Ներելի է, քանի-որ տղան ավարտել է իր բազմահատորանոց բռոշուրներում ****ելու խիստ հայրենանվեր գործը և արդեն պետք է այդ հայրենանվեր գործով զբաղվել ակումբում, սպանելով ակումբի ղեկավարության ժամանակն ու նյարդերը:
Ակումբի կանոնադրության մեջ կա մի կետ.
2.3.2. Չի թույլատրվում նույն թեմայի ստեղծումը միաժամանակ մի քանի բաժիններում:
Քո տեղափոխած (իրականում պատճենած) թեման ստեղծված էր այլ բաժնում, փակվել էր ակումբի ղեկավարության կողմից, նրա հետագա ճակատագիրը գտնվում էր ակումբի ղեկավարության ձեռքում: Ինքնագործունեության դասական օրինակ է ակումբի կանոնը խախտելով նույն թեմայի՝ հեղինակային իրավունքների ոտնահարմամբ պատճենումը մեկ այլ բաժնում: Ակումբի կանոնադրության մեջ ինքնագործունեության մասին կետ մտցնելն անիմաստ է, քանի որ տուգանելուց մենք հաճախ տալիս ենք ոչ թե կանոնադրական սահմանումը, այլ երևույթի առավել ժողովրդավարական, հասարակության համար հասկանալի տերմին, ինչպես օրինակ օրեր առաջ մի գրառմանը տուգանելիս այն որակել եմ «փիս գրառում», մինչդեռ նման սահմանում կանոնադրության մեջ բնականաբար չկար: Քո պատճենած թեման մեր կողմից որակվել է որպես ոչ նորմալ թեմա, ակումբին չսազական իր առաջին գրառման սահմանումից ելնելով, հետևաբար փակվել է: Ու քո արածը տարրական ինքնագործունեություն էր: Հետայսու այս թեմայում յուրաքանչյուր իբր իրավաբանորեն ձևակերպված, իրականում ****ական գրառում ջնջվելու է, քանի որ թեման նախատեսված է ադմինիստրացիային հարցեր տալու ու պատասխան ստանալու, այլ ոչ թե ****որեն քյալա տալու համար, ինչը հարգելի Առյուծի մոտ շատ ընդունված է:
Վերջին խմբագրող՝ Chuk: 26.07.2009, 17:14:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Norton (26.07.2009)
Հարց - ակումբի ղեկավարությունը գտնո՞ւմ է արդյոք, որ "դատարկաբանություն" տերմինի կիրառումը մեկ այլ ակումբցու նկատմամբ վիրավորական է...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ես պաշտոնապես ներողություն եմ խնդրում նախորդ պատասխանիս մեջ կիրառած «դատարկաբան» և «դատարկաբանել» եզրույթներն օգտագործելու համար, քանի-որ որքան էլ որ դրանք ճիշտ որակումներ էին, ես իրավունք չունեի որպես ակումբցի և առավել ևս որպես ադմինիստրատոր դրանք կիրառել ղեկավարությունը հարց տվողի նկատմամբ, թեկուզ և նա դատարկաբաներ: Նախորդ գրառումս խմբագրել եմ, դատարկաբանել բառը փոխարինել եմ աստղանիշներով: Ներողություն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