User Tag List

Նայել հարցման արդյունքները: Բանակում ծառայե՞լ ես

Քվեարկողներ
129. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ծառայել/ծառայում եմ, լավ էր

    28 21.71%
  • Ծառայել/ծառայում եմ, վատ էր

    16 12.40%
  • Սովորում եմ

    11 8.53%
  • Ազատված եմ

    23 17.83%
  • Ծառայելու եմ մեծ ցանկությամբ

    6 4.65%
  • Ծառայելու եմ, կամքիս հակառակ

    12 9.30%
  • Ծառայել եմ/ծառայելու եմ, բայց ոչ հայկական բանակում

    2 1.55%
  • Աղջիկ եմ

    31 24.03%
Էջ 33 146-ից ԱռաջինԱռաջին ... 232930313233343536374383133 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 481 համարից մինչև 495 համարի արդյունքները՝ ընդհանուր 2176 հատից

Թեմա: Հայոց բանակ

  1. #481
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բանակ

    Մեջբերում xalyavshik-ի խոսքերից Նայել գրառումը
    տղերք երևի էլի եմ հարցրել բայց ասեմ

    ինչ ա պետք վերցնել ու ինչ են տալիս սկզբից ․․․
    այսինքն
    վերցնեմ թրաշի փասա փուսա, ատամի համար ․․․ ինչն են ընդեղ տալիս ՞ ինչը պտի վերցվի ս սաբոյ
    ու ինչը կարող ա տեղում վերցնեն ինձանից ․․․ դե հեռախոսը պարզ ա ։Ճ ուրիշ ․․․
    Մեկ էլ մոտ երկու հազար դրամի չափով փող... 100-200 դրամանոցներով Այս գումարը բաժանի մի քանի խմբի և պահի հագուստիդ տարբեր մասերում
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. #482
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բանակ

    Մեջբերում xalyavshik-ի խոսքերից Նայել գրառումը
    տղերք երևի էլի եմ հարցրել բայց ասեմ

    ինչ ա պետք վերցնել ու ինչ են տալիս սկզբից ․․․
    այսինքն
    վերցնեմ թրաշի փասա փուսա, ատամի համար ․․․ ինչն են ընդեղ տալիս ՞ ինչը պտի վերցվի ս սաբոյ
    ու ինչը կարող ա տեղում վերցնեն ինձանից ․․․ դե հեռախոսը պարզ ա ։Ճ ուրիշ ․․․
    Ինչ ա պետք վերցնել ստեղ մանրամասն գրել եմ: ԻՆչ չի պետք վերցնել էլի գրել եմ:
    Ինչ են ձեռքից վերցնում, կարծեմ էլի նույն գրառման մեջ գրել եմ:

    Հավելված: Ձեռքից վերցնում են քաղաքացիական հողաթափերը, սրբիչները, մայկաները, ուտելիքը, զարթերը վերցնում տուն են ուղարկում, կամ յուրացնում, բոլոր քաղաքացիական շորերդ են վերցնում:

    Չեն վերցնում օճառ, սանր, նասկի, սափրվելու պարագաներ, հայելի, ատամի մածուկ, խոզանակ, հարազատների նկարներ, թևի ժամացույց(ամեն դեպքում լավ ա հետը չտանել), գումարը(հաստատ չեն վերցնում, բայց 5000 դրամից ավել մի տար հետդ):
    էլ չեմ հիշում:

    Վայ մոռացա գրեյի ինչ են տալիս:
    Տալիս են համազգեստ, զինվորական բատինկաներ, 2 հատ սրբիչ, մայկա, տրուսիկ, 2 հատ պրոստին, 1 բարձր երես, 1 ադյալ(ամառ ձմեռ էդ ա), քնելու տեղ, ամսեկան 1500 դրամ փող, ցախի պես սիգարետ 2 օրը մեկ տուփ, անորակ օճառներ, բայց լվացքինը ընտիր բան ա, մեկ էլ շատ անորակ սափրվելու պարագաներ ու ատամի մածուկ: Դրա համար ատամի մածուկն ու սափրվելու պարագաները, հայելիով բանով դու հետդ տար:
    Վերջին խմբագրող՝ Elmo: 10.06.2009, 22:50:
    էսպես չի մնա

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Fedayi (11.06.2009), Lion (11.06.2009)

  4. #483
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կհամագործակցե՞ն արդյոք ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և Ժառանգությունը

    ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՀԵՆԱԿՆԵՐՈՎ

    Գյումրիից բանակ զորակոչված շարքային զինծառայող Աշոտ Ոսկանյանը արդեն 12 ամիս է զինվորական ծառայությունն անցկացնում է հենակներով։ Նրան բանակ են զորակոչել 2008-ի գարնան զորակոչին, ի ծնե հիվանդությամբ՝ աջ ծնկահոդի գերշարժունակություն-ոսկորների ոլորում ախտորոշմամբ։ Զորակոչի ընթացքում մասնագետը ախտորոշել է նրա հիվանդությունը, սակայն զինկոմիսարիատում հաշվի չեն առել:

    Զինծառայության արդեն 4-րդ օրը զինվորը հենակների կարիք է զգացել տեղաշարժվելու անհնարինության պատճառով։ Չնայած սրան զինվորական վերնախավը ամեն գնով նրան զորամասում է պահում։ Ծնողները, որոնք արդեն մեկ տարուց ավել իրենց որդու հետ միասին անցնում են նրա տառապանքների ու ցավերի միջով, ամեն անգամ բուժման նպատակով զինվորական ղեկավարությանը դիմելիս հանդիպում են միայն բիրտ ուժի։

