Nokia N97-ը կսկսեն վաճառել հունիսին:
Nokia N97 բջջային հեռախոսի համաշխարհային վաճառքները մեկնարկում են 2009թ. հունիսին 75 երկրներում, այդ թվում նաև Ռուսաստանում։ Այդ մասին ասված է Nokia-ի մամլո հաղորդագրությունում։
Նշենք, որ այս մոդելը ներկայացվել է մասնագետների կողմից 2008թ. դեկտեմբերի սկզբին։ Տվյալ բջջային հեռախոսը դիտարկվում է որպես «բջջային համակարգիչ», ինչը կարևորագույն քայլ է Nokia-ի անհատականացված ինտերնետ ծառայությունների ռազմավարության իրականացման հարցում։ Այն նաև համարվում է N կարգի սմարթֆոնների խմբի առաջատարը։
Էջանիշներ