User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 316 հատից

Թեմա: Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Թմրամոլության վերաբերյալ վերաբերմունքս կտրուկ վատ ու անընդունելի է։

    Իսկ թմրամոլների նկատմամբ՝ այնպիսին, ինչպիսին ծխողների և մնացած բոլոր այն մարդկանց, որոնք ունեն կախվածություն ամենատարբեր բաներից։

    Բայց այն թմրամոլը, որը չի ուզվում ուղվել ու իր արածի մեջ ոչ մի վատ բան չի տեսնում, և դեռ հակառակը՝ քաջալերում և դրդում է դրանով զբաղվել՝ աշխատում եմ չշփվել և ժամանակ չանցկացնել հետը։
    Jarre, բայց ախր բոլորս կախվածություններ ունենք օրինակ, ես կախված եմ կոմֆորտից, լավ սննդից, լավ մարդկանցով շրջապատված լինելուց...
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. #2
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Jarre, բայց ախր բոլորս կախվածություններ ունենք օրինակ, ես կախված եմ կոմֆորտից, լավ սննդից, լավ մարդկանցով շրջապատված լինելուց...
    Ոչ, դրանք «կախվածություններ» չեն:

  3. #3
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ, դրանք «կախվածություններ» չեն:
    Մարկիզ, ստատիստիկան ցույց է տալիս, որ դրանցից զրկվելու դեպքում մարդը հաճախ ընդհուպ մինչև հերոինային կախվածության սիմպտոմներ է ցուցաբերում: Մարդուց է կախված:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  4. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Jarre, բայց ախր բոլորս կախվածություններ ունենք օրինակ, ես կախված եմ կոմֆորտից, լավ սննդից, լավ մարդկանցով շրջապատված լինելուց...
    Նույնիսկ եթե դրանք համարենք կախվածություն, ապա վնասակար կախվածություններ չեն։ Չնայած ինձ որ հարցնեք, ցանկացած ոչ անհրաժեշտ կախվածություն անառողջ կախվածություն է։ Այսինքն՝ կյանքի գոյատևման համար անհրաժեշտ բաներից բացի, մնացած բոլոր կախվածությունները, նույնիսկ եթե վնասակար չեն, միևնույն է, անառողջ են, քանի որ դրանց բացակայությունն արդեն դիսկոմֆորտ է առաջացնում։ Օրինակ՝ հաց, ջուր, օդ, սրանք, բնականաբար, անհրաժեշտ կախվածություններ են, քանի որ առանց դրանց ուղղակի անհնար է ապրել, բայց, օրինակ, պաղպաղակը, ինչքան էլ որ շատ սիրենք, եթե կախվածություն դառնա, արդեն անառողջ կախվածություն կլինի, մարդկանցից ու կոմֆորտից կախվածությունը՝ նույնպես՝ թեկուզև շատ լավ մարդկանցից (չշփոթել կապվածության հետ)։

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարկիզ, ստատիստիկան ցույց է տալիս, որ դրանցից զրկվելու դեպքում մարդը հաճախ ընդհուպ մինչև հերոինային կախվածության սիմպտոմներ է ցուցաբերում: Մարդուց է կախված:
    Եթե էդ աստիճանի հիվանդագին դրսևորումներ է ունենում կախվածությունը, ուրեմն տվյալ մարդու հոգեկանը լրջորեն անհանգստանալու տեղիք է տալիս, իմ կարծիքով։

    Բայց արդեն թեմայից հավեսով շեղվում ենք...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 05.04.2009, 02:05:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մարկիզ (05.04.2009)

  6. #5
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Նույնիսկ եթե դրանք համարենք կախվածություն, ապա վնասակար կախվածություններ չեն։ Չնայած ինձ որ հարցնեք, ցանկացած ոչ անհրաժեշտ կախվածություն անառողջ կախվածություն է։ Այսինքն՝ կյանքի գոյատևման համար անհրաժեշտ բաներից բացի, մնացած բոլոր կախվածությունները, նույնիսկ եթե վնասակար չեն, միևնույն է, անառողջ են, քանի որ դրանց բացակայությունն արդեն դիսկոմֆորտ է առաջացնում։ Օրինակ՝ հաց, ջուր, օդ, սրանք, բնականաբար, անհրաժեշտ կախվածություններ են, քանի որ առանց դրանց ուղղակի անհնար է ապրել, բայց, օրինակ, պաղպաղակը, ինչքան էլ որ շատ սիրենք, եթե կախվածություն դառնա, արդեն անառողջ կախվածություն կլինի, մարդկանցից ու կոմֆորտից կախվածությունը՝ նույնպես՝ թեկուզև շատ լավ մարդկանցից (չշփոթել կապվածության հետ)։

