Ուլուանա-ի խոսքերից
Ճիշտն ասած՝ ես տեղյակ չեմ, թե Rhayader–ի էդ մեջբերածդ գրառումն ինչ համատեքստից ու ընդհանրապես որ թեմայից էր դուրս բերված, որպեսզի իմանամ, թե տվյալ համատեքստում ինչքանով էր տեղին ու ճիշտ, բայց մենակ իր էդ նախադասության իմաստը ես ամեն դեպքում հասկացա, թեկուզ հենց էդպես առանձին, այսինքն՝ պարզ էր, թե ինչ նկատի ուներ ինքն էդ նախադասությամբ։ Ես հասկացել եմ, որ ինքն ուզեցել է ցույց տալ, որ ինչ–որ մեկի ասածը նույնն ա, ինչ երդվել պահել երդումը, այսինքն՝ անհեթեթություն, որովհետև եթե երդվում ես ինչ–որ բան անել, ու երդումդ ուժ ունի, ապա կարիք չկա, որ մի հատ էլ երդվես, որ էդ երդումդ կպահես, քանի որ եթե ուժ չունի, ուրեմն էն մյուս երդվածդ էլ ուժ չի ունենա։ Ինձ համար միտքը պարզ ա, չգիտեմ։
Իսկ թե մինչև էդ ինչի մասին եք խոսել, չգիտեմ ու տվյալ դեպքում, կարծում եմ, կարևոր էլ չի: Իսկ եթե տվյալ մտքին ուղղակի համաձայն չէիր, ի՞նչն էր խանգարում, որ հենց համապատասխան թեմայում հեղինակին հակաճառեիր պատասխան գրառմամբ։ Ինձ թվում ա՝ ճիշտ կլիներ հենց էդպես էլ անեիր, ոչ թե գրառումն էստեղ հանդիսավոր կերպով առանձին մեջբերեիր ու բոլորին հրավիրեիր վրան ղժժալու։
Էջանիշներ