Սոֆ, լսե՛լ եմ, որ առանձին դեպքերում դու քննարկել ես զոոֆիլյան կամ պեդոֆիլյան: Հարց: Զբաղվե՞լ ես դրանով: Եվ ընդհանրապես այնքան շատ են բաները, որոնք քննարկում ենք, բայց որոնք ինքներս չենք տեսել, փորձել, զգացել, համտեսել և այլն: Շատ դեպքերում այդ ամենը քննարկելու համար մեզ բավական է մեր լսածը (լսածը ասելու տակ հասկանում ենք ուսումնասիրածը, կարդացածը, տեսած դիդակտիկ նյութերը, ինչպես նաև սրանից ու նրանից լսածը): Բազում են դեպքերը նաև, երբ քննադատում ենք մեր չիմացածը: Դու բացառություն չե՛ս: Օրինակներ կարող եմ բերել, բայց չեմ ուզում:
Ինչ վերաբերվում է անձին, ապա Պողոսի* մասին ինձ իմ ընկեր Սերոբը* պատմել է որոշ մանրամասներ, որոնք ինձ հարկադրել են Պողոսի նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորել, իսկ այ Քրիստափորի* մասին ինձ որոշ բաներ են պատմել Սրափիոնն* ու Գրափիոնը*, ում պատմածները իմ համար հիմք չէին կարող հանդիսանալ կանխակալ վերաբերմունք ձևավորել Քրիստափորի մասին: Երկու դեպքում էլ լսել եմ, ընդամենը լսել եմ, ոչ ավելին, բայց լսելու աղբյուրը, հավաստիությունը հաշվի առնելով մի դեպքում լսածս բանի տեղ դրել եմ, մի դեպքում չէ (բացառված չի, որ երկու դեպքում էլ սխալվել եմ): Ամբողջ խնդիրն էն ա, որ ոչ մեկը, էդ թվում դու, էս «արատից» զերծ չենք, բոլորս էլ իրականում հաշվի առնում ենք շատերից լսածները ու սա լրիվ նորմալ է:
*-ով նշվածները իրական կերպարներ էին, սակայն հարմարեցված անուններով:
Էջանիշներ