    Հունիսի երկրորդ կեսին Աշոտ Ոսկանյանը 8 օրյա արձակուրդ է ստացել և Քելբաջարի զորամասից վերադարձել տուն։ Ծնողներն այս ընթացքում կրկին փորձել են տղային անհապաղ բուժօգնությամբ ապահովել։ Մի քանի օր շարունակ նրանք կամ նախարարության դռներն էին ընկած կամ էլ ռազմաբժշկական հանձնաժողովի ետևից , որպեսզի նրանց միջամտությամբ որդին բուժում ստանա մասնագիտացված հիվանդանոցում, սակայն ապարդյուն։ Աշոտին անգամ զինվորական հոսպիտալում բուժվելու հնարավորություն չտրվեց։

    Արձակուրդի 8-րդ օրը, երբ ծնողները վաղ առավոտվանից Երևանի Կենտրոնական զինվորական հոսպիտալի մուտքի մոտ ներս մտնելու ակնկալիքով սպասում էին, զինվորի հայրը՝ Վարդան Ոսկանյանը հեռախոսով սպառնալիքներ էր ստանում զորամասի հրամանատարական կազմից.

    «Եթե տղեդ մինչև ժամը երկուսը զորամասում չլինի՝ կգանք քաշ տալով կտանենք», սպառնացել են երկրորդ կարգի հաշմանդամ հորը,։-«Ասում եմ, եթե ինձ հետ եք էդպես խոսում, բա հիվանդ տղայիս հետ ոնց կխոսեք...» , բորբոքվում է հայրը։

    Զինվորական վերնախավը ներկայացնող և ռազմաբժշկական հանձնաժողովը վերահսկող գեներալ մայոր Արշալույս Փայտյանից փորձեցինք պարզել, թե այդ ինչպես է, որ հենակներով զինվորը ծառայում է բանակում, ինչո՞ւ են արգելում բուժում ստանալ և ի վերջո ինչու են զորամասից սպառնում նրա ծնողներին։ Պարոն Փայտյանին ակնհայտորեն տհաճություն պատճառեց փաստը, որ իրենց ներքին կյանքին ինչ որ մեկը տեղյակ է և սկսեց բանակային կյանքի կարգուկանոնից խոսել՝ ի վերջո խոստանալով միջամտել հարցին դրական լուծում տալու համար։ Եվ միջամտեց։ Նրա միջամտությունից 1-2 ժամ հետո ռազմաբժշկական հանձնաժողովը զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ նոր եզրահանգման է գալիս։ Այն է, թե այս պահին նրա առողջական վիճակն ավելի բարվոք է, քան երբևէ և Աշոտին հրամայվում է անմիջապես զորամաս վերադառնալ։

    «Ինձ ասում են, թե տղեդ սիմուլյանտ է ու սիմուլյանտություն է անում։ Տղայիս էլ ասեցին էդ ձեռքիդ կաստիլը կշպրտես մի կողմ ու կգնաս զորամաս նորմալ կծառայես»: Հանձնաժողովի անդամները կոպիտ ու անհարգալից արտահայտություններով ճանապարհ են դրել խեղճ ու կրակ այս ծնողներին։

    Աշոտը զորամաս է վերադարձել հենակով, բայց հենակը շատ արագ անհայտացել է։ Դժվար չէ կռահել, թե ինչ կարող էր տեղի ունենալ զորամասում «սիմուլյանտի» պիտակով վերադարձած զինվորի հետ։ Նկատենք նաև, որ զորամասից ճաշարան ճանապարհը 1,5 կմ է և եթե օրը 3 անգամ զինվորը գնար ճաշարան, նշանակում է, որ նա առանց հենակի քայլելու էր մոտ 9 կմ և բնական է, որ, որ նրա ոտքն այդ ծանրաբեռնվածությամբ շատ արագ շարքից դուրս էր գալու։ Այդպես էլ եղավ։

    Ուղիղ մեկ շաբաթ հետո՝ հուլիսի 1-ին ահավոր ցավերով, ուռած ու կապտած ոտքով զինվորը հայտնվում է Վարդենիսի զինվորական հոսպիտալում, որտեղ նրան վիրահատության են ենթարկում։ Այս պահին նրա վիճակը բարվոք լինելուց շատ հեռու է։ Նշենք նաև, որ վիրահատությունից մեկ օր առաջ զիվորի ծնողները գեներալ Արշալույս Փայտյանի ստորոգրությամբ գրություն են ստանում, որտեղ նշված է, որ ռազմաբժշկական հանձնաժողովի ուսումնասիրության համաձայն «Աշոտ Ոսկանյանը պիտանի է ոչ շարային ծառայության և ներկա պահին կարիք չունի ոչ վիրահատական և ոչ էլ կոնսերվատիվ բուժման»։ Զարմանալի հետևողականություն է դրսևորել կարգուկանոն սիրող գեներալը գրությունն ուղարկելիս, սակայն իրականության մեջ զինվորը վիրահատական սեղանին է հայտնվել գրությունը տեղ հասնելու հենց հաջորդ օրը։ Ովքեր են ռազմաբժշկական հանձնաժողովի առաջատար մասնագետները, որոնք թյուրիմացության մեջ են գցում օրինապահ գեներալին։ Հայտնի են նաև նրանց անունները՝ դոկտոր-պրոֆեսորի կոչումներով՝ Էրեբունի հիվանդանոցի տնօրեն Չարչյանն է եզրահանգման հեղինակներից մեկը։