    Բայց արդեն թեմայից հավեսով շեղվում ենք...
    Ան, ներիր իհարկե, բայց հենց այդ կախվածությունների բավարարումն է բերում երկրորդային (հոգեբանական) հաճույքի: Ինչ որ չափով, հենց դրանք են մարդուն մարդ դարձնում:
    Թմրամոլները նորից երկրորդային հաճույքներն իջեցնում են անասնական մակարդակի: Թե ինչպես՝ չեմ հասկանում, ու չեմ էլ ուզում հասկանալ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  7. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան, ներիր իհարկե, բայց հենց այդ կախվածությունների բավարարումն է բերում երկրորդային (հոգեբանական) հաճույքի: Ինչ որ չափով, հենց դրանք են մարդուն մարդ դարձնում:
    Թմրամոլները նորից երկրորդային հաճույքներն իջեցնում են անասնական մակարդակի: Թե ինչպես՝ չեմ հասկանում, ու չեմ էլ ուզում հասկանալ:
    Սոֆ, ես կարող եմ աննկարագրելի հաճույք ստանալ, ասենք, կարուսելով պտտվելուց, բայց եթե կարուսել չլինի, ու դրանից ինձ մոտ հիվանդագին երևույթներ առաջանան, ուրեմն դա հաստատ լուրջ խնդիր է, ու խնդիրը ոչ թե կարուսելի մեջ է, այլ իմ։ Ու դա հաստատ բնական վիճակ չի, էլի։ Ես սա չեմ ասում, որովհետև ինքս անառողջ կախվածություններ չունեմ։ Չէ, ունեմ, բայց ես գիտակցում եմ դրանց անառողջ լինելը ու չեմ համարում, թե դրանք են ինձ մարդ դարձնում։ Աստված չաներ՝ էդպես լիներ...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #7
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Նախ, պարզաբանեմ, թե ինչ ասել է «կախվածություն» բառը բժշկագիտության մեջ: Նկատի ունեմ նեղ իմաստով: Հիվադությունների միջազգային դասակարգմամբ այս հիվանդություններն անվանվում են հետևյալ կերպ.
    «Հոգեկան և վարքային շեղումներ /խանգարումնր/ ???-ի գործածման հետևանքով, կախվածության համախտանիշ», եթե առկա է «կախվածություն» առանց բարդությունների և լուրջ հետևանքների:
    Այնպես որ՝ եկեք չշեղվենք: Թե չէ՝ կախվածություն բառն ունի բազմաթիվ այլ նշանակություններ:
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարկիզ, ստատիստիկան ցույց է տալիս, որ դրանցից զրկվելու դեպքում մարդը հաճախ ընդհուպ մինչև հերոինային կախվածության սիմպտոմներ է ցուցաբերում: Մարդուց է կախված:
    Rhayader, ի՞նչ ստատիստիկա: Այդպիսի բան գոյություն չունի:
    զրկվելու դեպքում մարդը հաճախ ընդհուպ մինչև հերոինային կախվածության սիմպտոմներ է ցուցաբերում:
    Այսինքն՝ կան մարդիկ, ովքեր որոշ ժամանակ լավ սնունդ չօգտագործելու, անհարմարավետ պայմաններում, վատ մարդկանց շրջապատում հայտնվելու դեպքում, ունենում են քթահոսություն, ռինիտ, քրտնարտադրության ուժգնացում, ցավեր ամբողջ մարմնով մեկ, անքնություն, սրտխառնոց, փսխում, ախորժակի իսպառ, բացակայություն, փորլուծություն, դող, ինչպես նաև՝ ցանկացած գնով լավ մարդկանց շարջապատում հայտնվելու, լավ սնունդ հայթայթելու, հարմարավետ պայմաններ գտնելու անզուսպ, անհաղթահարելի պահանջ, ցանկություն:

