ես զարմանում եմ մեր հայ երկրպագուների վրա..գիտենք որ ահավոր վատ հավաքական ունենք,գիտենք որ խայտառակ խաղեր ենք անցկացնում,բայց տղեք չե որ սա մերնա ,մեր ազգային Հավաքականը,ուրիշը իրա լավը մեզ չի տալու,ու մենք ինչ էլ որ լինի պետքա գնանք մարզադաշտ ու քաջալերենք մեր տղեքին..լավա վատա էսա:Պետք չի առհամարել ու վարքաբեկել առանց խոսքերի էլ ամեն ինչ պարզա...մենակ թողեն ռեալ բարսելոնա քննարկեք ու երկրպագեք...
Yellow Raven (29.03.2009), Արիացի (30.03.2009)
լավ էր գոն էլ խաղը կարողացանք փրկել...մարտական ոչ-ոքի 2-2...![]()
Արիացի (30.03.2009)
Վերջին խմբագրող՝ Լեո: 30.03.2009, 13:09:
Էստոնիայի հետ խաղում ամենատհաճ տպավորությունը թողեց Էդգար Մանուչարյանի խաղը... դուրս գալով փոխարինման ոչնչով աչքի չընկավ։ Տենց էլ պետք ա լիներ, որովհետև Այաքսում ինքը խաղային ժամանակ չունի։ Անընդհատ կրկնվող վնասվածքներն էլ մի կողմից։ Ափսոս, կարող էր լավ ֆուտբոլիստ դառնալ։ Բայց դեռ ուշ չի, եթե ես սեզոնից հետո տեղափոխվի ուրիշ թիմ, թեկուզ ավելի համեստ, քան Այաքսը, բայց որ խաղալու հնարավորություն ունենա։
Յան Պոուլսենն ազատված է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից
Երկուշաբթի` մարտի 30-ին, տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պուլսենի միջև, որից հետո ՀՖՖ նախագահի որոշմամբ, դանիացի Յան Պոուլսենն ազատվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Յան Պոուլսենին առաջարկվել է շարունակել աշխատանքը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնում: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատարի դերը ժամանակավորապես կկատարի Պոուլսենի օգնական Վարդան Մինասյանը:
Աղբյուր՝ http://ffa.am/am/news/item/2009/03/30/news/
----------------
Հա յանի ինչ: Հավաքականը առանց մարզիչի ընդհանրապես ամոթա պահել: Թող էս խաղն էլ խաղար հետո կգար կհաներ էլի: Ու ընհանրապես իրան պետքա հանել սկզբից: Քանի ինքը նախագեն ա, ու ամեն տարի Փյունիկը առաջնությունը չսկսած չեմպիոն ա էս երկրում ֆուտբոլ չի զարգանա:
Էհհհ Պորտերֆիլդ.. քեզ շատ ենք հիշելու:
Ինչ եք ասում Սկոլարիին չբերենք?![]()
Հետաքրքիր նորություն էր;-) առաջարկում եմ Ալեն Պողոսյանին դնել էդ պաշտոնում (Ֆրանսիայի հավաքականի մարզչի օգնականն ա)
Արիացի (31.03.2009)
Չէ մեզ անգլիական ֆուտբոլի մասնագետա պետք: Ոնց որ տեսաք անգլիական ոճը բավականին լավ ստացվեց:
Yellow Raven (31.03.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