    Եվս մեկ վիրահատություն Աշոտը տարել էր այս տարվա մարտ ամսին և այն ինչ այսօր կատարվում է նրա հետ հնարավոր է նաև վատ վիրահատության հետևանք է, սակայն միևնույնն է նրան չեն տեղափոխում մասնագիտացված հիվանդանոց։ Զինվորի ծնողները անելանելի վիճակում են. «Ի՞նչ է արել մեր երեխան, որ նրա հետ այդպես են վարվում։ Հո իրենց թշնամին չէ»:

    Աշոտ Ոսկանյանը իր ծառայության 12 ամիսների ընթացքում լիարժեք ծառայել է ընդամենը 4 օր։ 4-րդ օրը վազելու հրամանը կատարելիս հրամանատարական կազմի ներկայությամբ նա տապալվել է գետնին և ուշագնաց եղել։ Ծնկի մասում, այսպես կոչված ոտքի խաղերը իրենց տեղից դուրս են ընկել և ահավոր ցավերից 18 ամյա երիտասարդը գիտակցությունը կորցրել է։

    «Հունիսի 14-ին՝ իր ծառայության 14-րդ օրը, մենք գնացել ենք Քելբաջար, Աշոտը հողաթափերով էր, ոտքը անշարժացած, ծռված, դժվարությամբ ման էր գալիս...», պատմում են ծնողները։

    Բողոք են գրում պաշտպանության նախարարին և միայն 26 օր հետո՝ հուլիսի 2-ին Աշոտին տեղափոխում են Վարդենիսի զինվորական հոսպիտալ, ապա Երևանի կենտրոնական հոսպիտալ, որտեղ վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Եսայանը ախտորոշում է «Զույգ ծնկնահոդերի աննշան արտահայտված գերշարժունակություն»։ Հոսպիտալից հոսպիտալ նրան տեղափոխելը, որը շարունակվում է մինչև օրս, հիվանդության մեջ որևէ դրական տեղաշարժ չի արձանագրել, ընդհակառակը նրա վիճակը օրեցօր վատթարանում է։

    «Իրենց մեղքով է տղայիս վիճակը բարդացել», ասում են ծնողները, որոնք չեն կարողանում հասկանալ, թե զինված ուժերում ինչպես կարող է հենակներով զինվորը պաշտպանություն իրականացնել։ «Երևի ինքը քանակ է լրացնում՝ ինչ որ մեկի փոխարեն ծառայելով»:

    Ժաննա Ալեքսանյան

    Հ.Գ. Ամեն զորակոչից առաջ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտնվում է հայկական հեռուստաեթերում՝ իր հեղինակավոր խոսքն ասելու բանակ զորակոչվող նորակոչիկներին։ Նախարարն ասում է, որ ինքն ու իր գերատեսչությունը առաջնորդվում են մի կարգախոսով.«Ոչ մի հիվանդ զինվոր բանակում»։ Նախարարը մի քիչ էլ պատմում է այս ուղղությամբ կատարված իրենց ջանքերի մասին։ Սակայն սրանք հերթապահ խոսքեր են,, որոնք իրականության հետ որևէ կապ չունեն։

    Լրագիր

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (09.07.2009), Chuk (04.07.2009), Norton (04.07.2009)

  6. #484
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բանակ

    Բանակի մասին էն մյուս թեման չգտա, կարողա՞ քաղաքականության բաժնում ա, չեմ տեսնում: Ստեղ եմ դնում, կարդացեք:

    Զինվորական ծառայություն հենակներով

    18:36 | Հուլիս 03, 2009 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

    Գյումրիից բանակ զորակոչված շարքային զինծառայող Աշոտ Ոսկանյանը արդեն 12 ամիս է զինվորական ծառայությունն անցկացնում է հենակներով։ Նրան բանակ են զորակոչել 2008-ի գարնան զորակոչին, ի ծնե հիվանդությամբ՝ աջ ծնկահոդի գերշարժունակություն-ոսկորների ոլորում ախտորոշմամբ։ Զորակոչի ընթացքում մասնագետը ախտորոշել է նրա հիվանդությունը, սակայն զինկոմիսարիատում հաշվի չեն առել։

    Զինծառայության արդեն 4-րդ օրը զինվորը հենակների կարիք է զգացել տեղաշարժվելու անհնարինության պատճառով։ Չնայած սրան զինվորական վերնախավը ամեն գնով նրան զորամասում է պահում։ Ծնողները, որոնք արդեն մեկ տարուց ավել իրենց որդու հետ միասին անցնում են նրա տառապանքների ու ցավերի միջով, ամեն անգամ բուժման նպատակով զինվորական ղեկավարությանը դիմելիս հանդիպում են միայն բիրտ ուժի։

    Հունիսի երկրորդ կեսին Աշոտ Ոսկանյանը 8 օրյա արձակուրդ է ստացել և Քելբաջարի զորամասից վերադարձել տուն։ Ծնողներն այս ընթացքում կրկին փորձել են տղային անհապաղ բուժօգնությամբ ապահովել։ Մի քանի օր շարունակ նրանք կամ նախարարության դռներն էին ընկած կամ էլ ռազմաբժշկական հանձնաժողովի ետևից , որպեսզի նրանց միջամտությամբ որդին բուժում ստանա մասնագիտացված հիվանդանոցում, սակայն ապարդյուն։ Աշոտին անգամ զինվորական հոսպիտալում բուժվելու հնարավորություն չտրվեց։

    Արձակուրդի 8-րդ օրը, երբ ծնողները վաղ առավոտվանից Երևանի Կենտրոնական զինվորական հոսպիտալի մուտքի մոտ ներս մտնելու ակնկալիքով սպասում էին, զինվորի հայրը՝ Վարդան Ոսկանյանը հեռախոսով սպառնալիքներ էր ստանում զորամասի հրամանատարական կազմից.

