Սիրուշոյի հնարքը ընտիր էր, մեռել էի ծիծաղից!!!! ՀԱԼԱԼԱ!!!! Շատ լավն էր, ճիշտ
![]()
էնքան հեգնանքով ցուցադրական արեցու հեչ պետք չէր, որ ուրիշ մեկը հասկանար, տեղն էր դրանց, իրանք հասկացան! Ու էն ռուս մոնտաժողն էլ հասկացավ, ով հանել էր արձանը վիդեոյի միջից, ու ռեժիսորն էլ, ով ասել էր, որ հաներ
Հրա~շք էր նորվեգական հեքիաթը, սա ֆենոմենալ հաղթանակ էր, սա ուղղակի հեղաշրջում է Եվրատեսիլի` որպես երգի մրցույթ ընկալման մեջ: Էդ տղան հաղթահարեց ամեն տեսակի քաղաքական խոչընդոտներն ու կոմպլեքսները, ամեն տեսակի չարակամությունն ու չուզողությունը, կրոնական և հարևան-դրացիական "սոլիդարությունը", ինքը սիրեց ու սեր տվեց!
Մեկ է` մերոնք շատ լավ ու արժանի ելույթ ունեցան... ավելի լավ է` էսպիսի մակարդակով ելույթով 10-րդ տեղն ընկնենք, քան Քելեների ծլնգոցով 4-րդ տեղ մագլցենք, իսկ Սիրուշոն լավն է էս տեսակի մեջ, թող միշտ ինքը հայտնի միավորները!
Ու հալալ է մեր բոլոր մասնակիցներին, քույրիներին էլ, որ դիմանում են էս լարվածությանը... սա ակնհայտ պատերազմ էր ու ամենասուր քաղաքական պայքարը էս ծրագրում. ու ես, ճիշտ եմ ասում, Սիրուշոյի հնարքի վրա շատ ավելի լիաթոք կծիծաղեի, եթե ինքն էդ նկարը ձեռքում` 12 միավոր հայտարարեր Ադրբեջանին. դրանց կամ պետք է արհամարհել, կամ նվաստացնել` խղճահարությամբԹուրքիայի պարագայում մենք էդ զենքը չունենք, բայց էս պարագայում (դեռ) հաղթողը մենք ենք ու կարող ենք սրտներիս ուզածի չափ ղժժալ
Թուրքիային պիտի միավոր չտայինք, դա սխալ էր, առավել ևս, որ համարն իրոք որ ոչինչ չարժեր, ի տարբերություն ադրբեջանականի, որը, ինչքան էլ որ քյամանչայախառը-ադրբեջանոտ էր, բայց լավ համար էր:
I'm in looooove with the Norwegian faiirytaaale!!!!!!!!!!!!!!!!
Հ.Գ. մեկ էլ լավն էր Գարիկ Մարտիրոսյանի P.R. կոմպանիան` ամբողջ Քոմեդի Քլաբը Հայաստան էր բղավում, նոր բլոգում կարդացի` Տինա Կանդելակին էլ է մեր օգտին քվեարկել) ժյուրին ամբողջ համը հանեց...
Էջանիշներ