Chuk-ի խոսքերից
Եկեք Ո՛Չ ասենք ՉԻԿ-ներին, մեզ միայն ՉՈՒԿ-եր են պետք:
Սա կատակով: Իսկ կատակային սկսեցի գրառումս, որովհետև թեման ինձ զվարճացնում է: Ինքս չեմ սիրում (մեղմ ասած) Արմենչիկին ու Սպիտակցի Հայկոյին, մյուսների անուններն իսկի չեմ էլ հիշի, հա, կարծեմ մի հատ էլ Բղդո կար... բայց դե կներեք էլի, այս ահեղագոչ «Ապազգային» բառը զվարճացնում ա: Այո՛, ես համարում եմ, որ դրանք, այսպես ասենք, թույլ երաժշտություններ են, մեղմ եմ ասում դիտավորյալ, որովհետև դրանց ապազգային ասելը տարրական ծայրահեղական դրսևորում է:
Զվարճացրեց նաև թեմայի սկզբում բողոքը, որ արտասահմանցի երաժիշտներ են համալիրում ելույթ ունենում: էէէ... դա շատ լավ է: Ընդամենը վերջերս էր, որ ես ու ակումբից էլի շատերը Ջեթրո Թալի համերգին էինք, ի՜նչ բավարարություն ստացա: Ո՞վ ասեց, որ միայն ազգային երաժշտություններ պետք է լսենք ու ազգային պարեր նայենք: Ո՞վ ասեց, որ պիտի մերժենք մյուս մշակույթները, այդ թվում՝ թուրքականը: Ինչու՞ չի կարելի լավ արվեստից հաճույք ստանալ, անկախ նրանից, դա հայկական է, անգլիական, ռուսական թե թուրքական: Սա ազգայնամոլություն է, ծայրահեղություն, որին ես իմ ՈՉ-ն եմ ասում:
Էջանիշներ