    «Եթե տղեդ մինչև ժամը երկուսը զորամասում չլինի՝ կգանք քաշ տալով կտանենք», սպառնացել են երկրորդ կարգի հաշմանդամ հորը,։-«Ասում եմ, եթե ինձ հետ եք էդպես խոսում, բա հիվանդ տղայիս հետ ոնց կխոսեք...» , բորբոքվում է հայրը։

    Զինվորական վերնախավը ներկայացնող և ռազմաբժշկական հանձնաժողովը վերահսկող գեներալ մայոր Արշալույս Փայտյանից փորձեցինք պարզել, թե այդ ինչպես է, որ հենակներով զինվորը ծառայում է բանակում, ինչո՞ւ են արգելում բուժում ստանալ և ի վերջո ինչու են զորամասից սպառնում նրա ծնողներին։ Պարոն Փայտյանին ակնհայտորեն տհաճություն պատճառեց փաստը, որ իրենց ներքին կյանքին ինչ որ մեկը տեղյակ է և սկսեց բանակային կյանքի կարգուկանոնից խոսել՝ ի վերջո խոստանալով միջամտել հարցին դրական լուծում տալու համար։ Եվ միջամտեց։ Նրա միջամտությունից 1-2 ժամ հետո ռազմաբժշկական հանձնաժողովը զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ նոր եզրահանգման է գալիս։ Այն է, թե այս պահին նրա առողջական վիճակն ավելի բարվոք է, քան երբևէ և Աշոտին հրամայվում է անմիջապես զորամաս վերադառնալ։

    «Ինձ ասում են, թե տղեդ սիմուլյանտ է ու սիմուլյանտություն է անում։ Տղայիս էլ ասեցին էդ ձեռքիդ կաստիլը կշպրտես մի կողմ ու կգնաս զորամաս նորմալ կծառայես»։ Հանձնաժողովի անդամները կոպիտ ու անհարգալից արտահայտություններով ճանապարհ են դրել խեղճ ու կրակ այս ծնողներին։

    Աշոտը զորամաս է վերադարձել հենակով, բայց հենակը շատ արագ անհայտացել է։ Դժվար չէ կռահել, թե ինչ կարող էր տեղի ունենալ զորամասում «սիմուլյանտի» պիտակով վերադարձած զինվորի հետ։ Նկատենք նաև, որ զորամասից ճաշարան ճանապարհը 1,5 կմ է և եթե օրը 3 անգամ զինվորը գնար ճաշարան, նշանակում է, որ նա առանց հենակի քայլելու էր մոտ 9 կմ և բնական է, որ, որ նրա ոտքն այդ ծանրաբեռնվածությամբ շատ արագ շարքից դուրս էր գալու։ Այդպես էլ եղավ։

    Ուղիղ մեկ շաբաթ հետո՝ հուլիսի 1-ին ահավոր ցավերով, ուռած ու կապտած ոտքով զինվորը հայտնվում է Վարդենիսի զինվորական հոսպիտալում, որտեղ նրան վիրահատության են ենթարկում։ Այս պահին նրա վիճակը բարվոք լինելուց շատ հեռու է։ Նշենք նաև, որ վիրահատությունից մեկ օր առաջ զիվորի ծնողները գեներալ Արշալույս Փայտյանի ստորոգրությամբ գրություն են ստանում, որտեղ նշված է, որ ռազմաբժշկական հանձնաժողովի ուսումնասիրության համաձայն «Աշոտ Ոսկանյանը պիտանի է ոչ շարային ծառայության և ներկա պահին կարիք չունի ոչ վիրահատական և ոչ էլ կոնսերվատիվ բուժման»։ Զարմանալի հետևողականություն է դրսևորել կարգուկանոն սիրող գեներալը գրությունն ուղարկելիս, սակայն իրականության մեջ զինվորը վիրահատական սեղանին է հայտնվել գրությունը տեղ հասնելու հենց հաջորդ օրը։ Ովքեր են ռազմաբժշկական հանձնաժողովի առաջատար մասնագետները, որոնք թյուրիմացության մեջ են գցում օրինապահ գեներալին։ Հայտնի են նաև նրանց անունները՝ դոկտոր-պրոֆեսորի կոչումներով՝ Էրեբունի հիվանդանոցի տնօրեն Չարչյանն է եզրահանգման հեղինակներից մեկը։

    Եվս մեկ վիրահատություն Աշոտը տարել էր այս տարվա մարտ ամսին և այն ինչ այսօր կատարվում է նրա հետ հնարավոր է նաև վատ վիրահատության հետևանք է, սակայն միևնույնն է նրան չեն տեղափոխում մասնագիտացված հիվանդանոց։ Զինվորի ծնողները անելանելի վիճակում են. «Ի՞նչ է արել մեր երեխան, որ նրա հետ այդպես են վարվում։ Հո իրենց թշնամին չէ»։

    Աշոտ Ոսկանյանը իր ծառայության 12 ամիսների ընթացքում լիարժեք ծառայել է ընդամենը 4 օր։ 4-րդ օրը վազելու հրամանը կատարելիս հրամանատարական կազմի ներկայությամբ նա տապալվել է գետնին և ուշագնաց եղել։ Ծնկի մասում, այսպես կոչված ոտքի խաղերը իրենց տեղից դուրս են ընկել և ահավոր ցավերից 18 ամյա երիտասարդը գիտակցությունը կորցրել է։

