Տառասխալներ
Ես հայտնի տառասխալ անող եմ: Երբեմն կարդում եմ սեփական գրածներս ու ոչինչ չեմ հասկանում` միլիոն հատ սխալ ունեմ: Դա մի տեսակ հիվանդության պես մի բան է ` խրոնիկական ու վարակիչ: Ինձ հետ խոսողներին այն շատ արագ է փոխանցվում: Եթե փորձեմ նշել բոլոր էն մարդկանց, ովքեր ինձ հետ խոսելիս տառասխալներ են անում ապշահար կլինեք: Լավ, բավական է նշել միայն նրանցից մեկին` Ուլուանային: Անուկը հայտնի է անթերի հայերենով գրողի անունով, սակայն արի ու տես, որ նույնիսկ Անւոկին եմ կարողանում "վարակել"Տառասախալային էպիդեմիա է ինչ է? Տեսնես դրանից հնարավոր է բուժվել, դե կամ գոնե` լավանալ
![]()
Էջանիշներ