Արիացի (19.03.2009)
Արիացի ջան ես էլ խորհուրդ եմ տալիս կարդաք Լի Կեռռոլլի ցանկացած գիրք՝ ու բոլորդ էլ կբացահայտեք ամբողջ տիեզերական գաղտնիքները: Դրանք գրվել են չենելինգների միջոցով ինչպես ասենք, այն ժամանակ մարդկությանը տրվել է Աստվածաշունչը:
Այդտեղ ոչ թե ինչ որ մեկի պատկերացումներն է, այլ հստակ ինֆորմացիա որը տալիս է Կռայոնը Լիի միջոցով:
Այդ գրքերից կիմանաք ոչ թե միայն այն՝ թե մենք, այսինքը մարդկությունը ով է կամ ինչի համար ենք այստեղ, այլ նաև կիմանաք շատ երևույթների մասին որը դեռ մարդկությունը չի բացահայտել:
Եթե ցանկանում եք կարող եմ անգամ այստեղ դնել այդ չենելինգների աուդիո MP3 տարբերակները բայց անգլերեն են:
http://www.koob.ru/kryon/ Սա իր բոլոր գրքերն են:
Իսկ սա https://www.kryon.com/k_freeaudio.html բոլոր այդ գրքերի աուդիո տարբերակները անգլերեն:
Երբ կկարդաք կամ կլսեք այս գրքերը հույսով եմ այլևս ձեր մեջ մութ բաներ չեն մնա ոչ Աստծուց ոչ էլ Մարդկությունից, ոչ էլ « մահ, իսկ հետո՞»
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
Առածը ասում է' ««աղվեսի քիթը չի հասնում խաղողին, ասում է, խակ է»» նույնը ժամանակակից աթեիստական գիտնականները և բժշկությունունն է, ոչինչ չգիտեն Ապրող էակի մասին, որը ոչ մի կապ չունի նյութական ժամանակավոր մարմնի հետ:
Մահ նրանց համար վերջն է ամեն ինչի ,Բայց հանգստացեք ՄԱՀ գոյություն չունի և տա շատ նորմալ է մտածել որ մենք եղել ենք մի ինչ որ ժամանակ, ապրել ենք, շփվել ենք մարդկանց հետ և դա ամենևին էլ հոգեկան հիվանդություն չի, պարզապես նրանք ոչ մի բացատրություն չեն կարողանում տալ անտեսանելի ապրող Էակի (հոգու) մասին և համարում են նման մարդկանց որոնք հիշում են կամ զգում են ինչ որ բաներ անցած կյանքերից , համարում են հոգեկան...
Հոգու մասին բացարձակ գիտելիք կարելի է ստանալ Բհագավադ Գիտայի 2-րդ գլխից, որտեղ Գերագույնը շատ պարզ և հասկանալի բացատրում է այդ գրքում...
Ապրող Էակը (հոգին) դա մարդու իրական ԵՍ-ն է, մարդ որ ասում է ես եմ կամ են եմ , դա վերաբերվում է Էակին, այսինքը հոգուն այլ ոչ թե մարմնին: Մարմինը Էակի համար կոպիտ հագուստ է, ինչպես մեր հագուստները, երբ հագուստը հնանում և մաշվում է ապա դեն ենք նետում և նորն ենք հագնում, նմանապես մարդու մարմինը երբ ծերանում է և անպիտան է դառնում ապա էակը լքում է ծեր մարմինը և նորից ստանում է մի նոր երեխայի մարմին...
Ին՞չ է Հոգին, Հոգին դա Ապրող էակն է և էակի գիտակցությունը և Ես-ը, առանց հոգու մարմինը մեռած նյութական տարր է, որը կազմվաղ է հիգ տարրերից, որոնք են' հող, ջուր, կրակ, օդ և եթեր: Էակն է որ մարմնին տալիս է գիտակցություն և կյանք:
Մարդ արարածը անհիշելի ժամանակներից գտնվում է ծննդի և մահվան շրջապտույտի մեջ, որը սանսկրիտերենով համարվում է Սամսարա, ծնվում և մեռնում, փոխում մարմինը, բայցչի հիշում իր անցած կյանքերը, չնայած կան հազվադեպ դեպքեր որ մարդիկ հիշում են մեկ կամ մի քանի անցած կյանքեր...