    «Հունիսի 14-ին՝ իր ծառայության 14-րդ օրը, մենք գնացել ենք Քելբաջար, Աշոտը հողաթափերով էր, ոտքը անշարժացած, ծռված, դժվարությամբ ման էր գալիս...», պատմում են ծնողները։

    Բողոք են գրում պաշտպանության նախարարին և միայն 26 օր հետո՝ հուլիսի 2-ին Աշոտին տեղափոխում են Վարդենիսի զինվորական հոսպիտալ, ապա Երևանի կենտրոնական հոսպիտալ, որտեղ վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Եսայանը ախտորոշում է «Զույգ ծնկնահոդերի աննշան արտահայտված գերշարժունակություն»։ Հոսպիտալից հոսպիտալ նրան տեղափոխելը, որը շարունակվում է մինչև օրս, հիվանդության մեջ որևէ դրական տեղաշարժ չի արձանագրել, ընդհակառակը նրա վիճակը օրեցօր վատթարանում է։

    «Իրենց մեղքով է տղայիս վիճակը բարդացել», ասում են ծնողները, որոնք չեն կարողանում հասկանալ, թե զինված ուժերում ինչպես կարող է հենակներով զինվորը պաշտպանություն իրականացնել։ «Երևի ինքը քանակ է լրացնում՝ ինչ որ մեկի փոխարեն ծառայելով»։

    Ժաննա Ալեքսանյան

    www.hra.am

    Հ.Գ. Ամեն զորակոչից առաջ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտնվում է հայկական հեռուստաեթերում՝ իր հեղինակավոր խոսքն ասելու բանակ զորակոչվող նորակոչիկներին։ Նախարարն ասում է, որ ինքն ու իր գերատեսչությունը առաջնորդվում են մի կարգախոսով.«Ոչ մի հիվանդ զինվոր բանակում»։ Նախարարը մի քիչ էլ պատմում է այս ուղղությամբ կատարված իրենց ջանքերի մասին։ Սակայն սրանք հերթապահ խոսքեր են,, որոնք իրականության հետ որևէ կապ չունեն։
    Աղբյուր
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  7. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (06.07.2009), Enigmatic (06.07.2009), One_Way_Ticket (06.07.2009), xaladilnick (20.07.2009), Ռուֆուս (06.07.2009), Փոքրիկ (06.07.2009)

  8. #485
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բանակ

    Լացս եկավ: (( Անասուն են է, լրիվ…
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    xaladilnick (20.07.2009), Ներսես_AM (06.07.2009)

  10. #486
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բանակ

    Իմ աչքի առաջ մի քանի տարի առաջ վայենկամատում մի տղու էին տենց մտցնում ավտոբուսը (արդեն ֆորմով-սապոգներով-բանով, երևի օտպուսկ էր կամ զբոռնի պունկտից հետ էին բերել, չգիտեմ), հերն էլ խեղճ-խեղճ հետևներից գնում էր, բողոքում էր, լսող չկար: Տղու մի ոտքը մյուսից մի տասը սանտիմետր կարճ էր:
    DIXI
    carpe noctem

  11. #487
    Պատվավոր անդամ AMzone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,952
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Հայոց բանակ...

    Հունիսի 1-ին եմ զորացրվել, չնայած մայիսի 15-ին եմ գնացել, 16-օր ավել եմ ծառայել, դժգոհ չեմ, բանակում շատ բան ես սովորում, հետնել մորանում ես, սովորում ես ամենակարևորը դժվարություն տեսնես, ևվ մենակտ հաղթահարես, խոսքը ֆիզիկապեսի մասին չէ, այլ հոգեպես, շատ չերկարացնեմ, գլուխ էլ չցավացնեմ, լավ բանել կա ծառայելու մեջ, վատել, ուղակի որ վերջում 16օր ավել պահեցին, էտ չդզեց,. ծառայության տեսակներել կա, մարդ կա ծառայումա, մարդ կա սանատորիայա գնում, ամեն զորամաս իր ծառայությունը ունի, տեղ կա մեր լեզվով ասաց ԿԱՅՖԱՎԱՏԱ, ՆՈՐՄԱԼԱ, ԴԺՈՂՔԱ, տարբեր պայմաններ, տարբեր տեղեր, դիրքային և ոչ դիրքային ծառայություն.

  12. #488
    Պատվավոր անդամ AMzone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,952
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բանակ

    իմ ծառայության ընթացքում ենքան, սիմուլյանտներ եմ տեսել, որ կյանքումտ չես մտածի, իսկական դերասաններ են, մեկի սիրտներ վատ, հետո լավ գործի դրին սիրտը դզվավ, հետո զորամասը փոխեցին գժի տեղ դրեց իրեն և մինչև ծառայության վերջ սանչաստում մնաց, մարդեմ տեսել իմ հետա ծառայել դեմից եկավ նորմալ էր, հետո տեսավ չի կարում ծառայել, սքսեց միզել տակը, ինչա ուվալնյատ անեն, ասում էր յանի ի ծնեյա, բայց նկարում ստուգում էին թոքերը սաղ նորմալ էր, մարդ կար չեր կարում քայլեր մոտ 10 ամիս, հետո օտպուսկը տվին, ու պարզեցին որ սիմուլյանտա, հիմա նորմալ քայլումա, ու էտձև էնքան կան, որ արդեն իրոքից չես կարում հավատաս հիվանդա թե չէ: բայց դե ասեմ եթե բանակ են տարել, մորացի որ հիվանդ ես , ընդեղ հիվանդ չկա սաղել առողջ են.