  9. #8
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Մանրամասն և մատչելի այստեղ գրված է…
    «Թմրամիջոցներից կախվածություն» ախտորոշումը

    «Թմրամիջոցներից կախվածություն» (drug dependence, зависимость) ախտորոշումը հաստատվում է նարկոլոգի կողմից, եթե որեւէ տեսակի թմրամիջոց չարաշահող անհատի մոտ վերջին 1 տարվա ընթացքում դրսեւորվում են Հիվանդությունների միջազգային 10-րդ դասակարգմամբ սահմանված 6 նշաններից առնվազն 3-ը:

    1. Թմրամիջոց օգտագործելու հանդեպ անդիմադրելի հակում:

    2. Թմրամիջոցը գործածելու հետ կապված վարքագծի ինքնահսկման դժվարություններ, որը վերաբերում է դրանց օգտագործմանը, գործածման դադարեցմանը կամ գործածվող քանակության ընտրությանը:

    3. Ֆիզիոլոգիական զրկանքի վիճակ («լոմկա»), որն ի հայտ է գալիս, երբ դադարեցվում է թմրամիջոցի գործածումը կամ նվազեցվում դրա քանակը: Կամ էլ` նույն կամ ազդեցությամբ շատ մոտ թմրամիջոցների օգտագործում` զրկանքի համախտանիշը մեղմացնելու կամ կանխարգելելու համար (օրինակ, օփիոիդամոլը կարող է օգտագործել տրամալ՝ «լոմկայից» դուրս գալու համար):

    4. Տոլերանտություն, որը բնորոշվում է օգտագործվող թմրամիջոցի դոզայի զգալի բարձրացման պահանջով` ցանկալի ազդեցությանը հասնելու համար, որը նախկինում հաջողվում էր նույն այդ նյութերի փոքր բաժինների ընդունմամբ:

    5. Թմրամիջոցի գործածման պատճառով այլ զբաղմունքներից կամ հետաքրքրություններից լիարժեք կամ մասնակի հրաժարում: Ավելի մեծ ժամանակ է ներդրվում դրա ձեռք բերման, գործածման կամ վնասակար ազդեցությունների հաղթահարման վրա:

    6. Չնայած թմրամիջոցի գործածման պատճառով զարգացող ակնհայտ վնասների առկայությանը, այնուամենայնիվ, դրա չարաշահումը շարունակվում է:

    Պատրաստեց՝ Ա.Պոտոսյան
    http://www.antidrug.health.am/news/arm/addiction/2355/

  10. #9
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքն՞…՞
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Jarre, բայց ախր բոլորս կախվածություններ ունենք
    Այսինքն՝ երևույթից զզվում եմ, բայց մարդկանցից՝ ոչ։ Այդ մարդիկ ինձ համար հավասար են նրանց ովքեր ունեն կախվածություն ուրիշ բաներից, օրինակ՝ ծխախոտից։

    Ճիշտ է, տարբեր բաներից կախվածությունը չի կարելի ուսումնասիրել և դիտել որպես իրար համարժեք երևույթներ, բայց համենայն դեպս բոլոր կախվածությունների մեջ էլ կա մեկ ընդհանուր բան՝ մտային կախվածություն։

    Ինձ համար ծխողի կախվածությունը ու թմրամոլի կախվածությունը այս կտրվածքով համարյ թե հավասարազոր են։ Այս պարագայում այդքան էլ էական չի կախվածության առարկան՝ գումարելիների փոփոխությունից արդյունքը չի փոխվում։ Ճիշտ է հետևանքները տարբեր են՝ թմրամոլների մոտ իրենց արածի հետևանքները շատ ավելի տեսանելի և արագ է լինում։ Նաև հասարակության համար ավելի վտանգավոր է, բայց սկզբունքորեն նույն մտային կախվածությունն ունեն մի բանից, ինչը քայքայում է թե իրենց և թե իրենց շրջապատի առողջությունը և կյանքը։

  11. #10
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Ինձ թվում է, պետք է պարզպաեպես սովորել տարբերակել հոգեբանական ու ֆիզիկական կախվածությունները:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  12. #11
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում է, պետք է պարզպաեպես սովորել տարբերակել հոգեբանական ու ֆիզիկական կախվածությունները:
    Իսկ ո՞րն է հոգեբանական և ֆիզիկական կախվածության տարերությունը։ Ինչպե՞ս որոշել անհատի մոտ ֆիզիկական կախվածություն է, թե հոգեբանական։

  13. #12
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ո՞րն է հոգեբանական և ֆիզիկական կախվածության տարերությունը։ Ինչպե՞ս որոշել անհատի մոտ ֆիզիկական կախվածություն է, թե հոգեբանական։
    Հոգեբանական կախվածության առկայության դեպքում հոգեներգործուն նյութի գործման դադարեցմանը հաջորդող ախտանիշների մեջ բացակայում են ֆիզիկական ախտանիշները, այսինքն՝ տվյալ մարդը ունենում է «ներքին անհանգստություն», վախ, տագնապ, «լարվածություն», դիսկոմֆորտ, դիսֆորիա, տրամադրության ֆոնի իջեցում և վարքագծի այս ամենով պայմանավորված բազմաթիվ դրսևորումներ… Իհարկե, միևնույն ժամանակ լինում է նաև տվյալ նյութը գործածելու կոմպուլսիվ ցանկություն:

    Կարծում եմ, կարիք չկա հիշեցնելու, որ հոգեներգործուն նյութերից յուրաքանչյուր տեսակն ունի միայն իրեն հատուկ ախտանիշներ:

    Ֆիզիկական կախվածությունը բնութագրվում է դադարեցմանը հաջորդող ֆիզիկական/ սոմատիկ, նյարդաբանական/ բնույթի ախտանիշներով: Սրանք խիստ տարբեր են լինում տարբեր նյութերի դեպքում:
    Օրինակ՝ ալկոհոլային զրկանքի համախտանիշի զարգացման դեպքում լինում է քնի խանգարում/անքնություն/, քրտնարտադրության ուժգնացում, ընդհանուր թուլություն, անուժություն, մարմնի, հատկապես՝ վերջույթների արտահայտված դող, գլխացավ, ախորժակի բացակայություն, հնարավոր է՝ այն բարդանա էպիլեպտանման ցնցումային նոպաներով, հոգեկան տարբեր խանգարումներով/ սպիտակ տենդ, ընկալման խանգարումներ, զառանցական մտքեր, հիշողության տարբեր խանգարումներ և այլն/:

    Մեկ այլ տարբերակիչ ասեմ. տարբերակում են ալկոհոլիզմի երեք ստադիաներ՝ 1-ին, 2-րդ, 3-րդ…/չնայած, ներկայիս միջազգային դասակարգման մեջ սրանք չեն նշվում/
    Առաջին ստադիա ախտորոշվում էր, երբ հիվանդին ուներ միայն «հոգեբանական կախվածություն», երկրորդ՝ այն դեպքում, երբ արդեն «հոգեբանական կախվածությանը» գումարվում էր նաև «ֆիզիկական կախվածությունը»:

    Սա, իհարկե, ամենապարզ ու մատչելի բացատրությունն է, բայց նաև վերջում նշեմ, որ այս ամենն այնքան էլ միանշանակ չի, խիստ անհատական է, ինչպես նաև հոգեբանական և ֆիզիկական կախվածությունների «սահմանները» կարելի է ասել՝ խիստ «լղոզված է» և երբեմն իրարից տարանջատելը սխալ է:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    REAL_ist (07.04.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 216
    Վերջինը: 08.04.2016, 12:36
  2. Մեր վերաբերմունքը ոստիկանների նկատմամբ
    Հեղինակ՝ Մարի-Լույս, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 10.10.2015, 17:55
  3. Վերաբերմունքը ՁԻԱՀ/СПИД-ի նկատմամբ
    Հեղինակ՝ docart, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 4
    Վերջինը: 24.09.2012, 11:59
  4. Գրառումներ: 12
    Վերջինը: 07.08.2008, 19:23
  5. Բժիշկ: Իմ վերաբերմունքը
    Հեղինակ՝ Hovulik, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 23.06.2007, 23:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •