Եթե միանգամից պատասխանեմ, ապա միանշանակ՝ բանականություն։ Բայց....
ինձ համար «սի՞րտ, թե՞ բանականություն» հարցը նույնն է, ինչ՝ «օդ՞, թե՞ ջուր»։ Երկուսն էլ անչափ կարևոր են։ Մարդը զգացմունքներ ունեցող արարած է հետևաբար չի ստացվի առանձնացնել «սիրտը» բանականությունից, քանի որ շատ հաճախ կարծեցյալ բանականությունը դա հենց սրտի խոսքն է։ Ուստի կարծում եմ, որ պետք է աշխատենք, որ քիչ լինեն այն դեպքերը, երբ սիրտն ու միտքը տարբեր բաներ թելադրեն։
Ի՞նչ կպատահի այն մարդուն, ով միշտ ուզում է մի բան, ինչը բանականությունը մերժում է՝ հասկանալով որ սխալ է և չպետք է արվի։ Դժվար թե այդպիսի մարդը լինի երջանիկ և ստանա բավարարվածություն իր կյանքից։
Իսկ երբ սիրտն ու բանականությունը հնարավորության սահմաններում ներդաշնակեցված են, արդեն բոլորվին այլ կյանք է դառնում՝ ուրախ, երջանիկ, բավարարվածության զգացումով լի....
Էջանիշներ