Chuk-ի խոսքերից
Կեղծում ու ստում են բոլոր այն մարդիկ, ովքեր ասում են, թե շրջապատի (այդ թվում հարևանի տղայի, լավ ախպոր, կամ մամայի, տատիկի, քույրիկի, քույրիկի ընկերուհու հորողբոր տղու ընկերոջ և այլն) կարծիքն իրենց համար ամենևին էական չի ու իրենց գործողությունները երբևէ չեն պայմանավորվում սրանց հետ խորհրդակցելով, նրանց կարծիքը հաշվի չի առնվում: Անշուշտ գիտեմ, որ հիմա խոսվելու է այդ առաջնորդվելու ու հաշվի առնելու չափի մասին, ասվելու, որ չափի մեջ ամեն ինչն է գեղեցիկ ու խոսքը գնում է նրանց մասին, ովքեր ինքնուրույն ոչինչ չեն անում, ինչի հետ անշուշտ վերապահումներով համաձայն եմ, իսկ վերապահումներով, որովհետև իրականում գոյություն չունի լրիվ այդպես առաջնորդվող մարդ և բոլորի մեջ էլ որոշակի չափով է դա, բայց խոսքս դրա մասին չէր: Խոսքս նրա մասին էր, որ մարդիկ հաճախ կտրուկ գնահատական են տալիս, խիստ կտրուկ ու հետո դրա ձեռը կրակն են ընկնում (մասնավորապես այս գրառման մեջ խոսքս վերաբերվում է «անողնաշար» պիտակին, երբ սահմանումը այդ անողնաշարավորի իրականում դրա սահմանում չէր):
Էջանիշներ