User Tag List

Նայել հարցման արդյունքները: Գիտությու՞ն է արդյոք պատմությունը.

Քվեարկողներ
40. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    24 60.00%
  • Ոչ

    16 40.00%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 150 հատից

Թեմա: Պատմությունը գիտությու՞ն է

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պատմությունը գիտությու՞ն է

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ վերջ՞: Ինձ թվում է, որ հայ ժողովրդի պատմությունից հազարավոր գրքեր են գրվել: Եվ ընդամենը այս երեքին ես դու համարում գիտնականներ՞: Իսկ ինչ՞ չափանիշով ես շաչժվում: Ինչ՞ գիտտես, որ Խորենացին եղել է օբեկտիվ: Միգուցե նա եղել է բացառապես սուբեկտիվ՞ ու հեքիաթասաց՞:
    Բա մնացածը պատմիչները՞ ու ժամանակակից պատմաբանները:
    օրինակ, մեր նորորյա 1988-1991 թվերի պատմական դեպքերի վերաբերյալ ինչ՞ աղբյուրներն ես համարում գիտական:
    Դիվ, էդ ի՞նչ կապ ունի, Հայաստանը կարող է ընդհանրապես չունենալ ոչ մի պատմաբան, բայց դրանից Պատմությունը չի դառնում արվեստ կամ խաբեություն…

    Ապեր, հդկերեն չգիտեմ թե չէ հնդկերեն կգրեի

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (25.06.2009)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պատմությունը գիտությու՞ն է

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Դիվ, էդ ի՞նչ կապ ունի, Հայաստանը կարող է ընդհանրապես չունենալ ոչ մի պատմաբան, բայց դրանից Պատմությունը չի դառնում արվեստ կամ խաբեություն…

    Ապեր, հդկերեն չգիտեմ թե չէ հնդկերեն կգրեի
    Mephistopheles, կապը զուտ պրագմատիկ առումով է: Էն մասով, որ երթադրում եմ որ բոլորս էլ ավելի շատ տեղյակ ենք մեր պատմությունից ու պատմաբաններից, քան ուրիշների: Սրանից ելնելով ավելի հեշտ է խոսալ նրանից, ինչ որ քչից շատից գիտենք:
    Մյուս կողմից էլ հայես ոնց որ թե դարեր շարունակ մենակ եկեղեցի ենք կառուցել ու գրքեր/մագաղաթներ գրել: եթե մենք դուրս է գալիս որ ունենք ընդամենը 3 պատմաբան /ենթադրաբար մնացածին համարում ենք շառլատաններ չէ՞ / ուրեմն պատկերացրու թե մյուս ժողովուրդների մոտ ինչքան խայտառակ վիճակ է:

    նայի, նույն երկրորդ համաշխարհայինը: տարբեր ժողովուրդների համար այն լրևիվ ուրիշ դեպքերի հաջորդականություն է, ու լրիվ ուրիշ անալիզ ու սինթեզ: հիմա ոնց՞ հասկանանք, կարող՞ է պատմությունը արվեստ է, վրեքներս խաբար չկա

  4. #3
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պատմությունը գիտությու՞ն է

    Չհասցրի կարդալ թեմայի բոլոր գրառումները, բայց թույլ տվեք կարծիքս հայտնել:

    Ըստ իս պատմությունը գիտություն չէ: Պատմությունը պատմություն է: Գիտություն է պատմական փաստերի հայտնաբերումն ու ճշգրտումը: Բացի այդ, գիտութոյւն է նաեւ պատմության աղավաղումը, որը իմ կարծիքով ներկայումս ավելի պահանջարկ ունեցող գիտություն է:

    Հետո ո՞նց կարող է մի բանը գիտություն լինի, եթե ամեն երկրում այն տարբեր ձեւերով է ներկայացվում՝ կախված նրանից, թե ում քեֆը ոնց կտա, ու բոլորը համարում են, որ իրենց ներկայացրած ձեւն է ճիշտը: Գիտությո՞ւն կլիներ արդյոք մաթեմատիկան, եթե Հայաստանի մաթեմատիկոսները պնդեին, որ օրինակ՝ եռանկյան անկյունների գումարը 180 աստիճան է, իսկ վրաստանի մասնագետները պնդեին, որ այն հավասար է 210 աստիճանի, թուրքերն էլ պնդեին, որ այն պատկանում է դատարկ բազմության:

