Կտրուկ,ուզում եմ ասել,որ մարդիկ հեչ չեն սիրում այդ "չեղյալը":Մարդիկ վախենում են էդ չեղյալից:Եթե շատ ջանք են թափում որևէ բանի վրա,ապա հետո ուզում են կայունություն(որ իրենց կառուցածը մնա)բայց միևնույն ժամանակ գիտակցում են,որ էս աշխարհում ամեն ինչ հավերժ չէ:
Քո ասած "չեղյալը" ես ընկալում եմ որպես կյանքի ընդհատում,ու որ արած ու չարած բաներդ կորչում են:Գիտես,մի իմաստով կորչում են,իսկ մյուս իմաստով էլ ոչ;Քանի որ եթե դու կյանքիդ ընթացքում ինչ-որ բաներ ես արել(որոնք քեզ համար նպատակ են եղել) ու հետո կյանքդ վերջացել է,ապա սա "չեղյալ" հայտատարված բան համարել պետք չէ,քանի որ եթե դու էլ չկաս,նշանակում է,որ քո նպատակներն է ու քեզ հետ(խիստ անձնականի մասին է խոսքը) կապված ոչինչ չկա: բայց եթե կյանքդ զուր վատնել ես ու ժամանակը հենց այնպես թռել է,ուրեմն դա արդեն ոչ թե չեղյալ ,այլ եռակի չեղյալ է:
Իսկ այդ "չեղյալը",որը դարձավ իմ գրառման հիմնական առարկա,շատ հարաբերական է:
Կա կյանք,կա ինչ-որ հաստատուն երևույթ,որը մեզ որոշ ժամանակով տրված է,ու էդ ժամանակի ընթացքում է մենք հասցնում ենք իրագորցել որոշ բաներ:Գիտես,եթե հիմա նստես ու մտածես թե մի 50 տարի հետո ինչ է լինելու,ձերքերդ էլ ծլես ու ասես "Մեկ է արածներս ջուրն են ընկնելու"
Էդպես ու՞ր կհասնենք
Էջանիշներ