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (10.07.2009)

  14. #489
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բանակ

    Մեջբերում AMzone-ի խոսքերից Նայել գրառումը
    իմ ծառայության ընթացքում ենքան, սիմուլյանտներ եմ տեսել, որ կյանքումտ չես մտածի, իսկական դերասաններ են, մեկի սիրտներ վատ, հետո լավ գործի դրին սիրտը դզվավ, հետո զորամասը փոխեցին գժի տեղ դրեց իրեն և մինչև ծառայության վերջ սանչաստում մնաց, մարդեմ տեսել իմ հետա ծառայել դեմից եկավ նորմալ էր, հետո տեսավ չի կարում ծառայել, սքսեց միզել տակը, ինչա ուվալնյատ անեն, ասում էր յանի ի ծնեյա, բայց նկարում ստուգում էին թոքերը սաղ նորմալ էր, մարդ կար չեր կարում քայլեր մոտ 10 ամիս, հետո օտպուսկը տվին, ու պարզեցին որ սիմուլյանտա, հիմա նորմալ քայլումա, ու էտձև էնքան կան, որ արդեն իրոքից չես կարում հավատաս հիվանդա թե չէ: բայց դե ասեմ եթե բանակ են տարել, մորացի որ հիվանդ ես , ընդեղ հիվանդ չկա սաղել առողջ են.
    Բայց դե ասեմ, եթե հիվանդ ես ու բանակ են տարել, ուրեմն խալաթ ա արել էն բժիշկը, ով գրել ա, որ առողջ ես, էդ բժշկին ոտերից կախել ա պետք պլացի մեջտեղը, իսկ մնացածը, ով որ կհրաժարվի կամիսավատ անելուց կամ բուժօգնություն ցույց տալուց, ով ուզում են լինեն, ամենահետքրքիր գեներալից մինչև չստացված մարշալ, վզքաշ պտի արվեն, ոչ թե՝ թե տարել են մոռացի որ հիվանդ ես: Ըտենց բան չկա, թե հիվանդ ես, ուրեմն չպտի տանեն:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Norton (10.07.2009)

  16. #490
    Պատվավոր անդամ AMzone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,952
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բանակ

    ասածներիտ օգուտը որնա, մեր մոտ իրոքից մեկը կար որ հիվանդ էր, մայրը սաղ թղթերը բերել էր, որ հիվանդ էր տղեն, ողնաշարից, թոքերից, պոչկեքից, կարճ ասաց վրեն երևի աոօղջ տեղ չկար, բայց ինչ արեցին, ոչինչ, ում ասես բողոքեցին, ոչմեկ էլ, չօգնեց, էտձեվ էլ ետ տղեն ծառայեց հիվան, ու իմ հետ էլ ուվալնյատ եղավ, գոդնի բիլետով, էլի եմ ասում շատ տեղ բողոքեցին, ԲԱՅՑ ՈՉ ՄԵԿ ՉՕԳՆԵՑ« կառավարությունը ու ղեկավարությունը իրանք են, պտի մոռանանք, մենք հասարակ մարդ ենք, ոչ մի իրավունք չունենք, փող ունես հաստ վիզ ունես ու մեչք ունես, ուրեմնս իրավունք ունես ամեն իրավունք ունենալու. չէ պտի ծառայես, բա հո գեներալի տղեն չի ծառայի, կամ .............տղեքը, և էտձե շարունակ, 2 տարի ծառայեցի, միհատ պաշտոնավորի տղա չտեսա մեր 1000 հոգանոց չաստում, դժվարել տեսնեն. հո պապի տղեն չի ետա ՊՈՍՏ պահի 7մետրի վրա ադրբեջանցու դեմը կայնի.
    իսկ ինչ վերաբերվումա գեներալներին, առանց բացառության երևի թե սաղին պտի կախեն, աֆիցերին ես կյանքում չնայեք, թե լավ մարդա լավ հարևան, կամ լավ բարեկամ, գնացեք զորամաս, տեսեք իրա մասին ինչ են խոսում, աշխարի տակի վերջի վիրավորանքնել կգտնեն կտան. 99%

  17. #491

    Այ էս համակերպված լինելու արդյունքն ա, որ քո նկարագրածը էսօրվա դառը, կեղտոտ իրականությունն ա: Ոչ մի հաստավզի տղա էդ հիվանդ տղուց ավել իրավունք չունի, մի բան ավել ունի, էդ իրա հաստավիզ հոր քծնանքի մեծ շնորհքն ա, որ սապոնը դրոշակի պես պարզած հասել ա իրա մանկության երազանքին՝ մի քանի շերտանոց վզին: Ոչ թե պետքա ծառայեր, ոչ թե պետքա համակերպվեր, այլ պետքա փախներ, դատվեր, էլի դատվեր, որ էս հայլուր նայող զանգվածը հասկանար, թե իրականում ինչ ա կատարվում, որ տնտեսական երկնիշ աճը երևում ա միայն հաստավզերի վզի հերթական շերտի ավելացմամբ, որ բանակի բարելավումը ոչ թե հզոր բանակն ա, այլ հիվանդ երեխեքի տառապանքներն ա և այլն..
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  18. #492
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բանակ

