Շատ են ասում, որ կյանքը չափից դուրս կարճ է, բայց ամեն ինչ համեմատության մեջ է երևում: Իմ կարծիքով կյանքը շատ երկար է մի սիրո համար: Ի՞նչ եք կարծում:![]()
Շատ են ասում, որ կյանքը չափից դուրս կարճ է, բայց ամեն ինչ համեմատության մեջ է երևում: Իմ կարծիքով կյանքը շատ երկար է մի սիրո համար: Ի՞նչ եք կարծում:![]()
Իսկական սիրո համար մեկ կյանքը... քիչ է![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Սիրահարվածության համար այո: Սիրահարվածության պահող հիմնական ուժը անկանխատեսելիությունն է (այդ պատճառով փոխադարձ սիրահարվածություն հազվադեպ է լինում, ու եթե լինում էլ է, երկար չի տևում), իսկ մարդուն անվերջ զարմացնել հնարավոր չէ, մաքսիմում մի քանի տարի:
Իսկ եթե զուգընկերոջդ սիրում ես առաջին հերթին որպես մարդ, մոտավորապես ինչպես սիրում ես ասենք ծնողներիդ, ապա ժամանակն այդ սերը չի կարող սպանել:
Ինչքան պարփակված մարդ պիտի լինես, որ միայն մեկ մարդու սիրես,
Սիրիր 100 մարդու, իսկ ավելի լավ է ամբողջ աշխարհին, նվիրվիր մեկին, նրա հետ ստեղծիր մի քանի նորեր, սիրիր նաև նրանց, իսկ ավելի լավ է նվիրվիր ամբողջ աշխարհին, ստեղծագործիր աշխարհի համար, ցույց տուր քո սերը, բայց մի սպասիր պատասխանի
Ես ձեզ սիրում եմ![]()
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Փոքրիկ (15.04.2009)
Սիրահարվելու, հրապուրվելու համար իհարկե...
Իսկ մեկին սիրելու համար կասեյի դեռ կարճ է
Հ.Գ.Կարծում եմ ես միասեր եմ
![]()
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
ուֆ, սիրահարվել եմ էն էլ կուրորեն... բայց չեմ սիրել,ինձ թվում ա միասեր էլ չեմ
![]()
Միասեր մարդիկ շատ կան, մարդիկ, որոնք կյանքում մեկ անգամ են սիորւմ այսինքն նրանց մոտ առաջին սերը այդպես էլ մնում է միակը: Գուցե այդ մարդիկ փորձում են ուզում են նորից սիրել, բայց ինտուիտիվ և ենթագիտակցորեն նրանք անընդհատ իրենց միակին են փնտրում մյուսների մեջ, և անհաջող: Քանի որ միասեր մարդկանց շատ եմ ճանաչում, կարող եմ համարձակորեն ասել, որ նրանց սերը ինքնամոռաց է, նրանք իրենց սեփական երջանկությունը զոհաբերում են սիրելիի երջանկությանը, սրտում երբեք չեն մոռանում նրան, բայց կյանքում կարող են կապերը կտրել, չշփվել, մնալով հավատարիմ այդ միակ մարդուն
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Իսկ ես գիտեի միասերը այն մարդիկ են, որոնք ամբողջ հոգով սրտով նվիրվում են սիրած էակին ու աչքներին ոչ ոք չի երևում , բոլորի վրա թքած են ունենում , սիրելի էակը դառնում է միակը , եթե անգամ դժոխքից Կլեոպատրան գա գայթակղի, մեկ է կլինի միայն մեկը :![]()
Чеширский КотЭ
Չիպ (16.04.2009)
Մի շաբաթն էլ է քիչ մի սիրո համար... Համենայն դեպս իսկական, բուռն, կույր սիրո... Վերևում ասվեց սիրահարվածություն... Հա: Դա իմ կարծիքով ավելի մեծ սեր է: Սեր, որը պտուղ է տալիս:
Ես երևի երբեք իսկապես չեմ սիրել... Ու հույս ունեմ չեմ սիրի: Վախենում եմ այն մտքից, որ ինչ որ զգացմունք կարող է կապել ինձ ընդմիշտ մեկի կողքին...
Ambrosine (16.04.2009)
Ամենասարսափելին այն է, երբ մարդ ինքն իր հետ է ընդմիշտ կապված մնում...
Ակումբի բազմաթիվ գրառումներից պարզ է դառնում, որ մեր՝ ակումբցիներիս, սիրո մասին պատկերացումները շատ տարբեր են։ Դրա համար էլ կարծիքս գրեմ այսպես։
Իմ համար X-ը շատ լավ մարդ է։ Սիրում եմ իր հետ ժամանակ անցկացնել, խոսել ընդհանուր թեմաներից, լսել նրա զգացմունքների մասին, միասին ակտիվորեն զբաղվել նախընդտրած գործով՝ գիտություն, նկարչություն, երաժշտություն..... Իմ համար այսպիսի ՄԱՐԴՈՒ հետ ապրելու համար մեղմ ասած՝ մի կյանքը շատ երար չէ։
Իսկ դու ավելի շատ վախեցիր ոչ չես ունենա ինչ-որ զգացմունք// տվյալ դեպքում սիրո//, որը քեզ չի կարող կապել որևէ մեկի հետ:Dorian-ի խոսքերից
Վախենում եմ այն մտքից, որ ինչ որ զգացմունք կարող է կապել ինձ ընդմիշտ մեկի կողքին
Ես չեմ կարենում հասկանամ,
մեղվի նման ծաղկից ծաղիկ թռչելը դա ընդունելի է՞Artgeo-ի խոսքերից
Շատ են ասում, որ կյանքը չափից դուրս կարճ է, բայց ամեն ինչ համեմատության մեջ է երևում: Իմ կարծիքով կյանքը շատ երկար է մի սիրո համար: Ի՞նչ եք կարծում
Սիրած մարդու կողքին գտնվելու համար անգամ կյանքերը քիչ են
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