  5. #4
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պատմությունը գիտությու՞ն է

    Rammstein, ես արդեն քեզ օրինակ բերեցի: Դասական մաթեմատիկան պնդում է, որ "A-ի ժխտման ժխտումը"-ն հավասար է A-ի: Իսկ կոնստրուկտիվիստականը այդ պնդումը չի ընդունում: Հիմա ի՞նչ, մաթեմատիկան գիտություն չէ՞:

  6. #5
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պատմությունը գիտությու՞ն է

    Rammstein քո շեշտադրումների պատասխանները ինչպես նաև քննարկումները ամփոփված են նախորդ 8 էջերի սահմաններում:
    Նենց որ լավ կլներ հասցնեիր կարդայիր
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (24.06.2009)

  8. #6
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պատմությունը գիտությու՞ն է

    Mephistopheles, կապը զուտ պրագմատիկ առումով է: Էն մասով, որ երթադրում եմ որ բոլորս էլ ավելի շատ տեղյակ ենք մեր պատմությունից ու պատմաբաններից, քան ուրիշների: Սրանից ելնելով ավելի հեշտ է խոսալ նրանից, ինչ որ քչից շատից գիտենք:
    Սովորաբար յուրաքանչյուր ազգային պատմաբան իր ազգի պատմությունը ներկայացնելիս որպես առաջնային հիմք ընդունում է իր ազգի ներկայացուցիչների կողմից գրած երկերը` դրանցում արտացոլված տվյալներին առաջնություն տալով այլազգի պատմաբանների կողմից հայտնած տվյալների նկատմամբ: Պետք է նշել, որ հատկապես վերջին տարիներին այդ թերությունը որոշ չափով սկսել է իշխել նաև մեր պատմագիտության մեջ: Սակայն դա անխուսափելիորեն հանգեցնում է վերլուծության միակողմանիության, իսկ երբեմն էլ` բացահայտ սխալների: Պատկերավոր ասած ստեղծվում է մի իրավիճակ, երբ մարդը շրջապատի մասին պատկերացում կազմելու համար դուրս է նայում միայն սեփական տան պատուհանից: Բնականաբար այդ դեպքում ամեն մի մարդու մոտ կստեղծվի շրջապատի յուրօրինակ ընկալում: Այսպես, Խորեզեմի սուլթանության վերջին սուլթան Ջելալ-էդ-Դինը (1220-1231) ու դեպի Հայաստան և Անդրկովկաս կատարված նրա արշավանքները մեր պատմագիտության կողմից դիտարկվել են որպես կանոն հիմք ընդունելով միայն հայկական սկզբնաղբյուրները, որոնք, ինքնին լինելով անչափ արժեքավոր իրադարձությունները լուսաբանելու տեսանկյունից, միաժամանակ բնականաբար չեն ստեղծում լիարժեք համայնապատկեր: Այսպես, միայն հայկական սկզբնաղբյուրներով առաջնորդվելու դեպքում ուսումնասիրողին պարզ չի դառնում կամ, լավագույն դեպքում, միայն շատ մշուշոտ կերպով է հասկանալի լինում, թե ո՞վ էր Ջելալ-էդ-Դինը, ի՞նչ պետություն էր նա ներկայացնում, ինչպիսի՞ն էր այդ պետությունը, ինչո՞ւ հանկարծ սկսվեցին նրա արշավանքները դեպի արևմուտք և այլն: Սակայն երբ մենք, պատկերավոր ասած, դուրս ենք գալիս հայկական պատմագիտության մեր □տնից□, հյուրընկալվում ենք թուրքմենական պատմագիտության □տանը□ և դուրս ենք նայում նրա պատուհանից, պարզում ենք, որ... Ջելալ-էդ-Դինը թուրքմենների ամենասիրած և էպոսներում գովերգված հերոսներից մեկն է, Խորեզեմի սուլթանությունը ստեղծվել է Սելջուկյան սուլթանության ավերակների հիմքի վրա, այն ըստ էության հանդիսացել է միջինասիական