Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Պանդուխտ, Հայաստանում գոյության իրավունք ունեն բոլոր երաժշտական ոճերը: Ինձ համար ապազգային է միայն ռաբիս ոճը, որը տարածում է թշնամու մշակույթը: Ինչքան մարդ պետք է ինքնասիրությունից եվ ազգային արժանապատվությունից զուրկ լինի որ ապրիլի 24-ի դեպքերից հետո թուրքական որեվէ երեվույթի տեղ տա:
Ինչքան ուզում են թող լսեն անկարայի բոլոր երաժշտական ալիքները, բայց ոչ ավելին: Ամբողջ օրը անկարա լսելով բարձրանում են բեմ ու իրագործում են մշակութային ինքնակոտորած:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Second Chance (21.06.2009)
Այո, շատ հազվադեպ հետաքրքրության համար լսում եմ ստամբուլ, բայց ստամբուլը Հայաստանյան բեմ չեմ բարձրացնում, իմ հիվանդ մայրը չեմ դարձնում ազգային հիթ:
Հարգելի Կտրուկ, այդքան բորբոքվելու փոխարեն, աշխատելով ռեստորանային բնագավառում փորձիր անձամբ ինչ որ քայլ ձեռնարկել ոլորտի մակարդակը փոքր ինչ բարձրացնելու համար:
«Ոսկե Կլառնետ» նախագիծը ցույց տվեց թե ինչ ցածրորակ երաժշտություն է մատուցվում Հայաստանի ռեստորաններում:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Չամիչ ջան մ իանշանակ կողմ եմ քո կարծիքի հետ։ Անձամբ ես , լսում եմ և ՌՈՔ, և ՊՈՊ, և նույնիսկ ջազ, բայց դրանց հետ նաև շաաաաաաաատ ինտենսիվ լսում եմ հայկական բարձրորակ երաժշտություն, ինչպիսին են Վահան Արծրունու մշակումները, Արթուր Մեսչյան ։ Ասածս էնա , որ կոչ եմ անում մեր կումբցիներին, որ բացի թուրքաարաբական , հայերենով հնչվող կլկլոցներից ավելի լավ երաժշտություններ էլ ունենք մենք։ Եվ իսկապես կգա էն ժամանակը,մ որ վերջ կդրվի էդ ստիլի երաժշտություններին, եվ արդեն մեր ժողովուրդը կասի վերջ էդ թուրքաարաբական հայերենով հնչվող մուղամներին։
![]()
Չամիչ ջան.քեզ մոտ իրոք խառնաշփոտ վիճակ էս ստեղծել։Դու պայքարդ սկսեցիր Արմենչիկից ու Արամից հիմա անցար Թաթուլին։ասեմ որ ի տարբերություն քեզ. ես անգամ հազվադեպ չեմ լսում թուրքերի կատարումներ։ՙիմ հիվանդ մայրը՚ երգը իրոք քննադատելու տեղ ունի։բայց այն ոչ ոք չի բարձրացրել բեմ.և ոչ ոք հանրային և նույնիսկ այլ ալիքներով չի ցուցադրել։ուզում ես լսիր ուզում ես ոչ։
իմ ասածն ինչ ա՞։դու թողած գլխավորը ընկել ես ռաբիսի ետևից։ նորից եմ ասում Արմեն Գոնդրաչյանի կամ Արամ Ասատրյանի մոտ չկան քո ասած թուրքական կլկլոցները ։Մարդիք բնական ընտրությամբ և աշխատասիրությամբ հասել են ազգային ճանաչման։Նրանք լեզու չեն գտել Քեշիշյանի կամ Գրիգորիչի հետ. որ իրենց առաջ բրթի։հիմա եկել ասում ես ձեններդ կտրեք։Արդյո՞ք դրա իրավունքը ունես։ Ասում ես Անդրեն ազգային երաժշտություն չի ներկայացնում այլ էստրադա։ Այսինքն ո՞նց ազգային էստրադա չպետք է լինի՞ ։Դու դա ասելով ի նկատի ունես ազգագրակա՞ն երգերը։Այդ դեպքում ասեմ. որ Արմենչիկն էլ չի ներկայացնում ազգային երգ։Նա ներկայացնում է իր ստեղծագործությունները։
Ասում ես Անդրեն ազգային չի ներկայացնում։Բա ով եվրոտեսիլի բեմից անհաջող տիպիկ թուրքական կլկլոցի փորձ արեց ՙըյու ըյու ըյու ու ու՚ ի տեսքով։էս գերանները թողած ընկել ես շյուղերի հետևի՞ց։Քո նշած Արսեն գրիգորյանը ռաբիս չի՞ իսկ Արմանը ռաբի՞ս ա։
մի հատ կլսես ՙմի օր մեռնեի չտեսնեի ոնց ես լալիս՚ երգը ։ինչո՞վ ա տարբերվում ռաբիսից։
Նույն Մանե հակոբյանը ռաբիս չի՞ գրում։իհարկէ գրում ա։ ուրեմն քո պայքարը անձերի հետ ա ոչ թէ երևույթի։
Նախ ասեմ որ շատ հանգիստ եմ և չեմ բորբոքվում։և հետո որտեղի՞ց վերցրեցիր որ ես աշխատում եմ ռեստորանային բնագավառում։
հիմա. որ ասեցիր երաժիշտ ես .վերցնեմ ու ասեմ որ Կոմիտասի անվան լարային կվարտետի՞ց ես։
ես նվագում եմ ինձ համար. կամ ընկերներիս ու բարեկամներիս համար։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