    Մեջբերում AMzone-ի խոսքերից Նայել գրառումը
    իմ ծառայության ընթացքում ենքան, սիմուլյանտներ եմ տեսել, որ կյանքումտ չես մտածի, իսկական դերասաններ են, մեկի սիրտներ վատ, հետո լավ գործի դրին սիրտը դզվավ, հետո զորամասը փոխեցին գժի տեղ դրեց իրեն և մինչև ծառայության վերջ սանչաստում մնաց, մարդեմ տեսել իմ հետա ծառայել դեմից եկավ նորմալ էր, հետո տեսավ չի կարում ծառայել, սքսեց միզել տակը, ինչա ուվալնյատ անեն, ասում էր յանի ի ծնեյա, բայց նկարում ստուգում էին թոքերը սաղ նորմալ էր, մարդ կար չեր կարում քայլեր մոտ 10 ամիս, հետո օտպուսկը տվին, ու պարզեցին որ սիմուլյանտա, հիմա նորմալ քայլումա, ու էտձև էնքան կան, որ արդեն իրոքից չես կարում հավատաս հիվանդա թե չէ: բայց դե ասեմ եթե բանակ են տարել, մորացի որ հիվանդ ես , ընդեղ հիվանդ չկա սաղել առողջ են.
    Էս սիմուլյանտության մասին ասածդ եթե իմ դրած հոդվածի հետ կապ ուներ, այսինքն ենթադրել էիր, որ էդ տղեն սիմուլյանտություն ա արել, էս էլ դնեմ, երևի կհամոզվես, որ իրոք հիվանդ ա եղել.

    ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է

    «Զինվորական ծառայություն հենակներով» հրապարակմանն անմիջապես արձագանքել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով հուլիսի 7–ին հանդիպել է ավելի քան 13 ամիս հենակներով զինվորական ծառայության մեջ գտնվող Աշոտ Ոսկանյանին։ Նախարարի կարգադրությամբ զինվորին Վարդենիսի զինվորական հոսպիտալից բժիշկների ուղեկցությամբ տեղափոխել են պաշտպանության նախարարություն։ Հանդիպումը տեղի է ունեցել հենց նախարարի աշխատասենյակում՝ մի խումբ բժիշկների մասնակցությամբ (ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ, վնասվածքաբան)։ Սեյրան Օհանյանը անձամբ է խոսել զինծառայողի հետ և հետաքրքրվել նրա առողջական վիճակով։ Նախարարն ասել է, որ ինքը խնդրի հետ ծանոթացել է ինտերնետային հրապարակումներից։ Ներկա գտնվող բժիշկներին նախարարն ասել է, թե սովորական աչքով էլ երևում է, որ զինծառայողը ոտքերի հետ կապված խնդիրներ ունի։ Նա հրահանգել է, որ Աշոտ Ոսկանյանին hետ զորամաս չտանեն և տեղափոխեն Երևանի կենտրոնական հոսպիտալ՝ նրան բուժելու նպատակով։ Արդյունավետ բուժման դեպքում Ոսկանյանն իր զինվորական ծառայությունը կշարունակի հենց հոսպիտալում կամ էլ կզորացրվի։ Զինվորն այս պահին գտնվում է Երևանի կենտրոնական հոսպիտալում՝ բժիշկների հսկողության ներքո։

    19-ամյա Աշոտ Ոսկանյանը շատ տպավորված էր նախարարի հետ ունեցած իր հանդիպումից և շարունակ կրկնում էր. «Շատ լավ մարդ էր»։

    Զինվորի ծնողները՝ Վարդան և Քնարիկ Ոսկանյանները իրենց երախտագիտությունն են հայտնում պաշտպանության նախարարին և ակնկալում են նրա վերահսկողությունը իրենց որդու լիակատար բուժման հարցում։

    ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

    Հ.Գ. Ամեն ինչ սկսվում է զորակոչից, որն հետագայում արտացոլվում է բանակի ներքին կյանքում։ Զորակոչը պետք է լինի նախարարի ուշադրության կենտրոնում և խստորեն պետք է վերահսկվեն զինկոմիսարիատները։ Նախարարը կարող է տեղյակ չլինել այսպիսի արտառոց դեպքերի միայն բացառիկ դեպքերում։ Եվս մի դեպքի մասին, երբ օրերս ծնողներին իրենց որդու դին հանձնեցին բանակ զորոկոչվելուց ընդամենը մեկ շաբաթ հետո։ Հիվանդ զինվորին բանակ էին զորակոչել։ Ո՞վ է պատասխանատվության ենթարկվելու։ Չէ որ ՊՆ բարձրագույն սպայակազմը դուրս է օրենքից և նրանք ոչ մի դեպքում պատասխանատվության չեն ենթարկվում:
    Լրագիր
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  19. #493
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բանակ

    Ծառայությանը ոչ պիտանի մարդկանց բանակ չեն տանում:
    Հիվանդ մարդկանց տանում են, բայց համապատասխան հոդվածներով համապատասխան ծառայություն են տալիս:
    Իմ դասակում սրտի բնածին արատով երեխա կար, 7-գ հոդվածով(հոգեկան անհավասարակշռություն) երեխա կար, բայց իրանց համապատասխան վերաբերմունք էին ցույց տալիս:
    Օրինակ էդ սրտի արատով տղեն ամեն ինչ կարում էր աներ, բայց իրան վազքի չէինք հանում:
    7-գ -ին էլ ոչ մեկ ոչ մի բան չէր ասում: Ոչ մի սպա վրեն չէր գոռում:

