Առաջարկում եմ
Սահմանել այնպիսի կարգ, որ գրառումները կատարվեն միմիայն գրական հայերենով /կամ մինիմում ոչ փողոցային լեզվով - առանց "ա" -երը - օրինակ վերջ տալ "ուտում ա ", "արյա", "արա"… և նման /: Եվ քիչ քիչ հետևել որ բոլորս անցում կատարենք գրական /արևմտա կամ արևելա հայերեն/ լեզվին:
Կրծում եմ կարևոր է ոչ միայն գրառումների բովանդակությունը, այլ նաև գրելաոճը, լեզվական ձևը:
Կարծում եմ բազմաթիվ վիրավորական, կամ անիմաստ գրառումների հիմքը հանդիսանում է փողոցային լեզվի մուտքը Ակումբ:
Փողոցային լեզում իր հետ բերում է նաև փողոցային բարքեր:
Իմ ասածը իհարկե չի ենթադրում, որ պետք է գրենք միմիայն անսխալական հայերենով: Քերականական ու ուղղագրական սխալներ կլինեն իհարկե մեր մեծամասնության գրառումնեում: Սակայն վերջ տանք փողոցային լեզվին: Դա Ակումբը դարձնում է "ճռթոյի դյուքան":

Էջանիշներ