Ապրող էակը հավերժ է և չունի ոչ սկիզբ ոչ էլ վերջ և նա թափառում է մարմնից մարմին մոլորակից մոլորակ և այսպես շարունակ...
Հարգանքներս...
Քրիստոսը խաչվելուց հետո չմեռավ ոչ հարություն առներ, չեք մտածում որ ձեր աստվածաշունչը հակասում է ինքը իրեն ինչպես նաև նրա հետևորդները, Ո՞վ կարող էր Քրիստոսին սպանել, մեկին որը Աստծու Որդին է, որին Աստված հատուկ պաշտպանում է...
Այո Նրան խաչեցին, բայց Նա չմեռավ, չե որ Նա կարող էր ջրի վրով քայլել, մեռածներին հետ բերել, հիվանդներին բուժել... չե որ նա ուներ Գերբնական ուժեր...
Խաչվելու ժամանակ Նա անջատեց իր կապը մարմնի հետ և մտավ Վերանցական վիճակի մեջ, որը ըստ յոգայի համարվում է տրանս կամ Սամադհի, որը սովորական մարդիկ չեն կարող տարբերել թէ նա մեռած է թէ կենդանի է, սրտի աշխատանքը նվազեցնում են ամենա մինիմումի և կանգնեցնում են շնչառությունը...
Քրիստոսը գտնվում էր Սամադհի վիճակում և երբ Նա դուրս եկավ Սամադհիյից ապա այդ հովիվները, որոնք ոչինչ չգիտեին յոգայի մասին մտածեցին թե Հիսուսը հարություն առավ և նորից հեռացավ բայց արդեն մարմնով...
««մի բան ասեմ չզարմանաք, Քրիստոսը երբ ««հարություն»» առավ Նա վերադարձավ Հնդկաստան, որտեղ Նա անցկացրել էր Իր պատանի ժամանակները, միչ վերադարձ Երուսաղեմ, և Նա շարունակեց ապրել Հնդկաստանում մինչ 150 տարեկան, փաստերը գրված չեն Կտակարանում, կարող եք փնտրել Կաշմիրի Նահանգում»»
Բարի օր...
Արիացի (03.04.2009)
Հարգարժան Յոգի, Դուք արդեն Ձեզ ապահովագրել եք իմ պատասխանից` ասելով, որ <մեր> Աստվածաշունչը հակասում է ինքն իրեն, ինչպես նաև նրա հետևորդները: Կներեք, բայց Դուք էլ Ձեզ եք հակասում` հավաստի համարելով այն տվյալները, որ առկա են <ինքն իերն հակասող Աստվածաշնչում>` մասնավորապես ջրերի վրայով քայլելը և այլն: Ինչ վերաբերում է արևելյան մոտիվներով արհեստական քրիստոնեություն ստեղծելուն, ապա, դարձյալ կներեք, լիովին անընդունելի եմ համարում: Տարբեր ժամանակներում և վայրերում ծագած և զարգացած կրոնական տարբեր համակարգերի սինկրետիկ և էկլեկտիկ խառնուրդը բոլորովին էլ նոր երևույթ չէ, բայց միանշանակ սխալ է: Դավանում եք, կամ դավանեք յոգա, կամ քրիստոնեություն...
Աստծու բարին...
may (04.04.2009)
Քահանա ջան յոգան դավանանք չէ այլ ուսմունք և փիլիսոփայություն, նոր Քրիստոնեություն ստեղծելու կարիք էլ չունեմ, և կարիք չկա էս կամ էն դավանել, ես չեմ դավանում ինչ որ բան, ինչ վերաբերվում է Քրիստոնեության ապա ես հարգում եմ այդ կրոնը և սիրում ու խոնահվում եմ Քրիստոսի առջև, Նա առժանի է դրան...
չնայած չեմ ընդունում Քրիստոնեության ավաղված սկզբունքները (մի ընդունեք որպես վիրավորանք)
Աստված քեզ հետ ...
Վերջին խմբագրող՝ յոգի: 01.04.2009, 23:27:
Փաստորեն դու հոգի կոչվածի մասին համարյա ամեն ինչ գիտես: Գիտես, որ այն հավերժ է, թափառում է մարմնից մարմին, մոլորակից մոլորակ ու այսպես շարունակ: Հիմա ինձ կարող ես տարրական մակարդակի վրա բացատրել, ես ոնց կարող եմ իմանալ թե իմ հոգին մինչև իմ նվաստ մարմնի մեջ հայտնվելը ում մարմնում ա եղել? Ինչ որ սարքեր կան դա պարզելու համար?
Հուսով եմ այս հարցին կպատասխանես ու մենք կշարունակենք մեր դիսկուսիան:![]()
Բարի օր Արիացի, ես Աստված չեմ ախպերս, մենակ աստված գիտի ամեն ինչ, բայց հոգու մասին բավականին գիտելիք ունեմ...
Տարրական ձևով բացատրեմ, նախ հոգի կոչվածը դա իմը կամ քոնը չէ, այլ Հոգին դա հենց ես եմ, կամ դու ես, դու անձ էս, Ապրող Էակ, իսկ Քո մարմինը, որին Արիացի էս կոչում, դա Քո, Ապրող Էակի, այսինքը Հոգու մարմինն է, նաև Գիտակցությունը...
Հոգին ունի հետևյալ որակները՛ Սատ, Չիտ և Անանդա (սանսկրիտ), որը նշանակում է, որ Հոգին Հավերժ է, գիտելիքով առլեցուն և Երանավետ... Գալով ժամանակավոր նյութական աշխարհ Նա ընդումում է ժամանակավոր նյութական մարմին և ընկնում ե Ծննդի և մահվան շրջապտույտի մեջ, որը կոչվում է Սամսարա...
Հուսով եմ ինչ որ չափով օգտակար եղա, եթե ոչ խնդիր չկա...
Ժնգյալով հացտ անուշ...
Եվ քո կարծիքով սա տարրական բացատրություն էր?
Դրել ես չգիտեմ ինչ տերմիններ ես օգտագործում` Սատ, Չիտ և Անանդա էլ չգիտեմ ինչ: Ես քեզանից ընդամենը հարցնում եմ իմ հոգին, այսինք էդ իմ Եսը ինչ ա ու մինչև իմ ծնվելը որտեղ ա եղել: Դու ինչ որ կոնկրետ տարրական, ինձ հասկանալի պատասխան ունես? Մենակ խնդրում եմ, ոչ անհասկանալի տերմիններ օգտագործելով: Հուսով եմ կպատասխանես:
Երբևէ եղել եք մահամերձ մարդու կողքին ու լսել նրա խոսքը, երբ որ արդեն մի ոտքով այս աշխարհում է, իսկ մի ոտքով այն: Կշշմեք: Հաշվի առնելով հիվանդի վիճակը նրան չէին հաղորդել մոտիկ ազգականներից մեկի մահվան մասին ու արդեն անցել էր մի քանի ամիս: Ու էդ կիսագիտակից վիճակում տալիս է այդ մարդու անունը ու զարմանում - յա դու ել ես ստեղ?
Դե գնա ու մի հավատա որ մահվանից հետո կյանք կա...ընդ որում դատելով ամեն ինչից գիտակցական կյանք կա.. այսինքն ում որ ճանաչել ես այս կյանքում ճանաչում ես և այն կյանքում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