իսկական մի □Հռոմ□, իսկ նրա արշավանքները դեպի արևմուտք պայմանավորված էին այս պետության տարածքը Մոնղոլական կայսրության կողմից գրավվելու հանգամանքով: Ինձ ճիշտ հասկացեք. ես չեմ հիանում Ջելալ-էդ-Դինով, քանի որ նա մեր ազգին անչափ դժբախտություններ պատճառեց, և ոչ էլ որևէ կերպ արդարացնում եմ նրա արարքները: Սակայն համաձայնեք, որ այս տիրակալի կերպարը, նրա բանակի կառուցվածքը ու մարտավարությունը, մղած ճակատամարտերը, դրանց ժամանակագրական հաջորդականությունը և տրամաբանական կապը ճիշտ հասկանալու համար մեզ պետք է նայել այդ թվում նաև թուրքմենական պատմագիտության □տան□ պատուհանից:
    Այս կապակցությամբ ես առաջնորդվել եմ այլ` օտար և հայ սկզբնաղբյուրների հայտնած տեղեկությունների սինթեզման ու համադրման մեթոդով: Վերջինիս էությունը կայանում է հետևյալում. ի սկզբանե վեր կանգնել ցանկացած տեսակի կանխակալ կարծիքներից և, նախապատվությունը չտալով ոչ մեկին, անկողմնակալ հայացքով ուսումնասիրության ենթարկել բոլոր աղբյուրների հայտնած տվյալները և դրանց քննարկման ու համաշխարհային պատմական իրադարձությունների հետ համադրման արդյունքում (վերջինն անվանենք «Համադրման մեթոդ») հասնել տրամաբանական եզրահանգման: Օրինակ` ինչքան էլ արժեքավոր լինեն Մովսես Խորենացու հայտնած տվյալները, որոշ դեպքերում դրանցում առկա են բացահայտ և հաճախ Պատմահոր կամքից անկախ տեղ գտած սխալներ: Մասնավորապես, ըստ Պատմահոր Մեծ Հայքի արքա Տիրան II-ը (338-345) ժամանակակից է Հռոմի կայսր Հուլիանոսին (360-363) այն դեպքում, երբ դա այդպես չէ: Եվ այս դեպքում ամենևին էլ պետք չէ պնդել այդ տեղեկությունները` բացահայտ հակասության մեջ մտնելով հիմնավորված և համընդհանուր ճանաչում ստացած սխեմաների հետ ու համաշխարհային հանրության աչքում արժեզրկել և ծիծաղելի դարձնել մեր պատմությունը: Դրա փոխարեն անհրաժեշտ է փորձել գտնել նման տեղեկատվության հայտնման պատճառը և վերջինիս իրական տեղը հայոց պատմության մեջ` իր հերթին չընկենելով հակառակ ծայրահեղության մեջ` այդ ամենը համընդհանուր ժխտելով ու հեքիաթային կամ վիպական հռչակելով:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  9. #7
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պատմությունը գիտությու՞ն է

    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իմ սարսափելի պատմությունը
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 6
    Վերջինը: 03.10.2012, 11:26
  2. Պատմությունը կրկնվում է
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 44
    Վերջինը: 17.06.2012, 22:39
  3. Perfume: Մարդասպանի պատմությունը
    Հեղինակ՝ Մասսագետ, բաժին` Կինո
    Գրառումներ: 35
    Վերջինը: 01.07.2011, 20:28
  4. Բրազիլիայի պատմությունը
    Հեղինակ՝ Ժունդիայի, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 05.04.2010, 02:22
  5. Ի՞նչ է տալիս պատմությունը
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 57
    Վերջինը: 18.06.2009, 17:01

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •