«Հրապարակ»
Մի ուշագրավ հրապարակում է ներկայացրել այս օրաթերթը, որն էլ դարձել է մեր այսօրվա Մամուլի տեսության խորագիրը:
Վարդանիկը, ազատությունն ու անկախությունը
«Գյումրու հին ու նոր քաղաքագլուխ Վարդան Ղուկասյանը շատ դեմ է «ազատություն» ու «անկախություն» բառերին և այդ բառերով հենց հրապարակ է տեսնուրմ, ուզում է անվանափոխել, իսկ եթե պաշտոնապես չի էլ ստացվում, իր աստվածավախ խոսքում անպայման փոխում է։ Այսպես, Գյումրու Անկախության հրապարակի մասին խոսելիս նա օգտագործում է «Հայուհու հրապարակ» բառակապակցությունը, ինչ է թե՝ Անկախության հրապարակում է տեղադրվել, այսպես ասած, հայուհու արձանը, որն այնքան էլ հայուհի չի, այլ Մարիամ Աստվածածինն է, որը ղշի միջոցով իր հղիանալու լուրն է ստացել։ Ուղղակի Գյումրու եկեղեցին դեմ է եղել Մարիամի արձանը դնելուն, և այդ արձանին «հայուհի» անունն են տվել։
Իսկ Ազատության հրապարակը, որտեղ տեղադրվել է Վարդան Մամիկոնյանի արձանը, Վարդանիկն արդեն «Վարդանանց հրապարակ» է անվանում, երևի նրա համար, որ «ազատություն» ու «անկախություն» բառերը շատ չասի ու չջղայնացնի իր նախագահ Սերժ Սարգսյանին։ Բայց դե, տղեն որ կարողանում է ցմահ մնալ՝ Աստծո, իր Սպարտակի և իրեն հովանավորող բարձր դռան օգնությամբ, կարող է իրեն թույլ տալ ուզած փողոցի ու հրապարակի անուն փոխել։ «Վարդանանց» հրապարակն իր լեզվով օծելուց հետո նա, հավանաբար, կմտածի ամբողջ քաղաքը անվանափոխելու ուղղությամբ։ Գյումրեցիները հումորով ասում են՝ լավ կլինի քաղաքի անունը իր անունով դնի՝ Վարդանակերտ կամ Վարդանոգրադ»։
Էջանիշներ