Երկու անգամ փորձել եմ, բայց ոչ բուժվելու նպատակով, առաջին անգամ 2-3 օր ոչինչ չեմ կերել, երկրորդ անգամ 2 օր ոչ կերել ոչ ել ջուր եմ խմել, երկրորդը շատ ավելի ուժեղ էր.. շատ գոհ եմ փորձերից
Երկու անգամ փորձել եմ, բայց ոչ բուժվելու նպատակով, առաջին անգամ 2-3 օր ոչինչ չեմ կերել, երկրորդ անգամ 2 օր ոչ կերել ոչ ել ջուր եմ խմել, երկրորդը շատ ավելի ուժեղ էր.. շատ գոհ եմ փորձերից
...
Որմիզդուխտ (18.06.2009)
էսպես չի մնա
Elmo (18.06.2009)
Վազգեն, եթե ինչ-որ փաստեր կամ հակափաստարկներ ունես, գրի մեծ հետաքրքրությամբ կկարդանք, իսկ այդ ոճի գրառումները չեմ կարծում, որ որևէ մեկին օգուտ կբերեն:
Վերջերս արագ տեմպերով աճում է բուժվելու նպատակով ոչ տրադիցիոն մեթոդներին դիմող մարկանց թիվը: Մարդիկ հիմնականում գումար խնայելու համար գնում են ասենք 4000 դրամանոց գիրք, որը ասենք հենց նույն սովաբուժության մասին է, ու սկսում են «բուժվել»: Իրենք «բուժվում» են, ու փոխանցում ծանոթ, բարեկամ ընկեր ընկերուհիներին: «Բուժումն» ավարտելուց հետո դիմում են բժշկի ու պարզվում է, որ սկզբնական պրոբլեմներին գումարվել են նորերը: Ոչ բժշկական մեթոդների կիրառման պատճառով:
Արդյունքում՝ կրկնակի ծախս, առողջությանը հասցված վնաս:
Ես բժիշկ չեմ ու չեմ կարող սովաբոժություն կոչվածի մասին դրական, կամ բացասական արտահայտվել: Ես պարզապես հիշեցնում եմ. ոչ մի դեպքում չի կարելի օրգանիզմի վրա էքսպերեմենտներ անել: Եթե պրոբլեմ ունեք, դիմեք իսկական բժշկի: Հեքիմները, պայծառատեսները, գրքերը, ձեռնարկները, SMS -ով ստացված դիետաները ավելի մեծ հավանականությամբ կվնասեն, քան կօգնեն ձեզ:
էսպես չի մնա
Ձայնալար (19.06.2009)
Շատ սխալ ես արել !!!! Չի կարելի ջրից հրաժարվել: Անիմաստ զբամունք է: Հակառակը, պետք է շատ ջուր խմես, որ մաքրելու ենթակա նյութերը դուրս հանես արագ:
Ուտելիքից հրաժարվելը դեռ կարելի է հասկանալ, բայց ջրից հրաժարվել չի կարելի !!!
Ու ընդհանրապես, հա', շատ հետաքրքիր գաղափաև է սով պահելը, մարդիկ կան, որ ասում են` հիվանդություններից են բուժվել:
Բայց չարժի էլի ամենինչ սեփական մարմնի վրա փորձարկել:
ու ընդհանրապես, մարդ պետք է առաջնորդվի իր օրգանիզմի ազդակներով:
հ.գ. մի քանի օր առաջ երկու կնոջ խոսակցություն ականջիս ընկավ, մեկն ասում է` գիտես, էնքան լավ աչիշենիայի ձև գիտեմ /լսել են, չեն էլ հասկանում, ինչից են մաքրում, ինչ են մաքրում/ ասում ա, քնելուց առաջ կաթ ես խմում ու պառկում ես: Առավոտյան փորդ մաքրվում ա
Իսկ իրականում, ծանրամարս կաթից մարսողությունը խանգարվում է, նույնը կլիներ, եթե խորոված ուտեիր ու քնեիր: Տեղ ոչ մի մաքրման մասին խոսք չի կարա գնա: Էլ չեմ ասում, որ մարսողական համակարգի վրա ինչ ծանրաբեռնվածություն է ստեղծում նման հիմարությունը:
Ուղղակի լիքը մարդիկ ինչ ախմախություն կա լսում են ու սկսում են կիրառել: Ու շատ բանով դա գալիս է շառլատաններից:
հ.գ. ես չեմ պնդում, թե բժիշկներն են իդեակշլական, բայց ամեն ինչ պետք է խելամտության սահմաններում լինի:
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