Այդ ամենը պարզելու համար, նախ պետք է պարզել, թե ո՞վ է հեռարձակում Ռուսաստանի առաջին ալիքը Հայաստանի տարածքում: Իմ փորձերը որևէ տեղեկություն ստանալու անարդյունք եղան: Դա պարզելուց հետո, պետք է պարզել թե ի՞նչ հիմունքներով են վերահեռաձակում, տեղեկացնել Ռուսաստանի Առաջին ալիքին այդ կազմակերպությանը այդ իրավունքից զրկելու համար, քանի որ եթե կա պայմանագիր, ապա ըստ պայմանագրի տեղական վերահեռարձակող կազմակերոպությունը իրավունք չունի ցույց տալ գովազդ ծրագրերի ժամանակ, ինչը հաճախակի է տեղի ունենում: Ու եթե պայմանագիր կա, ապա անջատելու իրավունք չունեն, քանի որ Ռուսաստանի առաջին ալիքի Հայաստանում հեռարձակվող տարբերակը «մաքուր» է հեղինակային իրավունքների տեսանկյունից և այն ինչ հեռարձակվում է այդ ալիքով Ռուսաստանի Առաջին ալիքը իրավունք ունի հեռարձակել Հայաստանի տարածքում:
Էջանիշներ