    Կարճ ասած, եթե այս կամ այն հոդվածով տղերքին բանակ չտանեն, բանակը կդառնա մի 500 հոգանոց:

    Սենց ասած Լևոնի տարիների խերն ա: Սաղ 88-93 թ ծնվածները հիվանդ են: Վրաները մի դուզ տեղ չկա, մոտները փռշտում ես, քանդվում են: Կուկ ջան պրիզիվը չես տեսել: Սաղ հիվանդ են, սաղ: Մենակ շատ լուրջ պրոբլեմ ունեցողներին չեն տանում:

    Չհաշված որոշ հատ ու կենտ բացառություններ:
    էսպես չի մնա

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (10.07.2009), Lion (10.07.2009), Նաիրուհի (04.12.2009)

  21. #494
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բանակ

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծառայությանը ոչ պիտանի մարդկանց բանակ չեն տանում:
    Հիվանդ մարդկանց տանում են, բայց համապատասխան հոդվածներով համապատասխան ծառայություն են տալիս:
    Իմ դասակում սրտի բնածին արատով երեխա կար, 7-գ հոդվածով(հոգեկան անհավասարակշռություն) երեխա կար, բայց իրանց համապատասխան վերաբերմունք էին ցույց տալիս:
    Օրինակ էդ սրտի արատով տղեն ամեն ինչ կարում էր աներ, բայց իրան վազքի չէինք հանում:
    7-գ -ին էլ ոչ մեկ ոչ մի բան չէր ասում: Ոչ մի սպա վրեն չէր գոռում:

    Կարճ ասած, եթե այս կամ այն հոդվածով տղերքին բանակ չտանեն, բանակը կդառնա մի 500 հոգանոց:

    Սենց ասած Լևոնի տարիների խերն ա: Սաղ 88-93 թ ծնվածները հիվանդ են: Վրաները մի դուզ տեղ չկա, մոտները փռշտում ես, քանդվում են: Կուկ ջան պրիզիվը չես տեսել: Սաղ հիվանդ են, սաղ: Մենակ շատ լուրջ պրոբլեմ ունեցողներին չեն տանում:

    Չհաշված որոշ հատ ու կենտ բացառություններ:
    Էլմո ջան, ոչ թե Լևոնի տարիների խերն ա, այլ պատերազմի խերն ա: Լևոնը չլներ, ես կամ դու լինեինք, պետքա ասեին Կուկի ու Էլմոի տարիների խերն ա՞: Հլը լավ ա՝ Լևոնն ա եղել, մեկ ուրիշը լիներ, համ էս խերն էր լինելու, պլյուս դրան կարողա մի հատ էլ ոչ թե հաղթանակած պատերազմ ունենայինք, այլ պարտություն կրած:
    Ոչ շարային ու նման բաների մասին չեմ խոսում, դրանք, իհարկե, միշտ էլ լինում են, խոսքս նման ծանր դեպքերին ա վերաբերում, որ էս տղեն հենակներով ծառայել ա, հիվանդությունը բարդացել ա, մի խոսքով՝ դանակը հասել ա ոսկորին:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  22. #495
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բանակ

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Լևոնը չլներ, ես կամ դու լինեինք, պետքա ասեին Կուկի ու Էլմոի տարիների խերն ա՞:
    հա: տենց էլ կասեին:

    իսկ ինչ վերաբերվում ա նախարարին:
    ես էլ եմ անձամբ հանդիպել Սեյրան Օհանյանին(բանակի լավագույն սերժանտների հավքի ժամանակ): Արտակարգ մարդ ա, արտակարգ տիրապետում ա իրա գործին, ու մի ոտքն էլ կորցրել ա կռվի ժամանակ: Այ տենց մի ոտքով էլ գալիս էր պոստերում պտտվում, զինվորների հետ անձամբ զրուցում էր ու քաջալերում: Հանում էր իր հեռախոսով տուն էր զագնում, որ զինվորը խոսա:
    Ու ընդհանրապես ԼՂ բոլոր գեներալները ամեն ամանորի գիշերվա ժամը 12-ին պոստերում զինվորներին տեսակցության են գնում: Թիկունքի պետը մեր մոտ էր եկել, իր գումարով սիգարետ ու քախցրավենիք էր առել բերել մեզ: Ասում էր ես բանակի ձմեռ պապին եմ: Կարային մեր հաստափորների պես "Օջախում" տժժային, բայց մարդիկ իրանց ընտանիքները թողել նոր տարուն պոստ պահող զինվորի կոքին էրին կագնել:
    ես ուրախ եմ, որ Սեյրան Օհանյանը մեր ՊՆ ա:

    Հա ու ոչ միայն ամանորին, շաբաթը մեկ պոստերում էին:
    էսպես չի մնա

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (10.07.2009), REAL_ist (10.07.2009), Նաիրուհի (04.12.2009)

Էջ 33 146-ից ԱռաջինԱռաջին ... 232930313233343536374383133 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական բանակ
    Հեղինակ՝ Lancet, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 83
    Վերջինը: 03.10.2019, 14:01
  2. Ծնունդդ շնորհավոր Հայոց բանակ
    Հեղինակ՝ armen9494, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 05.02.2012, 15:17
  3. h.s.-ն գնումա բանակ
    Հեղինակ՝ s_hrayr, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 09.06.2010, 01:58
  4. Ես գնացի բանակ.
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 37
    Վերջինը: 04.06.2009, 20:46
  5. Հայ-ը գնում ա բանակ...
    Հեղինակ՝ Lapterik, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 18.06.2007, 00:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •